Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Բոլոր այն անձինք, որոնք հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության ներքո, ենթարկվել են պատերազմական հանցագործությունների. իրավապաշտպանն արձանագրում է, որ թշնամու ձեռագիրը չի փոխվել 10/11/2020   16:34  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր հետևությունները շատ հստակ էին՝ բոլոր այն անձինք, որոնք հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ողջ կամ ծանր վիրավոր, զոհված վիճակում, 90 տոկոսով ենթարկվել են պատերազմական հանցագործությունների՝ խոշտանգումների, գնդակահարումների, այդ թվում՝ ավելի լուրջ դաժանությունների՝ անդամահատումների, գլխատումների: Այսպիսի թշնամու հետ գործ ունենք, որևէ բան չի փոխվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով արդեն 15-րդ օրն է, ինչ փաստացի պատերազմ է ընթանում: Չնայած հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը խախտել է այն՝ հրթիռակոծելով Ստեփանակերտը և այլ բնակավայրեր, դիվերսիոն ներթափանցում իրականացրել՝ Հադրութ քաղաքի ուղղությամբ։ Թեև հակառակորդի առաջխաղացումը կանխվել է, բայց թշնամին, հավատարիմ մնալով իր ձեռագրին, սպանել է երկու քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա մորը: Նման դեպք տեղի է ունեցել նաև 2016թ Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները մտել են տարեց ամուսինների տուն, սպանել նարանց, ապա կտրել ականջները:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ բան չի փոխվել, պետք է դա որպես փաստ ընդունել և հատկապես նրանք, ովքեր ինչ-որ պատրանքներ էին տածում, թե հնարավոր է ինչ-որ բան փոխված լինել:

«Սա իրականություն է և պետք է դրա հետ հաշվի նստենք: Դա չպետք է մեր վճռականությունը և հաստատակամությունը փոխի, բայց պետք է մեզ ավելի ճիշտ պատկերացում տա իրականության մասին»,- նշեց Մելիքյանը;

Մելիքյանը կարևորեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի կողմից ներկայացված զեկույցը՝ հատկապես այս փուլում, որտեղ փաստերով, իրավական վերլուծություններով ներկայացնում է մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածի իրավիճակը, իրավիճակը շատ արագ է փոխվում, եւ այնտեղ արտացոլված չէ Հադրութի դեպքը:
Նշենք, որ ԱՀ ՄԻՊ-ի զեկույցի համաձայն՝ մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս):

Մելիքյանը գտնում է, որ այդ զեկույցը պետք է լայնորեն տարածվի, հատկապես՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի ուղղությամբ աշխատող միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպանական համայնքի համար:

«Այդ զեկույցում կարելի է գտնել այն հիմքերը, որոնց հիման վրա մենք ասում ենք՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Ադրբեջանն ունի ցեղասպանական մոտիվացիա հայ ժողովրդի նկատմամբ»,- նշեց Մելիքյանը:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից կայացված միջանկյալ միջոցի պայմաններն Ադրբեջանի կողմից անտեսելուն և հարցը Նախարարների կոմիտեում բարձրաձայնելուն, Մելիքյանը նշեց, որ, քանի դեռ ռազմական գործողություններն ընթանում են և հրադադարը մնացել է դեռ միայն թղթին, ամբողջությամբ չի պահպանվում, ուստի այդ գործիքակազմն այս պահին արդյունավետ լինել չի կարող:

Մելիքյանի խոսքով, թեև ինքն առաջին իսկ օչվանից ողջունել է թե՛ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու նախաձեռնությունը, թե՛ Թուրքիայի դեմ, սակայն այդ միջոցներն արժեք ձեռք կբերեն միայն ռազմական գործողությունների ավարտից հետո և այդ միջոցների նշանակությունը գերագնահատել պետք չէ: Իսկ թե այս պահին ինչ զսպող մեխանիզմներ կան, Մելիքյանը նշեց, որ չի կարծում, որ ունենք զսպող մեխանիզմներ՝ Եվրոպայի ուղղությամբ և միակ մեխանիզմը, որն ինչ որ առումով կարող է զսպող նշանակություն ունենալ Արցախի անկախության ճանաչումն է:

«Իսկ իրական զսպող նշանակություն կարող է ունենալ այն պետությունը, որը մեր տարածաշրջանում ունի առավել մեծ կենսական հետաքրքրություններ: Խոսքը մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի մասին է»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ ՌԴ-ն շատ լուրջ դիվանագիտական ջանքեր է ձեռնարկել և աշխատում է այդ ուղղությամբ:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը խախտել է հենց ՌԴ-ի միջնորդությամբ հայտարարված հրադադարի ռեժիմը, Մելիքյանն արձագանքեց՝ նշելով, որ դա որոշակի հետևանքներ ունենալու է:

«Պարտադիր չէ սանկցիաների տեսքով լինի: Համենայն դեպս՝ մի բան է, երբ ռազմական գործողություններ են ընթանում և շարունակվում է, մեկ այլ բան է, երբ կնքվում է հրադադար և դրանից հետո Ստեփանակերտը ռմբակոծվում է կամ այլ ռազմական գործողություններ են կատարվում: Ես այն կարծիքին եմ, որ, այդուհանդերձ, հաջողվելու է իրավիճակը կայունացնել, բայց դա չի նշանակում, որ պետք է թուլանանք, պետք է ելնենք այն կանխավարկածից, որ ամեն վայրկյան հնարավոր է ռազմական գործողությունների ինտենսիվացում, իսկ դադարից հետո՝ վերսկսում»,- եզրափակեց Մելիքյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Թեև հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը խախտել է հրադադարը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:15 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացի համար անհրաժեշտ է հրադադարի պահպանումն ամբողջությամբ. Ամատունի
15:15 11/10/2020  |  ԼՐԱՀՈՍԱՀ նախագահն այսօր այցելել է մի շարք բուժհաստատություններ
14:59 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի ԱԺ-ն կոչ է անում ՌԴ և Իրանի իշխանություններին՝ ստեղծել Հակաահաբեկչական համատեղ կենտրոն
14:49 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին . ՊԲ
14:38 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Միայն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն. Արցախի ԱԳՆ
14:33 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները
13:39 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Գիշերն անհանգիստ է եղել նաեւ Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. ԱՀ ԱԻՆ
13:26 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կոչ Շվեյցարիային․զենք չտրամադրել հակահայկական միավորումներին. Լեռնային Ղարաբաղում առկա է «ցեղասպանության իրական վտանգ». ՄՔՀ
12:52 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Գիշերը քաղաքը հրթիռակոծողի հետ ի՞նչ խոսես. Արծրուն Հովհամմիսյան
12:43 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Բաքվի բռնապետը չի կարողանալու բացատրել, թե ի՞նչ էին անում շիայական բնակչությամբ Մերձավոր Արևելքում առաջին հերթին շիաների արյունը հեղած էրդողանական ահաբեկիչ վարձկանները

Արխիվ

[]