ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչու պատերազմը հիմա սկսվեց. Ստեփան Դանիելյան 10/10/2020 15:04 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Թշնամուն լավ հասկանալու համար, նաև պետք է անհապաղ, շտապ, կտրուկ եղանակով, պատերազմի օրենքներին համապատասխան, փոխել տարվող քաղաքականությունը, դրա մեջ ներմուծել տրամաբանություն ու սթափ միտք, ինչն անհրաժեշտ է բանակցային փուլում հաջողությունների հասնելու համար»։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեսբուքյան էջում ։
Ըստ նրա ՝ «Այն, որ մի օր նման պատերազմ կարող էր սկսվել, ակնհայտ էր։ Ադրբեջանն ակնհայտորեն դրան էր պատրաստվում և ամեն առիթով զգուշացնում էր, սակայն սպառնալը մեկ բան է, պատերազմ սկսելն՝ այլ բան, դրա համար պետք է լինեին ներքին ու արտաքին հանգամանքներ, ինչպես նաև՝ Casus belli (պատերազմի առիթ)։ Այլապես կարող էր ևս մի 20 տարի պատրաստվել պատերազմի, սակայն չհամարձակվել այն սկսել։
1. Արտաքին հանգամանքներ.
ա) հայ-ռուսական հարաբերություններում առկա փոխադարձ անվստահության մթնոլորտն, որը հիմնականում գենեռացնում էին արտաքին (ոչ ազգային) օրակարգով շարժվող խմբավորումներն, որոնց մի հատվածը բարձր պետական պաշտոնների էր նշանակվել։
Ինչպես այս օրերին տեսանք, այս տարածքի հիմնական օպերատորը Ռուսաստանն է, ինչ ճանաչում է միջազգային հանրություն կոչվածն, անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, թե չի գա,
բ) ներքաղաքական փոխադարձ թշնամության մթնոլորտն, որտեղ առաջին պատերազմի ղեկավարները հայտարարվել էին ազգի թշնամիներ ու անվստահություն էր սերմանվում զինվորական բարձր ղեկավարության հանդեպ (հիշենք այն հայտարարությունն, որ գործող զինվորականների մեջ կան մարդիկ, ովքեր ցանկանում են պատերազմ սկսել ու պարտվել, որպեսզի իշխանափոխություն լինի),
բ) ներհասարակական անառողջ մթնելորտն, որը պետական քաղաքականության մակարդակի է բարձրացվել։
Այս ամենն Ադրբեջանի տեսակետով պատերազմ սկսելու համար նպաստավոր հանգամանքներ էին։
գ) Թուրքիայի գործոնն, որը հարձակվողական արտաքին քաղաքականություն է վարում և հայտ է ներկայացրել ընդարձակվել դեպի արևելք, որի առաջին պլացդարմն Ադրբեջանն է։ Արցախի խնդիրն այն հարմար առիթն է Ադրբեջանում հեգեմոնիա հաստատելու համար։
2. Ներքին հանգամանքներ.
ա) Ալիևների կլանի հանդեպ ադրբեջանցիների ուժգնացող դժգոհություններն, որը կապված է տնտեսական դժվարությունների հետ և անկարողությունը "լուծել" Ղարաբաղի խնդիրը, որը պետական քաղաքականության հիմնական խնդիրն է հայտարարված։ "Լուծել" այդ հարցը, նշանակում էր ամրացնել կլանի իշխանությունն երկար ժամանակներով,
բ) Տավուշյան ընդհարումներից հետո Բաքվում սկսված ցույցերը վերածվեցին հակակառավարական ընդվզումների, որը կանգնեցվեց Թուրքիայի աջակցության ու թուրք-ադրբեջանական զինավարժությունների շնորհիվ, կլանի իշխանության հիմնական երաշխավորը դարձնելով Թուրքիային։ Ալիևների կլանի համար հատկապես ծանր վիճակ էր ստեղծում Փաշինյանի հայտարարությունն, որ կարող է ուղղակիորեն դիմել Ադրբեջանի ժողովրդին, այսինքն Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում ժողովրդի շահերը, իսկ այն խոստումն, որ կբացի այնպիսի գաղտնիքներ, որը իմանալուց հետո Ադրբեջանում հեղափոխություն կսկսվի, արդեն անպատասխան չէր կարող մնալ։
3. Casus belli
Ցանկացած պատերազմի համար պետք է լինի առիթ, որը լիգիտիմացնում է պատերազմը։ Ալիևի համար Casus belli էր Փաշինյանի այն հայտարարությունն, որ "Արցախը Հայաստան է և վերջ", որին չհաջորդեց դրա տրամաբանական հաջորդ քայլն՝ Արցախի ճանաչումը։ Պետք է այստեղ մի կարևոր ճշտում մտցնել, Արցախի Հայաստան լինելը մեկ բան է, անկախ լինելն՝ այլ։ Հայաստանի քաղաքականությունն, ինչպես նաև ողջ բանակցային պրոցեսի տրամաբանութունն Արցախի ինքնորոշման ճանաչումն էր և հայտարարել, որ Արցախը Հայաստան է, նշանակում էր վերջացնել բանակցությունները, փլուզել Մինսկի խումբը և ... ի՞նչ անել։
Չանդրադառնանք նաև նրան, որ ասել, որ Արցախը Հայաստան է, հաջորդ օրը սպառնալ, որ Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, տրամաբանական հակասություն է ստեղծում, որը չի ընկալվում բանակցությունների միջնորդների կողմից։
Ինչի համար է պետք իմանալ այս ամենը։ Նախ, այն պետք է թշնամուն լավ հասկանալու համար, նաև պետք է անհապաղ, շտապ, կտրուկ եղանակով, պատերազմի օրենքներին համապատասխան, փոխել տարվող քաղաքականությունն, դրա մեջ ներմուծել տրամաբանություն ու սթափ միտք, ինչն անհրաժեշտ է բանակցային փուլում հաջողությունների հասնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
- 11/27/2024 18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
- 11/27/2024 14:57 Եղվարդում իրար են բախվել 3 «Opel»ներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել