ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Չեմ հասցրել մտնեմ տուն, պարանից շորերը հավաքել ենք ու մի կերպ հասել այստեղ». Հադրութի բնակիչ 10/10/2020 17:28 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Չեմ կարողանում խոսել...,- արցունքների միջից ասում է Հադրութից երկու հարսների, աղջկա ու թոռների հետ Հայաստանում ժամանակավոր կացարան գտած կինը «Փաստինֆո»-ի հետ զրույցում և խնդրում՝ ինձանից ոչինչ մի հարցրեք, թող աղջիկները խոսեն...»։
Հարսը պատմում է, որ ռմբակոծությունը շատ անսպասելի է սկսվել, չեն էլ հասցրել տուն մտնել։ Հավաքել են պարանից կախված հագուստն ու պատսպարվել թաքստոցում։ Տեսնելով, որ ռմբակոծությունը ոչ թե դադարում, այլ գնալով ավելի ինտենսիվ ու վտանգավոր է դառնում, ստիպված հավաքել են մանկահասակ երեխաներին ու ընտանիքի կանանցով մեծ դժվարությամբ դուրս եկել գյուղից, տեղափոխվել են Հայաստան։
«Բոլորն այնտեղ են մնացել՝ ամուսինս, տեգրս, սկեսրայրս, եղբայրս, բարեկամներս։ Ահ ու դողով, հուզված ու լարված նորությունների ենք սպասում։ Առավոտյան վաղ սկսվեց գյուղի ռմբակոծումը։ Մի կերպ կարողացանք երեխաներին տանից հանել ու պատսպարվել։ Իմացանք, որ կողքի գյուղում՝ Թաղասերում վիրավորներ կան։ Հիմա երբեմն-երբեմն կապի միջոց ենք գտնվում, որ հարցնենք՝ ինչպե՞ս են այնտեղ մնացած մեր հարազատները։ Ասում են տները քանդված են»,-հուզված պատմում է արցախցի կինը։
Երիտասարդ աղջիկը հուզված է, ասում է՝ շնորհակալ են հայաստանյան հոգատար վերաբերմունքից, հյուրընկալ օջախից, որտեղ պատսպարել են իրենց ընտանիքը, բայց սրտները հանգիստ չի՝ իրենց հողն են ուզում.«Անհամբեր սպասում ենք հաղթանակի մասին լուրերի ու վստահ ենք, որ կլինի այդ լուրը, որ մենք կհաղթենք ու կվերադառնանք մեր օջախները»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաև Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա և այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արդեն երեկ Մոսկվայում տևած երկարատև քննարկումից հետո Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի, համաձայնության են եկել մարդասիրական նպատակներով ժամանակավորապես դադարեցնել կրակը, սակայն ադրբեջանական կողմը հայտարարել է, որ չի պատրաստվում հարգել հրադադարի մասին կողմերի համաձայնությունն ու առավոտվանից կրկին հրետակոծում է գյուղերն ու քաղաքները, շփման գծի ողջ երկայնքով թեժ մարտերը չեն դադարում։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ