ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուստամ Բադասյանը՝ իշխանությունների գործողությունների քննադատությունը արգելելու անհրաժեշտության մասին 10/09/2020 14:03 | ԼՐԱՀՈՍ
Ռազմական դրության իրավական ռեժիմի խստացման նպատակը խուճապ չառաջացնելն է, որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում անզգուշությամբ նման տեղեկությունների տարածումն ու դրա կանխարգելումն է, - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն հայտնել է՝ հոկտեմբերի 8-ին կառավարությունը որոշում է ընդունել ռազմական դրության ժամանակ խոսքի ազատության որոշակի սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ արգելվել է քննադատել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, այդ թվում` ելույթները, հրապարակումները, հերքել դրանք կամ դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հրապարակումներով հանդես գալ:
Բացի այդ արգելվել է Հայաստանի և Արցախի պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:
Նշված կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը վերապահվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որին իրավունք է տրվել անմիջապես առգրավել ու կալանքի տակ դնել՝ իրենց գնահատմամբ նշված կանոններին հակասող տեղեկություն տարածող ւ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցները, բազմացնող տեխնիկան։
Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկման էր ներկայացվել ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ խախտման համար նախատեսվող վարչական պատասխանատվության միջոցները։
Լրագրողի այն հարցին, թե սահմանափակումները խստացնելու անհրաժեշտությունն ինչով է պայմանավորված ու արդյոք այն պայմանավորված է այսպես կոչված «դավաճաններրի» գործի հետ՝ նախարարը նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «դավաճանների» մասին գրառումից, բազմաթիվ հրապարակումներ են եղել դրա հետ կապված, որոնք խուճապային տրամադրություն ստեղծելու փորձեր են արել։
«Ես համարում եմ, որ մեր հանրության ոգին բարձր է, եւ դրանք իրենց նպատակներին չեն հասել, բայց միաժամանակ չենք կարող թողել այդ իրավիճակն ինքնահոսի։ Մենք ռազմական դրության առաջին իսկ օրվանից քննարկել ենք նման կարգավորումներ ունենալու հարցը, մեր քաղաքականությունը եղել է հետեւյալը, որ վստահենք մեր գործընկերներին, նման տեղեկություններ չեն տարածվի, կօգտվեն միայն պաշտոնական լրահոսից, բայց ինչպես նկատեցիք ընթացքում եղան կոպիտ դեպքեր, երբ այդ կանոնակարգերին չհետեւեցին»,- ասաց նա։
Սակայն նախարարն այդպես էլ որեւէ օրինակ չնշեց՝ չնայած լրագրողների հարցապնդումներին։
«Սկսած ֆեյսբուքյան ստատուսներից, վերջացրած վարչապետի նկարագրած իրավիճակը, որը չի բացառվում, որ Քրեական օրենսգրքով արգելված այլ հանցակազմ է պարունակում»,- նկատեց նա։
Դիտարկմանը, թե դա պետական դավաճանությո՞ւն է, նախարարը չբացառեց։ Ռուստամ Բադասյանի համոզմամբ՝ երբ պատերազմի ժամանակ քաղաքացիներն օրինակ ասեն, որ իշխանությունները լավը չեն, դա խուճապի տրամադրություն կարող է առաջացնել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալվել է դասակի հրամանատարի տեղակալ՝ Նիկոլ Փաշինյանի կողից հողերը հանձնելու վերաբերյալ լուրեր տարածելու համար։ Ավելի վաղ՝ նման լուրեր տարածելու եւ ձերբակալության մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ