ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խոսքի ազատությունն ունի սահմաններ՝ այդ թվում քրեաիրավական. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու համար հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ Արման Բաբաջանյանի կայքի դեմ 10/09/2020 17:22 | Վարչական իրավունք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին սուտ մատնություն կատարելու առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «1in.am» լրատվականի դեմ։
Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրում վերջին շրջանում մամուլում հրապարակումներ են լինում, այսպես կոչված, ներքին դավաճանների վերաբերյալ։ Նմանատիպ հրապարակումներ են եղել նաև ԱԺ պատգամավորին պատկանող լրատվականում, մասնավորապես, լրատվամիջոցը գրել էր, որ «դավաճանը» Արցախում հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի և Սերժ Սարգսյանի հետ, մեկ այլ հրապարակմամբ նշվել էր, թե «դավաճանները սպասարկում են Ալիևի զավակների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի շահերը»։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ռազմական դրության պայմաններում, երբ հանրության ամբողջ կենտրոնացումը, նույնիսկ՝ մասնագիտական համայնքում կենտրոնացած է հայոց բանակի վրա, նման ակնհայտ սուտ հրապարակումը ոչ միայն լկտի սուտ է, ոչ միայն ակնհայտ սադրանք է՝ խուճապ, պառակտում առաջացելու նպատակով, այլև՝ դասական իմաստով քրեաիրավական գնահատման ենթակա արարք է՝ առնվազն ՀՀ քրեական օրենսգրքի սուտ մատնության հատկանիշներով։
«Հենց այս լույսի ներքո էլ հաղորդումը ներկայացվել է գլխավոր դատախազին՝ այս տրամաբանության մեջ։ Վերլուծել ենք նաև ԵԴ նախադեպային իրավունքը, որը ևս հստակ արձանագրում է, որ խոսքի ազատությունն անսահմանափակ լինել չի կարող, այն, իհարկե, ունի նաև սահմաններ՝ այդ թվում քրեաիրավական »,- նշեց Վարդևանյանը։
Պաշտպանը նշեց, որ այս փուլում հարցը կարելի է դիտարկել սուտ մատնության տիրույթում, մասնավորապես, փաստացի հնչեցվում են կատեգորիկ գնահատականներ, որոնք մեկը մյուսից զրպարտչական են, ավելին՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ է մեղադրանք ներկայացվում լրատվականի կողմից։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ռազմական դրության պայմաններում նոր սահմանափակումների ներքո պետական պաշտոնյաների կողմից ևս կարող են հնչեցվել նմանատիպ հայտարարություններ, Վարդևանյանը նշեց, որ ռազմական դրության պայմաններում պետական պաշտոնյաները պետք է ունենան այնպիսի զգոնություն՝ գիտակցելու համար, որ ցանկացած նման գործողություն կամ արարք ևս իրենից ենթադրում է ռազմական դրության նոր սահմանափակումների ներքո ընդհանուր ՀՀ անվտանգության, մարտունակության խաթարման էլեմենտներ, քանի որ դա միասնականության մթնոլորտի տեսանկյունից կարող է սեպ խրել դրա մեջ, իսկ արդեն դրան պատասխանելն ինքնին խնդիր չի առաջացնի։
«Այլ հարց է, որ այս ողջ ընթացքում առնվազն ես ինքս կողքից հետևելով նկատել եմ, որ որևէ նման արձագանքելու կամ պատասխաններ տալու վիճակ չէ։ Առնվազն այդ զսպվածությունը ես տեսնում եմ՝ ոչ պաշտոնատար անձանց կողմից»,- նշեց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ