Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   23:23 Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Ավինյան 11/27/2024   23:10 «Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ. «Գեղարդ» կենտրոն 11/27/2024   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/27/2024   22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/27/2024   22:23 Ձմռան նախօրեին մրցույթ է հայտարարվել՝ վթարային կամրջի վերանորոգման համար 11/27/2024   22:09 ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին 11/27/2024   21:51 Իսրայելը ՄՔԴ-ին տեղեկացրել է Նեթանյահուի ձերբակալության օրդերը բողոքարկելու մտադրության մասին 11/27/2024   21:38 Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/27/2024   21:21 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել 11/27/2024   21:07 Արևմուտքի հետ Վրաստանի վատ հարաբերությունները չեն կարող չազդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայի վրա. Վրացագետ 11/27/2024   20:59 Բժիշկը նշել է գարեջրի՝ առողջության համար անվտանգ ծավալը 11/27/2024   20:48 ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը 11/27/2024   20:33 Գյումրիում քաղաքային տրանսպորտի վթարի հետեւանքով տուժած անձինք չեն հոսպիտալացվել 11/27/2024   20:20 SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան 11/27/2024   20:07 Անահիտ Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին 11/27/2024   19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր 11/27/2024   19:39 Փաշինյանը բացել է «պանդորայի» արկղը. ամենալավատեսական կանխատեսումներով՝ ՔՊ-ն Գյումրիում հավաքելու է 30 տոկոս. Արթուր Գևորգյան 11/27/2024   19:34 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է 11/27/2024   19:19 Միգրանտների բոլոր տեղաշարժերը պետք է լինեն խիստ վերահսկողության տակ. Մեդվեդև 11/27/2024   19:08 Դաղստանում ձերբակալել են պետական հաստատությունում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող անձանց 11/27/2024   19:00 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց 11/27/2024   18:57 Մոսկվան մեկնաբանել է Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ձգձգումը Հայաստանի կողմից 11/27/2024   18:57 Սպիտակի ոլորանները և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար 11/27/2024   18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած 11/27/2024   18:41 Ռուսաստանը հուսով է՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/27/2024   18:26 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ 11/27/2024   18:26 Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ փոխանակվել 630 ռազմագերիներով. Զախարովա 11/27/2024   18:19 Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար 11/27/2024   18:11 96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է 11/27/2024   18:05 Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում 11/27/2024   18:01 Ուկրաինան նշել է՝ որ դեպքում ՌԴ-ի հետ կսկսի բանակցություններ 11/27/2024   17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան 11/27/2024   17:53 «Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»․ ավտոմեքենայի համարանիշի վրա Արցախի դրոշ փակցնելու համար քաղաքացուն կանգնեցրել են․ ՆԳՆ-ն էլ պնդում է՝ ոստիկանները գործել են օրենքով 11/27/2024   17:43 Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի. Ուշակով 11/27/2024   17:30 Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից 11/27/2024   17:28 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը 11/27/2024   17:25 Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ նախարարի տեղակալ 11/27/2024   17:19 ԱՄՆ-ն առաջիկա օրերին կփորձի հրադադարի հասնել Գազայի հատվածում. Բայդեն 11/27/2024   17:13 Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է 11/27/2024   17:07 Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/27/2024   17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել 11/27/2024   17:01 Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/27/2024   16:58 Սուրեն Պապիկյանը շնորհավորելով մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ 11/27/2024   16:50 Պուտինը մեկնել է Աստանա. ինչպես են նրան դիմավորել 11/27/2024   16:48 ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է

Թուրքիան Կովկասում մեկ այլ Սիրիա է ստեղծում. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Financial Times-ին 10/09/2020   16:20  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Բրիտանական հայտնի Financial Times պարբերականը զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ և իր հերթական համարում անդրադարձել այդ հարցազրույցին:

Այն մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

Պարբերականը նշել է, որ Հայաստանի նախագահը պահանջում է, որ միջազգային ուժերն անեն ավելին դադարեցնելու Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողություն ունենալու համար ընթացող պատերազմում և նախազգուշացնում է, որ Անկարան «Կովկասում մեկ այլ Սիրիա է» ստեղծում:

Արմեն Սարգսյանն ասել է, որ Թուրքիայի ռազմական և դիվանագիտական աջակցությունն Ադրբեջանին՝ Մոսկվային զրկել է կողմերի միջև ունեցած իր ավանդական հավասարակշռող դերից: Նախագահը կոչ է արել Ռուսաստանին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին զսպել Անկարային՝ բնութագրելով վերջինիս որպես «տարածաշրջանի խառնակիչ»:

«Եթե մենք հիմա միջազգային մակարդակում չձեռնարկենք Թուրքիային կանգնեցնելու քայլեր, այս տարածաշրջանը կունենա նոր Սիրիա դառնալու հեռանկար, և այդ ժամանակ բոլորը կտուժեն»,-ասել է նա Financial Times –ին տված հարցազրույցում:

Բազմաթիվ մարդիկ են զոհվել և տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ տարհանվել են էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև գրեթե երկու շաբաթ ընթացող մարտերի պատճառով: Սա ամենալուրջ ընդհարումն է պատերազմից ի վեր, որն ավարտվել է 1994-ին՝ երերուն զինադադարի համաձայնագրով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որով այդ տարածքը մնացել է հայկական վերահսկողության տակ: Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանը, որպես տարածաշրջանային հեգեմոն, ձգտել է կանխել Խորհրդային Միության նախկին անդամ այս երկու երկրների միջև հատուկենտ ռազմական բախումները՝ դրանք ավելի մեծ հակամարտության չվերածելու համար: Սակայն Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին և ռազմական օգնությունն անօդաչու թռչող սարքերի և Սիրիայից եկած զինյալների տեսքով մարտահրավեր է նետում Մոսկվային՝ որպես առաջատար միջնորդի:

«Մենք ավելի շատ ջանք պետք է ներդնենք պատերազմը դադարեցնելու համար,-ասել է պարոն Սարգսյանը: -Եվ ջանքերը պետք է ուղղված լինեն Թուրքիային: Այն պահից, երբ Թուրքիան դուրս բերվի այս հավասարումից, մենք ավելի մոտ կլինենք հրադադարի հաստատմանը և բանակցությունների սեղանին վերադառնալուն»:

Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա, որը տեղակայված է թուրքական սահմանին մոտ, ինչպես նաև՝ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր, որը չի ներառում Լեռնային Ղարաբաղը: Նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այդ համաձայնագրի դրույթներին, եթե Հայաստանն ինքը հարձակման ենթարկվի. այս մասին նա ասել է մարտերի բռնկումից 11 օր անց: Ռուսաստանը սերտ կապեր ունի նաև Ադրբեջանի հետ և կարևոր առևտրային ու ռազմական հարաբերություններ Թուրքիայի հետ: Մոսկվան ձգտում է չեզոք մնալ այս հակամարտության մեջ՝ Հայաստանին թողնելով առանց ուժեղ արտաքին աջակցի: «Մենք կարիք ունենք Ռուսաստանի ավելի մեծ ճնշման: Հուսով եմ, որ ավելի շատ ճնշում կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից,-հավելել է պարոն Սարգսյանը: -ՆԱՏՕ-ի անդամ լինելը նշանակում է, որ դու պետք է կարողանաս զսպել ինքդ քեզ: Քեզ չեն տվել կանաչ քարտ՝ միջամտելու երրորդ կողմի հակամարտությանը»: «Ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրն Ադրբեջանում՝ օգնելով կռվել Լեռնային Ղարաբաղի դեմ: Բացատրե՛ք ինձ»,-ասել է նա: -Դա ամբողջությամբ վերասահմանում է ՆԱՏՕ-ի դերը»:

«Մենք ավելի քան 20 տարի հրադադարի մեջ էինք, սակայն հիմա մենք ունենք իսկական պատերազմ»,- ասել է Սարգսյանը՝ Թուրքիային բնութագրելով որպես «360 աստիճանով ահաբեկող»: «Թուրքիայի ներկայությունը խախտում է հավասարակշռությունը: Երբ չկար Թուրքիան, մեխանիզմն աշխատում էր»,- ավելացրել է նա:

Բաքուն հերքում է, որ Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված զինյալները համալրել են իրենց կանոնավոր զորքերը: Սակայն Սիրիայում մի միջնորդ FT-ին ասել է, որ ինքը պայմանագիր է կնքել հարյուրավոր զինյալների հավաքագրելու համար, ովքեր Ադրբեջան են ժամանել նախորդ ամսվա վերջին:

«Երբ կռիվը դադարի, արդյո՞ք այդ զինյալները կհեռանան Ադրբեջանից,- հարցրել է Սարգսյանը: -Սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ Կովկասի համար, և սպառնալիք է նաև Ռուսաստանի համար: Նրանք կարող են շատ բացասական ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև՝ Իրանի հյուսիսի վրա»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումը «նշանակում է էթնիկական զտում, որպեսզի տիրանան այդ տարածքին»:

«Աշխարահասփյուռ ողջ հայությանն սա հիշեցնում է հայկական հողի վրա իրականացված ցեղասպանությունը,-ասել է նա՝ նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ. ընթացքում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը: -Սա կռիվ է ընդդեմ ցեղասպանության»:

Նա ասել է, որ Հայաստանը երբեք չի լքի Լեռնային Ղարաբաղին, և որ հարյուրավոր էթնիկական հայեր, ովքեր բնակվում են այլ երկրներում, արդեն իսկ փորձում են վերադառնալ՝ պայքարելու իրենց հողերի համար:

«Նրանք թոռներն են այն մարդկանց, ովքեր ցեղասպանություն են տեսել,- ասել է նա: -Ողջ աշխարհից միլիոնավոր հայեր կգան և կկռվեն Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ նրանք թույլ չեն տա, որ Թուրքիան ավարտին հասցնի այն, ինչ սկսել էր»:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]