Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

«Ինձ խոցել է մոտ տասը բեկոր տարբեր տեղերում, մի քանիսը որովայնս ծակելով մարմնից դուրս են եկել, բայց ես քայլ առ քայլ, օր օրի վերականգնվում եմ». Ալան Կավալ 10/09/2020   16:31  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Արցախում հոկտեմբերի 1-ին ծանր մարմնական վիրավորում ստացած  «Le Monde»  պարբերականի լրագրող Ալան Կավալը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով  շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն և փրկել իր կյանքը: Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Անցյալ հինգշաբթի իմ լրագրող գործընկեր Հերմինե Վիրաբյանը, ֆոտոլրագրող Ռաֆայել Յաղոբզադեն և ես լուսաբանում էինք Լեռնային Ղարաբաղում ընթացող դաժան հակամարտությունը առաջնագծից ոչ հեռու՝ Մարտունի քաղաքից:

Կեսօր էր, բնակելի փողոցից լսեցինք «Գրադի» հրթիռների ձայնը, որոնք արձակվում էին մեր ուղղությամբ թուրք-ադրբեջանական դիրքերից: Նրանք ռմբակոծում էին քաղաքը, և մեզ հարվածում էր կրակի և մետաղի անձրևը:

Տեղում մահացավ Մարտունու քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, որը մեզ ցույց էր տալիս ավելի վաղ հարձակումների վայրերը: Նա 28 տարեկան էր:

Ամեն օր մտածում եմ նրա ու նրա ընտանիքի մասին: Գրիշան մահացավ, քանի որ ցանկանում էր, որ արտաքին աշխարհն իմանա, թե ինչի միջով է անցնում իր ժողովուրդը:

Թող նա խաղաղ հանգչի հարվածի հետևանքով զոհված 3 մյուս խաղաղ բնակիչների հետ:

Մեր վարորդ Արմեն Սայանը թեթև է վիրավորվել, բայց դարձյալ պայթյունից գլխացավեր ունի:

Իմ գործընկեր Հերմինեն, որին ես շատ եմ գնահատում, չնայած միասին կարճ ժամանակ ենք աշխատել, բարեբախտաբար, անվնաս է: Իմ ընկեր և գործընկեր Ռաֆայելը վիրավորվել էր գլխի և ոտքի շրջանում:

Եթե ես ճիշտ եմ հասկանում, ինձ խոցել է մոտ տասը բեկոր տարբեր տեղերում: Մի քանիսը որովայնս ծակելով մարմնից դուրս են եկել: Հիմա քայլ առ քայլ, օր օրի վերականգնվում եմ:

Սակայն ես չէի կարողանա գրել այս բառերը, եթե չլիներ մարդկանց հսկայական շղթան, որոնք փրկեցին ինձ Մարտունիում, Ստեփանակերտում, Երևանում և Փարիզում: Նրանց մի մասը հայտնի են, ոմանք իմ ընկերներն են, մյուսներին էլ երբեք չեմ իմանա:

Մարդկանց այս շղթայում կային նաև Մարտունու քաղաքացիներ, որոնք առաջին պահերին որոշիչ դեր խաղացին մեզ անվտանգ վայր հասցնելու համար:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ լրագրող գործընկերներին, որոնք ինձ վերցրին այրված հողից և հասցրին քաղաքի բժշկական կենտրոն, ինչպես նաև իմ մյուս գործընկերներին, որոնք այնտեղ էին և Փարիզին տեղյակ պահեցին իրավիճակի մասին, հատկապես Հերմինեին և Ռեգիս Ժենտեին: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Մարտունու բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց քաղաքի վրա հարձակման ընթացքում ժամանակ գտան փրկելու երկու օտարերկրացիների: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել այն տղամարդկանց, որոնք ինձ Մարտունիից Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխեցին հին շտապօգնության մեքենայով՝ արագությամբ անցնելով ոլորուն ճանապարհներով, նրբանկատորեն խուսափելով հարվածներից:

Ես գիտեմ, թե Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցներն ինչ հսկայական աշխատանք են կատարել ինձ փրկելու համար: Ես դեռ չեմ կարողացել ծանոթանալ նրանց բոլորի անուններին, բայց խորապես երախտապարտ եմ նրանցից յուրաքանչյուրին: Ես խորապես երախտապարտ եմ նաև Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ֆրանսիայի իշխանություններին, որոնք ապահովեցին ուղղաթիռով մեր տեղափոխումը Երևան:

Իհարկե, դա հնարավոր չէր լինի առանց նախագահ Մակրոնի, որը հրապարակավ խոսեց մեր գործի մասին և արեց անհնարինը մեզ դուրս բերելու համար, և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնն ամեն ինչ արեց այդ ջանքերը համակարգելու համար, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա ղեկավար Էրիկ Շեվալյեին:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին, դեսպան Ջոնաթան Լաքոտի և առաջին քարտուղար Քլեր լե Ֆլեչերի ղեկավարությամբ, որոնք անխոնջ աշխատում էին հնարավոր լավագույն պայմաններում մեզ տուն հասցնելու համար:

Ես նաև անչափ շնորհակալ եմ «Le Monde»-ի իմ գործընկերներին, որոնք համակարգեցին բոլոր գործողությունները պատկան մարմինների հետ` մեզ դուրս բերելու համար: Ես այնքան երախտապարտ եմ, որ աշխատում եմ այսպիսի աջակցող խմբի հետ: Շնորհակալ եմ բոլորին իրենց մտքերի և այդ շատ երկար օրերին ցուցաբերած աջակցության ու կատարած աշխատանքի համար:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ժերոմ Ֆենոգլիոյին, Լյուկ Բրոններին, Ալեն Սալեսին, Վալերի Միշեին, Պիոտր Սմոլարին, Իզաբել Մանդրոյին, Մարի Սումալային, Նիկոլաս Խիմենեսին և Հելեն Սալոնին, որոնք շուրջօրյա համակարգում էին աշխատանքը Փարիզից:

Եվ, իհարկե, ես պետք է շատ ջերմ շնորհակալություն հայտնեմ AXA-ի թիմին՝ լոգիստիկա կազմակերպելու համար:

Իսկ հիմա իմ բոլոր ընկերներին՝ ամբողջ աշխարհից աջակցության ձեր բոլոր ուղերձների, մտքերի, սիրո համար ես անչափ շնորհակալ եմ:

Հենց որ կազդուրվեմ, ժամանակ կգտնեմ պատասխանելու ձեր բոլոր բարի ցանկություններին: Ձեր խոսքերը, նույնիսկ եթե դրանք մի քանի օր մնան անպատասխան, բուժման գործընթացի մեծ մասն են կազմում:

Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր սիրելիներից, հատկապես ընտանիքիցս ու իմ Ռեբեկայից, նրանց մեծ սթրեսի մեջ պահելու համար:

Ես հիմա վերականգնվում եմ բոլորիդ շնորհիվ: Փարիզում «La Pitié Salpétriére»-ում ինձ խնամում են ամենանվիրված, պրոֆեսիոնալ և բարի բժիշկներն ու բուժքույրերը:

Ամեն օր նոր քայլ է կատարվում իմ լիարժեք վերականգնման ուղղությամբ:

Մի քիչ ժամանակ կպահանջվի, բայց ես գիտեմ, որ դուք ինձ հետ եք:

Ձեր Ալան»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:08 09/10/2020  |  ՀարցազրույցՄոսկովյան հանդիպումը արդեն իսկ լուրջ քայլ է կրակի դադարեցման ուղղությամբ.Իսկանդարյան
16:06 09/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է համաշխարհային հանրությանը
15:59 09/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մամ ջան, պապ ջան, ցավներդ տանեմ, ամեն ինչ լավ է լինելու, ինչ էլ լինի, մի բռունցք դարձած ենք. Զինվորի խոսքը՝ առաջնագծից
15:49 09/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մոսկվայում քիչ հետո կսկսվի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը
15:02 09/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ստացվում է եթե պաշտոնատար անձը արգելված հայտարարություն է անում, ես քննադատում եմ , ե ՞ս պետք է ենթարկվեմ պատասխանատվության. Գորգիսյան
14:54 09/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Սկանդալ Շվեյցարիայում՝ SOCAR նավթային ընկերության շուրջ
14:40 09/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են. ՊՆ խոսնակ
14:29 09/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արսեն Բաբայանը հաղորդում է ներկայացրել ընդդեմ 1in.am-ի՝ սուտ մատնության համար
14:27 09/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Շուշիի մայր տաճարի ռմբակոծության հետեւանքով ծանր վիրավորում ստացած ռուս լրագրողը արհեստական կոմայի մեջ է. նա տեղափոխվել է Էրեբունի ԲԿ
13:52 09/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում.Շուշան Ստեփանյան

Արխիվ

[]