ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոսկովյան հանդիպումը արդեն իսկ լուրջ քայլ է կրակի դադարեցման ուղղությամբ.Իսկանդարյան 10/09/2020 16:08 | Հարցազրույց
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր Մոսկվայում տեղի է ունենում է Հայաստանի,Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից՝ հանդիպման օրակարգում է բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցեր:
Այս առիթով «Փաստինֆո»-ն զրուցել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:
-Պարո՛ն Իսկանդարյան, ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր Մոսկվայում կայանալու է Հայաստանի և Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպումը՝ կողմերի միջև հրադադարի հաստատման օրակարգով:Ի՞ նչ սպասել հանդիպումից,կհաջողվի ՞ կողմերին ընդհանուր համաձայնության գալ:
Ակնհայտ է, որ Ռուսատանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, փորձում է ինչ-որ կերպ լուծել այս կոնֆլիկտը, իհարկե, ոչ թե Ղարաբաղյան կոնֆլիկտը ընդհանրապես, այլ՝ այս պահին ընթացող ռազմական գործողությունները: Սա առաջին լուրջ քայլն է ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: Իսկ ինչ դիրքորոշում կունենա հակառակորդը՝ դժվարանում եմ ասել: Կարծում եմ շատ բան կախված է առաջնագծում տիրող իրավիճակից:Դժվարանում եմ ասել, արդյոք այս հանդիպումից անմիջապես հետո կողմերը կրակը կդադարեցնեն,թե՝ ոչ, բայց սա ինչ-որ քայլ է այդ ուղղությամբ:
-Այսօր արդեն հակամարտության 13-րդ օրն է: Մինչ այս եղել են բազմաթիվ կոչեր և հայտարարություններ թե՛ ռուսական կողմից, թե՛ միջազգային հանրության շրջանում: Բայց միայն զինված գործողությունների 12-րդ օրը ՌԴ նախագահը որոշեց հայտարարություններից զատ ձեռնարկել ավելի լուրջ քայլեր՝ հրադադարի հաստատման ուղղությամբ:
-Ռուսաստանը հակամարտության հենց սկզբից էլ ինչ-որ քայլեր ձեռնարկել է, այնպես չէ, որ միայն նոր է միջամտում: Եղել են հեռախոսազանգեր, հայտարարություններ, բայց կարծես այս ամենը բավարար չէր, ավելին էր պետք: Ակնհայտ է, որ մարտերը գնալով ավելի են թեժանում, ուստի ավելի շատ ջանքեր է պահանջվելու այս պահին կրակը դադարեցնելու համար:Նորից եմ նշում, չգիտեմ այսօրվա հանդիպման արդյունքում ինչ որոշում կկայացվի, բայց սա արդեն իսկ այդ ուղղությամբ լուրջ քայլ է:
-ՌԴ նախագահը նաև իր հայտարարությամբ կոչ է արել կողմերին դադարեցնել մարտական գործողությունները ՝ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով։ Արդյո՞ ք այս անգամ հակառակորդը ականջալուր կլինի և կողմերին կհաջողվի շփման գոտում հրադադար հաստատել:
-Հնարավոր է, չեմ բացառում:Այս պահին Ադրբեջանի ղեկավարությունը հոգեպես էլ վատ վիճակում է,քանի որ այն ինչ նախապես ծրագրել էր՝ բլիցկրիգը ձախողվեց: Սրա մասին է վկայում նաև հակառակորդի անդադար և աննպատակ կրակոցները, դրանցում ոչ մի ռազմավարական նպատակ չկա, եկեղեցու և լրագրողների վրա կրակոցները միայն միջազգային հանրության աչքերում ցածրացնելու են Ադրբեջանի իմիջը:Առհասարակ, վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը կայացնում է որոշումներ, որոնցից կարող ենք ենթադրել, որ նրանք ոչ ռացիոնալ վիճակում են,այդ պատճառով դժվարանում են կանխորոշել նրանց դիրքորոշումը:
-Պարո՛ն Իսկանդարյան, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններ ընթանում են շուրջ 30 տարի, սակայն բանակցությունների արդյունքում հաջողվում է հաստատել միայն ժամանակավոր հրադադար կողմերի միջև: Հաշվի առնելով առնելով այն հանգամանքը՝ որ, չնայած բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է կրակ արձակել և թիրախավորել խաղաղ բնակչությանը, ի՞նչ երաշխիքներ կան, որ այս բանակցություններից որոշ ժամանակ անց հակառակորդը կրկին չի դիմի սադրանքների և չի վերսկսի իր ռազմական գործողությունները:
-Ոչ մի նման նախադրյալ չկա որ սրանով վերջնականապես կողմերը կդադարեցնեն կրակը, եթե հնարավոր լիներ ապէ բանակցություններ վաղուց են ընթանում արդեն: Հիմա խոսքը գնում է այս պահի մասին:Այն ինչ այս պահին կատարվում է շփման գծում արդեն հակամարտության սրում չէ, այլ՝ լայնածավալ պատերազմ, խոսքը գնում է այս պահին այդ պատերազմը դադարեցնելու մասին՝ հումանիտար նպատակով իսկ ինչ կլինի հետո կտեսնենք: Հիմա շատ կարևոր է գոնե կրակը դադարեցնել, հետո քայլ առ քայլ անցնել բանակցությունների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից