ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան Կովկասում մեկ այլ Սիրիա է ստեղծում. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Financial Times-ին 10/09/2020 16:20 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Բրիտանական հայտնի Financial Times պարբերականը զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ և իր հերթական համարում անդրադարձել այդ հարցազրույցին:
Այն մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
Պարբերականը նշել է, որ Հայաստանի նախագահը պահանջում է, որ միջազգային ուժերն անեն ավելին դադարեցնելու Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողություն ունենալու համար ընթացող պատերազմում և նախազգուշացնում է, որ Անկարան «Կովկասում մեկ այլ Սիրիա է» ստեղծում:
Արմեն Սարգսյանն ասել է, որ Թուրքիայի ռազմական և դիվանագիտական աջակցությունն Ադրբեջանին՝ Մոսկվային զրկել է կողմերի միջև ունեցած իր ավանդական հավասարակշռող դերից: Նախագահը կոչ է արել Ռուսաստանին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին զսպել Անկարային՝ բնութագրելով վերջինիս որպես «տարածաշրջանի խառնակիչ»:
«Եթե մենք հիմա միջազգային մակարդակում չձեռնարկենք Թուրքիային կանգնեցնելու քայլեր, այս տարածաշրջանը կունենա նոր Սիրիա դառնալու հեռանկար, և այդ ժամանակ բոլորը կտուժեն»,-ասել է նա Financial Times –ին տված հարցազրույցում:
Բազմաթիվ մարդիկ են զոհվել և տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ տարհանվել են էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև գրեթե երկու շաբաթ ընթացող մարտերի պատճառով: Սա ամենալուրջ ընդհարումն է պատերազմից ի վեր, որն ավարտվել է 1994-ին՝ երերուն զինադադարի համաձայնագրով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որով այդ տարածքը մնացել է հայկական վերահսկողության տակ: Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանը, որպես տարածաշրջանային հեգեմոն, ձգտել է կանխել Խորհրդային Միության նախկին անդամ այս երկու երկրների միջև հատուկենտ ռազմական բախումները՝ դրանք ավելի մեծ հակամարտության չվերածելու համար: Սակայն Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին և ռազմական օգնությունն անօդաչու թռչող սարքերի և Սիրիայից եկած զինյալների տեսքով մարտահրավեր է նետում Մոսկվային՝ որպես առաջատար միջնորդի:
«Մենք ավելի շատ ջանք պետք է ներդնենք պատերազմը դադարեցնելու համար,-ասել է պարոն Սարգսյանը: -Եվ ջանքերը պետք է ուղղված լինեն Թուրքիային: Այն պահից, երբ Թուրքիան դուրս բերվի այս հավասարումից, մենք ավելի մոտ կլինենք հրադադարի հաստատմանը և բանակցությունների սեղանին վերադառնալուն»:
Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա, որը տեղակայված է թուրքական սահմանին մոտ, ինչպես նաև՝ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր, որը չի ներառում Լեռնային Ղարաբաղը: Նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այդ համաձայնագրի դրույթներին, եթե Հայաստանն ինքը հարձակման ենթարկվի. այս մասին նա ասել է մարտերի բռնկումից 11 օր անց: Ռուսաստանը սերտ կապեր ունի նաև Ադրբեջանի հետ և կարևոր առևտրային ու ռազմական հարաբերություններ Թուրքիայի հետ: Մոսկվան ձգտում է չեզոք մնալ այս հակամարտության մեջ՝ Հայաստանին թողնելով առանց ուժեղ արտաքին աջակցի: «Մենք կարիք ունենք Ռուսաստանի ավելի մեծ ճնշման: Հուսով եմ, որ ավելի շատ ճնշում կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից,-հավելել է պարոն Սարգսյանը: -ՆԱՏՕ-ի անդամ լինելը նշանակում է, որ դու պետք է կարողանաս զսպել ինքդ քեզ: Քեզ չեն տվել կանաչ քարտ՝ միջամտելու երրորդ կողմի հակամարտությանը»: «Ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրն Ադրբեջանում՝ օգնելով կռվել Լեռնային Ղարաբաղի դեմ: Բացատրե՛ք ինձ»,-ասել է նա: -Դա ամբողջությամբ վերասահմանում է ՆԱՏՕ-ի դերը»:
«Մենք ավելի քան 20 տարի հրադադարի մեջ էինք, սակայն հիմա մենք ունենք իսկական պատերազմ»,- ասել է Սարգսյանը՝ Թուրքիային բնութագրելով որպես «360 աստիճանով ահաբեկող»: «Թուրքիայի ներկայությունը խախտում է հավասարակշռությունը: Երբ չկար Թուրքիան, մեխանիզմն աշխատում էր»,- ավելացրել է նա:
Բաքուն հերքում է, որ Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված զինյալները համալրել են իրենց կանոնավոր զորքերը: Սակայն Սիրիայում մի միջնորդ FT-ին ասել է, որ ինքը պայմանագիր է կնքել հարյուրավոր զինյալների հավաքագրելու համար, ովքեր Ադրբեջան են ժամանել նախորդ ամսվա վերջին:
«Երբ կռիվը դադարի, արդյո՞ք այդ զինյալները կհեռանան Ադրբեջանից,- հարցրել է Սարգսյանը: -Սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ Կովկասի համար, և սպառնալիք է նաև Ռուսաստանի համար: Նրանք կարող են շատ բացասական ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև՝ Իրանի հյուսիսի վրա»:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումը «նշանակում է էթնիկական զտում, որպեսզի տիրանան այդ տարածքին»:
«Աշխարահասփյուռ ողջ հայությանն սա հիշեցնում է հայկական հողի վրա իրականացված ցեղասպանությունը,-ասել է նա՝ նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ. ընթացքում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը: -Սա կռիվ է ընդդեմ ցեղասպանության»:
Նա ասել է, որ Հայաստանը երբեք չի լքի Լեռնային Ղարաբաղին, և որ հարյուրավոր էթնիկական հայեր, ովքեր բնակվում են այլ երկրներում, արդեն իսկ փորձում են վերադառնալ՝ պայքարելու իրենց հողերի համար:
«Նրանք թոռներն են այն մարդկանց, ովքեր ցեղասպանություն են տեսել,- ասել է նա: -Ողջ աշխարհից միլիոնավոր հայեր կգան և կկռվեն Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ նրանք թույլ չեն տա, որ Թուրքիան ավարտին հասցնի այն, ինչ սկսել էր»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
- 11/27/2024 18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել