ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լեռնային Ղարաբաղը պատկանում է շուրջ 2500 տարի այնտեղ ապրող բնիկ ժողովրդին, և դա հայ ժողովուրդն է. Մեքսիկայում ՀՀ դեսպան 10/08/2020 00:11 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին զինված հակամարտությունը պահանջում է միջազգային հանրության հստակ դիրքորոշում, որպեսզի այն էսկալացիայի չենթարկվի տարածաշրջանից դուրս: Այս մասին «Reforma» լրատվականին տված հարցազրույցում նշել է Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, ով հոկտեմբերի 2-ին, Մեքսիկայում ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը:
«Reforma» լրատվականին տված հարցազրույցում դիվանագետը մեղադրել է Թուրքիային, որը, օգտվելով ներկայումս կորոնավիրուսի համաճարակի արդյունքում առաջացած համաշխահային ճգնաժամից, իր կայսրությունն ընդլայնելու նպատակով հակամարտության գոտում խրախուսում է առճակատումը։ Դեսպանը նշել է, որ հակամարտությունն արդեն երեսուն տարի է, ինչ գտնվում է լատենտ վիճակում։ Այն պահից ի վեր, երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանից անկախանալու մասին, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ռազմական տարբերակին՝ նավթի և գազի իր հարուստ պաշարների միջոցով այդ ռազմավարական նշանակության տարածքին տիրանալու համար, որը լեգիտիմորեն «պատկանում է բնիկ ժողովրդին»՝ հայերին։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ դեսպանը կոչ է արել միջազգային հանրությանը հրադադարի հաստատման համար ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ և ստիպել Ադրբեջանին վերադառնալ երկխոսության՝ հակամարտության էսկալացիայից խուսափելու համար։
–Ո՞ւմ է պատկանում Լեռնային Ղարաբաղը։
– Լեռնային Ղարաբաղը պատկանում է այնտեղ ապրող բնիկ ժողովրդին, և հայ ժողովուրդն է այն ժողովուրդը, որն այնտեղ է բնակվում ավելի քան երկու հազար հինգ հարյուր տարի։ Ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ, Լեռնային Ղարաբաղը (1991 թվականին) իրականացրեց ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ միջազգային իրավունքին և Խորհրդային Միության օրենքներին համապատասխան։ Այս ժողովուրդը պայքարում է իր գոյության համար։
-Ըստ Ձեզ, ինչո՞ւ Ադրբեջանն այդ տարածքը չի զիջում հայերին։
– Որովհետև պայքարում ենք բարբարոսության, հետամնացության և հայերի նկատմամբ ատելության դեմ։ Ադրբեջանը, ըստ երևույթին, ոգևորված լինելով նավթի և գազի հսկայական պաշարներով, որը նրան յուրահատուկ կշիռ հաղորդեց միջազգային էներգետիկ քաղաքականության մեջ, մտածեց, որ հեշտորեն կարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով։
– Ինչպե՞ս սկսվեց Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունը։
– Վերջին լարվածությունը սկսվեց սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան, Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Հայաստանում՝ Արցախի Հանրապետություն) սահմանի երկայնքով իրականացված ռազմական ագրեսիայով՝ կիրառելով աշխարհի ժամանակակից զինանոցը, հրթիռներ, տանկեր, զրահապատ մեքենաներ և օդուժ։
Երկու ամիս առաջ Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություն անցկացրեց Ադրբեջանում՝ օգտագործելով ողջ ռազմական զինանոցը, և այնտեղ թողեց բոլոր զենքերը, ինչպես նաև թուրք ռազմական հրահանգիչների, որոնք վերապատրաստում են ադրբեջանական բանակին։
Նաև, նախկինում զգուշացրել էինք, որ Թուրքիան Սիրիայից փոխադրեց Ադրբեջան, ըստ մեր հաշվարկների, մոտ չորս հազար մահմեդական ջիհադիստ մարտիկների, և այսօր (հոկտեմբերի 1-ը, հինգշաբթի) Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները և Պենտագոնը հաստատեցին, որ Թուրքիան կատարել է այդ փոխադրումը։ Այսպիսով, Հայաստանը պայքարում է պետական ահաբեկչության դեմ, որն իրականացնում է Թուրքիան՝ իր կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին սատարելու համար։
-Ունե՞ք պաշտոնական տվյալներ զոհված անձանց, պատճառված վնասների, փլուզված ենթակառուցվածքների, հակամարտության արդյունքների մասին։
– Բազմաթիվ զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Մեծ վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Բուն պատերազմի մեջ ենք, ուստի տվյալները յուրաքանչյուր վայրկյան փոխվում են։ Միայն այսօր՝ ռմբակոծությունից հետո, բնակավայրերից մեկում սպանվել է յոթ քաղաքացիական անձ։
-Ինչո՞ւ հակամարտությունն էսկալացիայի ենթարկվեց։
-Տարիներ շարունակ, և հատկապես հիմա, երբ աշխարհն ինքնամփոփ դարձավ (համաճարակով պայմանավորված սահմանափակումների և արգելափակումների պատճառով), ռազմատենչ հռետորաբանությունը հասցվեց ամենաբարձր մակարդակի։ Թուրքիայի նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) սկսեց ուղղակիորեն սպառնալ Հայաստանին սահմանի երկայնքով իր ագրեսիվ ծրագրերը տարածելու նպատակով (Թուրքիան այն երկիրն է, որը ցեղասպանություն է գործել հայերի նկատմամբ): Այդ պատճառով էլ սկսվեց։ Հայաստանը, հատկապես ներկայիս իրավիճակում, որևէ շահ կամ պատճառ չունի պատերազմ սկսելու կամ հակամարտությունն ընդարձակելու մեջ։ Մենք մշտապես խաղաղ կարգավորման ջատագով ենք։
–Հայտնի է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է։ Ինչպիսի՞ հաղորդակցություն է ունեցել Ձեր երկիրը Մոսկվայի հետ։
– Ոչ միայն Ռուսաստանի հետ․ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է և հակամարտության ողջ պատմության ընթացքում կայունացնող և միջնորդական դեր է խաղացել։ Կապի մեջ ենք ինչպես Մոսկվայի, այնպես էլ Միսնկի խմբի մյուս համանախագահների հետ (Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ):
Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, սակայն նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, և ցանկանում եմ շեշտել այն հանգամանքը, որ հակամարտության որևէ կողմում չէ և փորձում է ստիպել հատկապես Ադրբեջանին, որ վերադառնա բանակցությունների սեղան։
– Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության դերն այս ամենում։
– Առաջին օրերին միջազգային հանրությունը սահմանափակվում էր բանակցությունների սեղան վերադառնալու վերաբերյալ անաչառ հայտարարություններ կատարելով և դատապարտելով ուժի կիրառումը։ Սակայն, ելնելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից՝ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը կստանձնի առավել հստակ դերակատարում։ Կարծում եմ նաև, որ արդեն բոլորը գիտեն՝ ով է ագրեսորը և ով է փորձում տարածաշրջանում ատելություն և քաոս սերմանել։ Համոզված եմ՝ միջազգային հանրությունը հիմա կարևորագույն դեր ունի՝ ստիպել Թուրքիային և Ադրբեջանին անցնել հրադադարի։ Ռազմական լուծում գոյություն չունի։ Մեքսիկան, որը նույնպես ծանրակշիռ պետություն է, ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ և սերտ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, նույնպես կարող է դրական և կայունացնող դեր խաղալ այս իրավիճակում։
–Եվ եթե երկու կողմերին դիմել են անցնել հրադադարի, ինչո՞ւ չեն անում դա։
– Հայաստանը և հայերս պաշտպանվում ենք 80 միլիոն բնակչություն ունեցող երկրի՝ Թուրքիայի, և 10 միլիոն բնակչություն ունեցող երկրի՝ Ադրբեջանի բանակներից։ Հայաստանն ունի 3 միլիոն բնակչություն, և եթե մեզ չպաշտպանենք, պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ։
–Եղե՞լ է արդյոք Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից տեղահանում, ինչպես հայտարարել է Ադրբեջանը։
– Ոչ, դա քարոզչություն է, որն իրականության հետ որևէ աղերս չունի։ Մոտ երկու տարի առաջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում ներմուծեցինք ազգ-բանակ հայեցակարգը՝ հաշվի առնելով մեր սահմանափակ ռեսուրսները։ Դրա համաձայն՝ ներկայիս իրավիճակի նման ճգնաժամային դեպքերում ամբողջ ազգը դառնում է բանակ՝ երեխաներից սկսած մինչև կանայք. մենք մեր գոյությունն ենք պաշտպանում։
–Կարծում եք հակամարտության մասշտաբները կընդլայնվե՞ն։
-Դա կախված է Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության դերակատարումից։ Ես դեռ հավատում եմ ողջամտությանը։ Կարծում եմ, որ վաղ թե ուշ միջազգային հանրությունը կհասկանա և կստիպի Թուրքիային այս հակամարտության որևէ կողմում չգտնվել և որքան հնարավոր է հեռու մնալ։ Ադրբեջանն առանց Թուրքիայի աջակցության չունի ռազմական հաջողություն արձանագրելու որևէ հնարավորություն։
–Ինչպե՞ս է ապահովվում քաղաքացիական անձանց պաշտպանությունը։
– Անում ենք հնարավոր ամեն բան քաղաքացիական բնակչության կորուստներից խուսափելու համար։ Սակայն, երբ քեզ վրա են նետում վերջին սերնդի հրթիռներ, երբ ինքնաթիռները հարձակում են գործում քաղաքացիական բնակչության վրա, ինչպես տեղի ունեցավ վերջին երկու օրերի ընթացքում, ապա երեկոյան բնակչությունը պատսպարվում է ապաստարաններում, իսկ ցերեկը պաշտպանում է իր տները։
– Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ վերջ դրվի այս հակամարտությանը։
– Անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել Թուրքիային, դատապարտել այս պետության կողմից քարոզվող պետական ահաբեկչությունը և ստիպել Ադրբեջանին նստել երկխոսության սեղանի շուրջ։ Եթե ոչ, ապա ես կարծում եմ, որ գտնվում ենք միջազգային հանրության որոշ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաշեմին։ Կարծում եմ, որ արդեն անցել է չեզոք կոչեր անելու ժամանակը։ Եթե իսկապես ցանկանում ենք թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի տարածաշրջանից, ապա միջազգային հանրության պատասխանատու անդամները պետք է իրերն իրենց անուններով կոչեն։
– Որո՞նք են այս պատերազմի հետևանքները միջազգային հանրության համար։
-Այս տարածաշրջանն ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Սա վերաբերում է Ռուսաստանին. մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաջամարտիկն է Ռուսաստանը, և որի կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ Մյուս կողմում է Թուրքիան, որը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերության՝ ՆԱՏՕ-ի անդամ է։ Սակայն, ըստ երևույթին, ՆԱՏՕ-ն շատ վրդովված է Թուրքիայի պահվածքից՝ հատկապես վերջին տարիներին։ Սա վերաբերում է նաև Իրանին. այս գերկարևոր պետությունը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես կայունացնող դեր է խաղացել։ Նաև կարող են գործոն հանդիսանալ արտատարածաշրջանային շահերը, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից