ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Երեխեքը լացում էին, վախենում, երկու օր նկուղում ենք մնացել, այստեղ՝ Հայաստանում, ինքնաթիռ է անցնում երեխաները սկսում են լաց լինել». պատերազմը՝ ականատեսների աչքերով 10/08/2020 22:13 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Ամսի 27-ին, առավոտ շուտ արթնացա, ինչպես միշտ տնային գործերով էի ուզում զբաղվել, շատ ուժեղ կրակոցի ձայներ լսեցի։ Պալիգոնը մեզնից մոտ է, կարծեցի թե այնտեղից են կրակոցի ձայները։ Հետո հասկացա, որ սրանք լրիվ ուրիշ ձայներ են՝ ինքնաթիռներ էին, ինչ էին, նենց ղժժոց էր գալիս,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Ասկերանի շրջանի Նորագյուղից վերջին օրերին Հայաստանում պատսպարված բնակչուհի տիկին Փնջիկը ու ավելացնում՝ ճվացի՝ էրեխեք ջան, փոքրերին վերցրեք տանից դուրս եկեք, ոնց որ ինքնաթիռա գալիս։ Ամենքը մեկին գրկած դուրս ենք թափվել մեր տան նկուղը, որտեղ բետոն է, ասի գնանք գոնե բետոնի տակ մտնենք, որ կպնի էլ՝ միգուցե մեզնից մի քանիսս կազատվենք»։
Տիկին Փնջիկը պատմում է՝ ժամ առ ժամ ադրբեջանական օդուժի հարձակումը գյուղի վրա ավելի ու ավելի ինտենսիվ էր դառնում, ստիպված եղան ընտանիքի կանանց և երեխաներից հեռացնել վտանգավոր վայրերից.«Երեխեքը լացում էին, վախենում էին, երկու օր նկուղում ենք մնացել։ Հիմա էլ՝ այստեղ Հայաստանում, որ ինքնաթիռ է անցնում երեխաները սկսում են լաց լինել։ Գյուղում օրական երկու անգամ ռմբակոծում էին՝ առավոտյան և երեկոյան ժամերին։ Առավոտյան, երբեմն, ժամը փոխում էին, որ ժողովուրդը չիմանա ու չկարողանան պատսպարվել, իսկ երեկոյան որպես կանեն ռմբակոծում էին երեկոյան ժամը 7-8-ի կողմերը»։
Տիկին Փնջիկը հուզվում է, արցունքները չկարողանալով զսպել ասում է.«Ինչի համար եմ ես ապրում, երբ երկու որդիս այնտեղ կրակի բերանում են։ Ամեն րոպե սրտի վախով սպասում ենք, թե ինչ լուր կստանանք, լավա զանգում են, միայն ձայները լսում եմ, ասում են, որ կան, կենդանի են ու անջատում ենք։ Ես մեր տունն եմ ուզում, խաղաղություն եմ ուզում»,- ասում է արցախցի կինը։
Նույն տեղում՝ Աբովյան քաղաքի Լիլիթ ռեստորանային համալիրի հյուրընկալ հարկի տակ են հավաքվել նաև տիկին Փնջիկի հարսները, թոռներն ու ամուսինը։ Հարսը՝ Երանուհին, պատմում է՝ սովոր է պատերազմին, 90-ականների սերունդ է, բայց միևնույն է՝ ցավն ու հուզմունքը զսպել չի հաջողվում.«Երբ սկսեցին խփել, մենք երեխաների հետ տանն էիք՝ երկրորդ հարկում։ Երեխաներս դողում էին։ Մի քիչ անց արդեն տեսանք, որ Ստեփանակերտն էլ չէր երեւում՝ ծխի մեջ կորած էր։ Երկու օր մնացինք նկուղում, չէինք բարձրանում վերև նույնիսկ վախենում էի բարձրանալ վերև՝ երեխաների համար թեյ պատրաստել։ Ընտանիքի տղամարդիկ բոլորը ճակատում են՝ ամուսինս Ստեփանակերտում է, տեգրս Աղդամում, տեգորս տղան՝ Մարտունիում։ Մեզ ասեցին՝ երեխաներին հանենք, բայց իրենք մնացին։ Այստեղ մեզ շատ լավ են նայում, բոլորից գոհ ենք ու շնորհակալ, ոչ մի բանի կարիք չենք զգում, բայց մեր հողն ենք ուզում, մեր տունը։ Միայն խաղաղություն ենք ուզում, որ շուտ տուն վերադառնանք»,- արցունքն աչքերին ասում է հինգ երեխաների մայրը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արդեն 12 օր է՝ հայկական բանակը կռվում է ադրբեջանաթուրքական տանդեմի ու միջազգային ահաբեկիչների դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ