ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռական քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. վարչապետը՝ Euronews-ին 10/08/2020 10:41 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև.
Euronews - Պարոն վարչապետ, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը և Եվրամիությունը, բոլորն էլ կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել։ Այդուհանդերձ, մարտերը շարունակվում են։ Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի եք Դուք ձգտում այստեղ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ամենակարևորը՝ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է արձանագրեն, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ է տեղի ունենում: Նախ, մենք ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների հայտարարությունը: Եվ այդ Թուրքիան է հայտարարել, որ կարծում է՝ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները, և ըստ էության, Ադրբեջանը մնացել է Թուրքիայի տված հանձնարարականի շրջանակում: Կարծում եմ, որ Եվրամիության արտաքին հարցերով գլխավոր հանձնակատարի այսօրվա հայտարարությունը վկայում է այդ մասին: Այս իրավիճակում, երբ մենք ունենք հակամարտության գոտում և ռազմական գործողությունների մեջ ներգրավված ահաբեկչական խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից և որոնք հավաքագրվել և տեղափոխվել են հակամարտության գոտի, մարտական գործողությունների գոտի Թուրքիայի կողմից և հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին, հենց հիմա գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, որովհետև Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, ենթարկվում են անընդհատ հրթիռային հարվածների՝ կարծում եմ, որ միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռականորեն քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Euronews - Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ասում է, որ ձեր զինված ուժերը հրետակոծում են իրենց քաղաքները։ Հայտնի է, որ երկու կողմից էլ կան քաղաքացիական զոհեր։ Արդ, ես ուզում եմ հասկանալ, թե արդյոք Դուք հետամուտ եք խաղաղության:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Միանշանակ, որովհետև նախ հարվածներ հասցրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, և Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հստակ պարզաբանումներով է հանդես եկել, որ այդ պատասխան հարվածը հասցրել է միայն անհնարինության բերումով, որովհետև դա է միակ ճանապարհը եղել, որպեսզի փորձեն կանգնեցնել Ադրբեջանի կողմից ձեռնարկված հրթիռակոծությունները Լեռնային Ղարաբաղի բնակավայրերին:
Euronews - Կարծիքները տարբերվում են առ այն, թե ով է առաջինը սկսել մարտական գործողությունները սեպտեմբերի 27-ին։ Անցյալ տարի Դուք և Ձեր երկրի Արտաքին գործերի նախարարը հայտարարեցիք, որ մտադիր եք հանրությանը նախապատրաստել խաղաղության։ Բայց մենք այլ բան ենք տեսնում։ Դուք ունեք Ռուսաստանի աջակցությունը, և ես կցանկանայի իմանալ, թե այդ աջակցությունը որքանով կարող է ազդել Ձեր հետագա քայլերի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Խաղաղությունը միշտ եղել է մեր գլխավոր և գերագույն նպատակը: Իմ՝ վարչապետ ընտրվելու օրվանից ես ասել եմ, որ մենք պետք է ճգնենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես առաջին ղեկավարն եմ՝ ներգրավված բանակցային գործընթացի մեջ, ով պաշտոնապես ասում է, որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի ժողովրդի համար: Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այս բանաձևը չի ընդունել և չի ընդունել պաշտոնապես՝ ասելով, որ իր համար կա միայն մեկ լուծում, երբ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ, էթնիկ զտումների միջոցով ազատված կլինի հայերից և ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Սա ցեղասպանության սպառնալիք է, և այդ ցեղասպանության սպառնալիքի իրականացման գործում այսօր ներգրավված են միջազգային ահաբեկիչներ, որոնք հավաքագրել և տարածաշրջան են բերվել Թուրքիայի կողմից և որոնք մարտնչում են Ադրբեջանի կողմից: Այս փաստը, ըստ էության, արդեն ճանաչել են տարածաշրջանի և եվրոպական մի շարք երկրներ: Ես էլի ուզում եմ ընդգծել՝ եթե մենք ուզում ենք կանգնեցնել հումանիտար աղետը, եթե մենք ուզում ենք կանգնեցնել այս հակամարտության ծավալումն ավելի մեծ մասշտաբներով, միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Euronews – Ի՞նչ քայլեր եք Դուք պատրաստվում ձեռնարկել զինված բախումների կիզակետում հայտնված քաղաքացիական բնակչության զրկանքներն ու կորուստները նվազագույնի հասնելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախորդ հարցից բաց թողեցի, գիտեք, ես կարծում եմ՝ իսկապես շատ կարևոր է պարզել, թե ով է սկսել այս հարձակումը: Եվ դրա համար այսօր միջազգային մամուլը և միջազգային հանրությունն ունի բավարար տեղեկատվություն: Հայաստանը և Ղարաբաղը չէին կարող սկսել այդ պատերազմը՝ մի պարզ պատճառով, որովհետև մենք այստեղ ռազմական խնդիրներ չունեինք լուծելու: Խնդիրը, որը մենք պետք է լուծենք, քաղաքական է, և Ադրբեջանն է, որ պատերազմին նախորդած վերջին 15 տարում, 15 ամսում, 15 շաբաթում, 15 օրում, 15 ժամում անընդհատ սպառնացել է, որ ինքը ռազմական ճանապարհով կլուծի հարցը: Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Եկեք հրապարակայնորեն վերլուծենք Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարությունները, եկեք հրապարակայնորեն վերլուծենք՝ իսկ ինչո՞ւ պետք է ահաբեկիչները բերվեին Ադրբեջան, շփման գոտի: Որևէ ուրիշ նպատակով կարո՞ղ են ահաբեկիչները հավաքագրվել որևէ այլ երկրում և բերվել սեփական երկիր, եթե այդ երկիրը ռազմական ագրեսիա չի պատրաստում: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնվեր, որ ահաբեկիչները տեղափոխվեն սեփական երկրի տարածք: Բայց մենք ասում ենք, որ այսօր, այո, ամենակարևորը, բռնության դադարեցումն է, և սրա համար Ադրբեջանը պետք է դադարեցնի իր հարձակումները: Իհարկե, կարևորը խաղաղությունն է տարածաշրջանում, և սրա համար լավագույն գործիքը մենք համարում ենք միջազգային հանրության կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը:
Euronews - Կներե՛ք, պարոն վարչապետ, ասացե՛ք խնդրեմ, Դուք պատրա՞ստ եք դադարեցնել կրակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե, բայց հասկանո՞ւմ եք՝ սա չի նշանակում, որ մենք կանգնենք, գան և մեր ժողովրդին ցեղասպանության ենթարկեն: Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել: Մեր գործողությունները և Ղարաբաղի գործողությունը բացարձակապես ինքնապաշտպանական է: Մենք որևէ մեկին սպանելու նպատակ չենք ունեցել և չունենք: Մենք ունենք ընդամենը հայ ժողովրդին հերթական ցեղասպանությունից պաշտպանելու, ինքնապաշտպանվելու նպատակ:
Euronews - Ո՞րն է կարգավորման Ձեզ համար ընդունելի տարբերակը։ Կա՞ հակամարտության լուծման այնպիսի տարբերակ, որը չի ենթադրում բռնություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեր ամբողջ դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ բռնությունների միջոցով Ղարաբաղի հարցը լուծել հնարավոր չէ: Որևէ լուծման հասնել՝ բռնության միջոցով, հնարավոր չէ: Դա Ադրբեջանի քաղաքականությունն է եղել, որ իրենք պատրաստվում են բռնի եղանակով լուծել Ղարաբաղի հարցը: Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել կոմպրոմիսի: Այդ Ադրբեջանն է, որ որևէ կերպ չի ուզում կոմպրոմիս, չի ուզում կոմպրոմիս: Նրա միակ լուծումն այն է, որ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Ղարաբաղի բնակչության 80 և ավելի տոկոսը, տեղահան արվի, և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով ազատվի հայերից, դառնա ոչ հայաբնակ տարածք: Բայց մարդիկ չեն կարող իրենց հազարամյա հայրենիքն ուղղակի թողնել Ադրբեջանի պահանջով: Եվ նրանք պետք է ինքնապաշտպանվեն և ունեն ինքնապաշտպանվելու իրավունք: Բացի ինքնապաշտպանությունից, Լեռնային Ղարաբաղն այստեղ որևէ ուրիշ նպատակ չունի:
Euronews - Պարոն վարչապետ, շնորհակալություն հարցազրույցի համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
- 11/27/2024 18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել