Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պետք է բարձրացնի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ Միջազգային քրեական դատարանում քննության նախաձեռնումը 10/07/2020   17:26  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար որոշակի անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու պատշաճ դատական օղակը Միջազգային քրեական դատարանն է: Միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը և Ադրբեջանը չեն վավերացրել Միջազգային քրեական դատարանի ստատուտը, ուստի՝ չեն ճանաչել դատարանի իրավազորությունը: Ստացվում է, որ համապատասխան ատյանը չի կարող գործել Հայաստանին և Ադրբեջանին առնչվող կոնֆլիկտների նկատմամբ, սակայն դատարանում հարցը կարող է քննարկման առարկա դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։ 

Փորձագետը պարզաբանեց, որ առկա միջազգային իրավակարգավորման համաձայն՝ անկախ վավերացման հանգամանքից ՄԱԿ-ի ԱԽ -ն կարող է դիմել Միջազգային քրեական դատարանին և, եթե ցանկանում են, որ անպատասխան չմնան պատերազմական հանցագործությունները՝ ադրբեջանական կամ թուրքական հրամանատարական կազմի որոշումները՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ, ապա պետք է լուրջ աշխատանք տարվի այդ հարթակում: Սահակյանի խոսքերով՝ եթե ԱԽ-ն ծավալները գնահատելով կարևորի, ապա հարցը կարող է ուղարկվել և քննվել ՄՔԴ-ի կողմից:

Մասնավորապես՝ ընթացակարգի համաձայն, ԱԽ-ում հարցը պետք է քննարկվի եւ լայնամասշտաբ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ապացույցները բավարար համարելու դեպքում որոշի դիմել Միջազգային քրեական դատարանին, որից հետո ՄՔԴ-ն պետք է քննություն իրականացնի, ստուգի փաստերը, բացահայտի ներգրավված անձանց և այլն: Միաժամանակ փորձագետը նկատեց, որ ԱԽ օրակարգում հարցի ներառումն ու քվեարկությունն արդեն ամբողջությամբ քաղաքական հարցեր են, սակայն կարեւորեց հարցը ՄԱԿ-ում շրջանառության մեջ դնելը, իսկ ՄԱԿ-ին կարող է դիմել ինչպես Հայաստանը, այնպես էլ ՄԱԿ անդամ որեւէ այլ երկիր:

Ըստ նրա՝ միջազգային իրավունքը տալիս է այլ հնարավորություններ եւս, օրինակ՝ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան վավերացված է այս պետությունների կողմից, երկուսն էլ ճանաչել են այդ հարցով ՄԱԿ-ի դատարանի յուրիսդիկցիան և, եթե խոսքը նրանում է, որ այս հարձակումներով նաև հակահայկական խտրականությունն են իրացնում Ադրբեջանը և Թուրքիան, ապա այս հիմքով կարելի է դիմել Խտրականության բոլոր ձևերի կանխարգելման կոմիտեին, որից հետո նաև ՄԱԿ-ի դատարան: Այլ կերպ ասած՝ խտրականության հարցը կարող է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից քննության արժանանալ, սակայն ԼՂ կոնֆլիկտի հանգուցալուծումը չի գտնվում այս դատարանի տիրույթում:

«Եթե մենք կարողանում ենք հիմնավորել, որ այս ագրեսիվ պատերազմի վարումը հակահայկական խտրականության ձևերից մեկն է և պայմանավորված է եղել հայերի նկատմամբ խտրականությամբ՝ վերջիններիս բնաջնջման միտումով, կա հայատյացություն և հակահայկական քաղաքականություն, որը վերածվում է նաև ագրեսիվ պատերազմի, սա հանգեցնում է ՄԱԿ-ի Խտրականության վերաբերյալ կոնվենցիայի խախտմանը և այս խախտումներին առնչվող հարցերը կարող են ներկայացվել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան»,- նշեց Սահակյանը:

Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ն այս փուլում դժվարություններ ունի, որովհետև հզորացող պետությունների ֆոնին և քաղաքական քմահաճույքների պայմաններում մարտահրավերներ ունի, բայց, անկախ այդ հանգամանքից, ունի գործիքակազմ, այդ թվում՝ կոշտ, որոնք պրակտիկորեն տվել են իրական արդյունքներ և արձագանքի նախնական ձևերից են համարվում դատապարտող հայտարարությունները։
Սահակյանը դրական գնահատեց, որ այդ դատապարտող արտահայտությունները հիմնականում արտացոլել են պրոցեսների օբյեկտիվ կողմը՝ արձանագրելով որոշակի խնդիրներ, որոնք վերաբերում են Թուրքիային և Ադրբեջանին: Մասնավորապես քննադատել են ադրբեջանական իշխանության կողմից խաղաղ բնակավայրեր հրետակոծելը։

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ արձանագրվել է Թուրքիայի ներգրավվածությունը ոչ միայն ռազմական օգնության և անձնակազմի ներգրավվածության միջոցով, այլև՝ վարձկանների: Այս դեպքերի բացահայտմանն օգնել են դաշնակից երկրները, որոնք ունեն վատ հարաբերություններ Թուրքիայի հետ և այս գործոնների ուժով ավելի արդյունավետ հետաքննություններ են իրականացրել, որը բարենպաստ է ի շահ հայության: Սահակյանը նշեց, որ ոչ միշտ է դատապարտող հայտարարություններին հաջորդում կտրուկ քայլեր, որոնք կարող են ենթադրել ոչ միայն սանկցիաներ՝ տնտեսական, մեկուսացում աշխարհից, զենքի, առևտրի վերաբերյալ լուրջ սահմանափակումներ, այլև՝ կոլեկտիվ ինքնապաշտպանություն կամ խաղաղապահ զորքերի օգտագործում: Այս երկրորդ ուղղությամբ փորձագետն անգործություն է նկատում ու կարծում է, որ կտրուկ քայլեր ձեռնարկելու հարցում հապաղում են:
Սահակյանը հույս հայտնեց, որ որոշ ժամանակ անց ավելի առարկայական քայլեր կտեսնենք, իսկ չարվելու դեպքում պետք է արձանագրել, որ այս կառույցներն ինքնաորակազրկում են իրենց՝ որոշակի քաղաքական նպատակահարմարություններից ելնելով և ՀՀ-ն պետք է իր գործընկերությունը վերանայի:

ԻՆչ վերաբերում է Թուրքիայի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումին այն պարագայում, երբ Ադրբեջանը խախտում է ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի պահանջները, Սահակյանը նշեց, որ ՄԻԵԴ-ը չի եղել և չի դառնալու հակամարտություններ դադարեցնող օղակ, իրավական տեսանկյունից արձագանքում է, բայց չունի այն քաղաքական գործիքները, որով կարող է փաստացի ազդել և դադարեցնել ռազմական գործողությունները: Բացի դա՝ ներպետական հարթություններում գտնվող հարցերով պետությունները կարողանում են չկատարել հայցի ապահովման միջոցները և, թեև դրանք հանգեցնում են հետագայում որոշակի գործընթացների՝ նախարարների կոմիտեում, դատարանը հավելյալ իրավունքի խախտում է արձանագրում և ձգձգված ձևով կարողանում են որոշակի արդյունքի հասնել, բայց անմիջական արձագանք կոնֆլիկտներին ՄԻԵԴ-ը չի կարող ապահովել, ուստի ապավինել, որ ՄԻԵԴ-ի ներգրավվածությամբ կդադարեցնենք կոնֆլիկտը, իրատեսական չէ, սակայն այլ հարց է, որ պետք էր դիմել ՄԻԵԴ-ին,ստանալ դատարանի կոչը և հետագայում դրա չկատարումն օգտագործել քաղաքական մարմիններում՝ Ադրբեջանի նկատմամբ դատապարտող կոչերի կամ սանկցիաների կիրառման համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ՀՀ վերադառնալու ցանկություն էին հայտնել հետախուզման մեջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նրանք միջնորդություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ իրենց նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու մասին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:08 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Չափազանց մեծ մտահոգությամբ պետք է նշեմ, որ վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ. Ավինյան
16:35 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Բաքուն ներողություն է խնդրել Իրանի տարածքում արկերով պատահական հարվածի համար
16:23 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ստեփանակերտում վնասվել են տասնյակ բնակելի շենքեր, տներ
16:21 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Լոս Անջելեսից հայերն ուղևորվում են Վաշինգթոն. Սպիտակ Տան մոտ մեծ հավաք են կազմակերպում
16:11 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ-ն հրապարակել է Արցախում նահատակված զինծառայողների անունները
16:06 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի ՊԲ-ն անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին. ԱՀ նախագահ
15:51 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԵԽ լիագումար նիստի՝ ԼՂ իրավիճակին նվիրված հարցի քննարկման ժամանակ հայերը բազմահազարանոց ցույց էին կազմակերպել
15:40 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մեր ներկայացրած ապացույցների հիման վրա ՄԻԵԴ-ն փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը. Կիրակոսյան
15:29 07/10/2020  |  ՎերլուծություններԱդրբեջան-Պակիստան զենքի առևտուրի ծավալների գնահատումներ
15:24 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքիայի գործողությունները միտված են Օսմանյան կայսրության վերականգնմանը. վարչապետը՝ TIME հանդեսին

Արխիվ

[]