ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան կարողացել է Ալիևին իր բռի մեջ հավաքել, և օգտագործել Հայաստանի դեմ. թուրքագետ 10/07/2020 20:17 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Այս պահին դիվանագիտական ճակատում հայկական կողմն ունի երկու խաղաքարտ՝ Թուրքիան ահաբեկիչներ է բերել և պատերազմ հրահրել,- «Փաստինֆո»,-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ադրբեջանի հետ Արցախի սահմանագծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ից ընթանում են դաժան մարտեր։ Ադրբեջանաթուրքական տանդեմը մարտական գործողությունների ընթացքում թիրախավորում է նաեւ խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով հումանիստական աղետի։ Ավելին՝ ընդդեմ բնակչության օգտագործվել են արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ։
Իսկ երեկ աշխատանքային այցով Բաքու էր մեկնել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Վերջինս հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել դրությունը Արցախում:
Թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Թուրքիան ուզում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ այպիսով ակտիվացնելով իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Մեզ հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Թուրքիայի այս ցանկությունը որակեց աբսուրդ, վստահեցնելով, որ ոչ մի դեպքում Թուրքիան չի կարող միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հարցի կարգավորման գործում.
«Նախ ասեմ, որ Չավուշօղլին չի ասել՝Թուրքիան ուզում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի-ի համանախագահ, դա ադրբեջանական մամուլից է տարածվել։ Ավելին՝ Թուրքիան պատերազմի առաջին օրերի համեմատ փոքր-ինչ փոխել է իր դիրքորոշումը, եթե սկզբում ասում էին, որ Մինսկի խումբը չի կարողանում այլևս լուծել խնդիրը, և Ադրբեջանը ինքը պիտի լուծի: Երեկվա հարցազրույցը թեև Բաքվում էր և ակնկալվում էին ադրբեջանահաճո հայտարարություններ, սակայն Չավուշօղլին կարևորեց Մինսկի խմբի դերակատարումը հակամարտության կարգավորման գործում, հատկապես՝ Ռուսաստանի դերը՝ նշելով որ Ռուսաստանը արել է ամեն բան ղարաբաղյան հարցի կարգավորման համար, սակայն Թուրքիան էլ է ցանկանում միջնորդ լինել Մինսկի խմբում ՝ երկկողմ կամ եռակողմ ֆորմատով»,-նշեց Անդրանիկ Իսպիրյանը:
Բանախոսի հավաստմամբ՝ Թուրքիայի՝ Ադրբեջանին բացահայտ աջակցելու մասին հայտարարություններն էլ վկայում են, որ Թուրքիայի մասնակցությունը Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում պետք է բացառվի.
«Երեկվա հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց միջնորդ դառնալու ցանկության մասին, իսկ արդեն հաջորդ նախադասության մեջ շեշտեց, որ Թուրքիան մինչև վերջ պատրաստ է աջակցել Ադրբեջանին:Ինչպես կարող է միջնորդ լինել մեկը, ով աջակցում է Ադրբեջանին, երբ օրինակ այս պահին Հայաստանի դաշնակից Ռուսաստանը չի ասում ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ նա հասկանում է, որ եթե հանդիսանում է միջնորդ, ապա չի կարող բացահայտ աջակցություն հայտնել, այլապես կկորցնի միջնորդ լինելու ֆունկցիան»:
Մեր զրուցակիցը նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունը այժմ գերի է Թուրքիայի ձեռքին, ինչպես նաև ակնհայտ է Ալիևի վրա Թուրքիայի նախագահ Էրդողանի ազդեցությունը,վերջինս էլ,օգտվելով այս հանգամանքներից, օգտագործում է Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի.
«Ալիևը հայտարարել է, որ Թուրքիան պետք է մասնակցի բանակցություններին, այսինքն Թուրքիան կարողացել է Ալիևին իր բռի մեջ հավաքել, և օգտագործել Հայաստանի դեմ: Ալիևն էլ կրակն է ընկեր թուրքական իշխանությունների ձեռքին, փակուղում է հայտնվել՝ իր զորքը կորուստներ է կորում դիվանագիտական ճակատում չունեն որևէ հաջողություն»:
Թուրքագետը դիվանագիտական ճակատում հայկական կողմի հաղթանակը պայմանավորող երկու կարևոր գործոն առանձնացրեց՝ Թուրքիան պատերազմ է հրահրել և ահաբեկիչներ բերել տարածաշրջան.
«Այս պահին դիվանագիտական ճակատում գլխավոր խաղաքարտը հայկական կողմի ձեռքում է՝ Թուրքիան բերել է ահաբեկիչներ: Ահաբեկիչներ բառը արդեն իսկ վատ է անդրադառնում Ադրբեջանի և Թուրքիայի հեղինակության վրա, ինչպես նաև ակնհայտ է, որ այս պատերազմը Թուրքիան է հրահրել: Ցավոք դեռ պետությունների մակարդակով քիչ պետություններ կան, որ փորձել են ազդել Թուրքիայի վրա՝ Կանադան է, որ արգելեց ԱԹՍ-ների վաճառքը Թուրքիային, Մակրոնի հայտարարությունները և ,իհարկե, Հոլանդիան, որտեղ խորհրդարանի մակարդակով Թուրքիայի դեմ բանաձև է ընդունվել»,- վստահեցրեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ