Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, ինչը շատ բան է փոխում ԼՂ հարցի համատեքստում. Նիկոլ Փաշինյան 10/07/2020   19:10  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Առաջին ալիքին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

Հարց – Ձեզ համար անսպասելի՞ էր ադրբեջանական հարձակումը, դրա ինտենսիվությունն ու տեխնիկական հագեցվածությունը, մասնավորապես՝ անօդաչուների մասսայական կիրառումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անկեղծ ասած, անսպասելի չէր, քանի որ Ադրբեջանն արդեն շատ երկար ժամանակ ծավալում է ռազմական հռետորաբանություն, ատելության հռետորաբանություն հայերի և այն ամենի նկատմամբ, ինչ կապված է հայերի հետ: Եվ սպառնալիքների լեզուն սովորական է դարձել մեզ համար. այն, որ Ադրբեջանը խոսում է սպառնալիքի լեզվով: Անսպասելին այն էր, որ այս հակամարտությունում ներգրավվել են ահաբեկչական կազմավորումների մարտիկներ: Ես կարծում եմ, որ սա փոխում է տեղի ունեցողի ամբողջ համատեքստը, քանի որ արդեն երեկ Ռուսաստանը, ռուսական հատուկ ծառայությունները պաշտոնապես հաստատել են, որ ահաբեկչական որոշ միջազգային կազմավորումների մարտիկներ ներգրավված են Ղարաբաղում ռազմական գործողություններում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման մեջ: Ես կարծում եմ, որ հիմա գործնականում Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Եվ սա շատ բան է փոխում Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում:

Հարց – Երեկ չէ առաջին օրը սրացումից հետո Դուք առաջին անգամ եղել եք Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղում, հանդիպել եք զինվորականների հետ, Ձեր աչքերով շատ բան եք, հավանաբար, տեսել: Այն մարտավարությունը, որ կիրառում է ադրբեջանական բանակը, որը, ամենայն հավանականությամբ, ուղղված է բարձր ճշգրտության զենքi կիրառմանը և հայկական բանակի նյութատեխնիկական մի հատվածի շարքից հանելուն: Ի՞նչ եք դուք հակադրում այդ մարտավարությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լեռնային Ղարաբաղի բանակը դրան հակադրում է զինված ուժերի շարժունակությունը և կանխարգելիչ հարվածներ հասցնելը: Դեռևս դա վատ չի ստացվում: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զորքերը բավականին հաջող ոչնչացնում են այդ անօդաչուները:

Հարց – Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, որ պատրաստ է դադարեցնել կրակը այն դեպքում, եթե դուք ճանաչեք Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, նույնիսկ պահանջներ են հնչում՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց: Դուք հակառակ դիրքորոշմանն եք հարում: Եվ սա նման է փակուղու: Ինչպիսի՞ փոխզիջումների եք Դուք պատրաստ և ինչպիսի՞ փոխզիջումներ են անընդունելի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս մթնոլորտում տեղին չէ խոսել մանրամասների մասին: Ինչ վերաբերում է բանաձևին, ակնհայտ է, որ ցանկացած հակամարտությունում, եթե մենք իրոք ցանկանում ենք լուծել այդ հակամարտությունը, անհրաժեշտ են փոխզիջումներ: Անհրաժեշտ են փոխզիջումներ: Եվ ես կարծում եմ, որ հայկական կողմը միշտ պատրաստ է եղել փոխզիջումներին: Եվ եթե Ադրբեջանը նույնպես պատրաստ լինի փոխզիջումների, ապա դա կփոխի իրավիճակը:

Հարց – Բաքուն ձեր կողմին մեղադրում է նրանում, որ դուք խախտում եք Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Ի՞նչ Դուք կարող եք պատասխանել այս մեղադրանքներին: Եվ այդ բանաձևերն ինչ-որ կերպ կարողացե՞լ են լուծել հակասությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, չի կարելի Անվտանգության խորհրդի այդ բանաձևերը կտրել համատեքստից և ներկայացնել այլ լույսի ներքո: Պետք է շատ պարզ, հստակ և սթափ վերլուծել, թե ինչ է այնտեղ գրված: Այնտեղ ընդհանրապես Հայաստանի և Հայաստանի կողմից ռազմական գործողությունների մասին ոչինչ չի ասվում: Վերջին բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին միջազգային պայմանագիրը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժերը: Հայաստանի մասին այնտեղ խոսվում է այլ համատեքստում. կոչ է արվում Հայաստանին օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ կապերը, որպեսզի ինչ-որ կերպ իրավիճակը կայունացվի: Այսինքն՝ այդ բանաձևերից վերջինն ընդունվել է 1993թ. կոնկրետ օպերատիվ իրադրության ժամանակ: Այն կոնկրետ իրավիճակի մասին է: Եվ պետք չէ այդ բանաձևերը կտրել համատեքստից:

Հարց – Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասությունները կարո՞ղ են դուրս գալ երկկողմ հարաբերությունների սահմաններից, երկկողմ հակամարտության սահմաններից: Դուք հավաստիացնում եք, որ թուրք զինվորականներն են, ըստ էության, ղեկավարում օպերացիան: Կարո՞ղ է դա ինչ-որ ձև պատերազմը տարածաշրջանի սահմաններից դուրս բերել, ավելի հեռու՝ սահմաններից այն կողմ և նման դեպքում միջազգային ինչպիսի՞ աջակցություն եք Դուք ակնկալում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրավիճակն արդեն դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանի սահմաններից, քանի որ երբ այստեղ արդեն ներկա են արմատականներ, միջազգային ահաբեկիչներ, սա արդեն իրենից վտանգ է ներկայացնում մեծ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար: Եվ սա սպառնալիքի օջախ է հանդիսանում ամբողջ աշխարհի անվտանգությանը, գլոբալ անվտանգությանը: Այսինքն՝ սա արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սահմաններից:

Եվ, իհարկե, Թուրքիայի ներգրավածությունը փոխում է համատեքստը: Դրա մասին բազմիցս ասել եմ վերջին շաբաթվա, վերջին տասը օրերի ընթացքում. ինչո՞ւ է Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել Հարավային Կովկաս: Երկու պատճառով: Որպեսզի շարունակի հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Ինչի՞ համար է Թուրքիային անհրաժեշտ այս քաղաքականությունը: Որպեսզի շարունակի ընդլայնման իր քաղաքականությունը, կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելեք, հարավ-արևելեք: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան իրականացնում է Միջերկրական ծովում, Մերձավոր արևելեքում, Հունաստանի և Կիպրոսի հանդեպ և այլն: Սա թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է: Եվ սա արդեն սպառնալիքի օջախ է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար՝ նեղ իմաստով, այլ նաև գլոբալ անվտանգության համար՝ լայն իմաստով: Եվ ես վստահ եմ, որ միջազգային գործընկերները պետք է կոնկրետ եզրակացություններ անեն սրանից, քանի որ սա արդեն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության հարցը չէ: Սա երկրների, տերությունների և նույնիսկ՝ գերտերությունների լայն շրջանակի անվտանգության հարց է:

Հարց – Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել Հայաստանի կողմից: Չնայած վերջին օրերին և՛ Դուք, և՛ Հայաստանի նախագահը խոսել եք նման հնարավորության մասին: Ի՞նչ եք կարծում, ճանաչումն ինչ-որ կերպ կարո՞ղ է օգնել Ղարաբաղին, թե դա ավելի կխորացնի իրադրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք տվեցիք ամենակարևոր, գլխավոր հարցը, նվազագույնը՝ ամենակարևոր, գլխավոր հարցերից մեկը: Հարցը հետևյալում է՝ եթե մեր վերլուծությունը տանի նրան, որ դա կօգնի Ղարաբաղին և խնդրի լուծմանը, մենք կգնանք նման քայլի, եթե՝ ոչ, մենք ձեռնպահ կմնանք նման որոշումից: Մենք հիմա քննարկումների ընթացքում ենք: Բացի այդ, մենք նաև հաշվի ենք առնում այն, որ մենք պետք է առավելագույնս կառուցողական անդամ լինենք միջազգային հանրույթում:

Հարց – Այժմյան հակամարտությունն ամենաինտենսիվն ու ամենաարյունահեղն է վերջին քառորդ դարում այս տարածաշրջանում: Բայց վաղ թե ուշ յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում խաղաղությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարզապես անհրաժեշտ է դադարեցնել կրակը, անհրաժեշտ է դադարեցնել հարձակումը Ղարաբաղի նկատմամբ և անհրաժեշտ է դադարեցնել ահաբեկչական ակտը, որովհետև ես համարում եմ, որ սա միջազգային ահաբեկչական ակտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:26 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանի հետ հակամարտությունը վերածվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի. ՀՀ վարչապետ
15:24 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքիայի գործողությունները միտված են Օսմանյան կայսրության վերականգնմանը. վարչապետը՝ TIME հանդեսին
11:17 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC World News հեռուստաալիքին
22:15 06/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ. Նիկոլ Փաշինյան
17:18 05/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերջին մեկ տարում զորացրվածներին ներկայանալ զինկոմիսարիատներ՝ զինվորական համազգեստով
11:38 05/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԱՄՆ պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար. վարչապետի հարցազրույցը The New York Times-ին
22:33 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Չի կարող քաղաքակրթությունը և ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել. վարչապետ Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս24»-ին
20:20 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար.Նիկոլ Փաշինյան
09:28 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ
17:39 03/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում մոտ 150-ից 200 թշնակաման զինվոր. Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]