ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
67 միլիոն դոլարի փոխանցում Արցախին. Cardi B-ն և Offset-ը կոչ են անում մասնակցել հոկտեմբերի 10-ին կայանալիք համահայկական հեռուստամարաթոնին 10/06/2020 18:51 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքված գումարի թիվը գերազանցել է 67 միլիոն դոլարը։ Թվերն այնքան արագությամբ են աճում, որ վերջնական ստույգ տվյալ գրել հնարավոր չէ։ Եվ այս ակտիվությունը նկատվեց վերջին 24 ժամում. առաջնագծում կռվող մեր մարտիկներն իրենց քաջություններով ու սխրանքներով կարողացան ակտիվացնել վերջին ժամանակներում «պասիվություն» ցուցաբերող հայկական Սփյուռքին։
Ավելի ստույգ՝ 18.30-ի տվյալներով՝ փոխանցումները կազմում 67,006,491.14 դոլար: Նշենք, որ երեկ առավոտյան գումարի չափը կազմում էր մոտ 30 միլիոն դրամ:
Հանգանակություն կատարել են ԱՄՆ-ից, Հայաստանից, Ավստրալիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Նիդեռլանդներից, Իսպանիայից, աշխարհի այնպիսի անկյուններից, որտեղից երբեք նման ակտիվություն չէին ցուցաբերել։
«Այդ միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդման, մեքենաների, զինվորի կոշիկ ձեռք բերելու համար, մարտերում վիրավորված մեր եղբայրների և քույրերի բուժման համար, առողջապահական սարքավորումներ գնելու և տրամադրելու համար»,- ասուլիսում հայտնեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերին կազմակերպված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել էր շուրջ 10 մլն դոլար։
Ռազմական դրության ժամանակ դրամական փոխանցում կատարում են բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից և նախկին-ներկաների հետ ունեցած տարաձայնություններից։
«Ավրորա» միջազգային մրցանակի հիմնադիրները մտադիր են մեկ միլիոն դոլար փոխանցել հիմնադրամին։ Նրանք նաև մեկ միլիոն դոլարի հիմնադրամ կստեղծեն՝ պատերազմից տուժած երեխաներին օգնելու համար։
Manoogian Simone Foundation հիմնադրամի նախագահ Կրիստինա Սիմոնն արդեն երեք միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին։
Երեկ՝ առավոտյան 3 մլն դոլար դոլար են փոխանցել «Հովնանյան» և «Ալեք Մանուկյան» հիմնադրամների նախագահը, «Եսայան և ընկերները»՝ 1 մլն դոլար։
Հոկտեմբերի 10-ին էլ կազմակերպվում է մեծ հեռուստամարաթոն, որտեղ հայ համայնքը կշարունակի հանգանակություն կատարել, իսկ աշխարհը կտեղեկանա, թե այս ծանր պահին հայկական սփյուռքը որքան է համախմբվել Հայրենիքի, զինվորների, թիկունքի շուրջ։
Դրամահավաքի մասին էլ խոսեցին միլիոնավոր հետևորդներ ունեցող համաշխարհային հայտնիություն ունեցող այնպիսի աստղեր՝ ինչպիսիք են Հիփ-Հոփ կատարոց Offset-ը՝ Migos խմբից։ Ամերիկուհի հիփ-հոփ կատարող Cardi B-ին, որի տեսահոլովակները Յութուբ հարթակում անցնում են 10-ը միլիոնի շեմը՝ իրենց ինսթագրամյան հետևորդներին կոչ են արել միանալ հոկտեմբերի 10-ին կայանալիք համահայկական հեռուստամարաթոնին՝ օգտագործելով #Artsakhstrong #ArmeniaStrong հեշթեգերը։ Ավելի վաղ ռեփեր Xzibit-ը ինստագրամի էջում հայտնեց, որ ինքն իր աջակցությունն է հայտնում Արցախին ու հայությանը։
Ի պատասխան Արցախում արագորեն ավելացող մարդասիրական օգնության կարիքին՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ հայտարարել են #ՕգնությունԱրցախին նվիրատվությունների կրկնապատկման ծրագիրը, որը գործելու է մինչև 2020 թ․ նոյեմբերի 15-ը։
Կրկնապատկվող գումարներն օգտագործվելու են բացառապես Արցախի և Հայաստանի համար մարդասիրական օգնության նպատակով և շտապ օգնության նշանակության բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնց կարիքն առաջացել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ թշնամու կողմից լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման հետևանքով։
Հրատապ նախաձեռնությունը խթանելու համար ՀԲԸՄ-ն հիմնադրամին տրամադրել է 1 մլն ԱՄՆ դոլար և պարտավորություն ստանձնել մինչև 5 մլն ԱՄՆ դոլարը այս պահից մինչև դրամահավաքի ավարտը ընկած ժամանակահատվածում հավաքված ընդհանուր նվիրատվությունների գումարը կրկնապատկել։
ՀԲԸՄ-ը պատրաստ է կրկնապատկել յուրաքանչյուր դոլարը մինչև 5 մլն-ը՝ 100,000 ԱՄՆ դոլարի առանձին նվիրատվությունների դեպքում։
ՀՀ ՊՆ-ից էլ հայտնեցին՝ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ