ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևն ամբողջովին ցույց տվեց, որ բանակցային գործընթացին վերադառնալու որևէ մոտիվացիա չունի. ադրբեջանագետ 10/05/2020 22:06 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն իր մեջ միջազգային հանրությանն ուղղված մեսիջներ էր պարունակում առ այն, որ բանակցային գործընթացին վերադառնալու որևէ մոտիվացիա չունի,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նշենք, որ երեկ ու այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրել է հայտարարություններ, որոնցից հետեւում է, որ մարտական գործողությունները դադարեցնել չի պատրաստվում։ Ավելին՝ վերջինս հայտարարել էր, որ 1992թ-ից բանակցություններ են ընթանում, սակայն որևէ որոշում չկա և ևս 30 տարի «սպասել» չեն պատրաստվում։ Ավելին՝ որպես զինադադարի, այսպես կոչված պայման, պայման նշել է հայկական զինված ուժերի դուրս բերումը Արցախից։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գտնում է, որ դա մեսիջ էր միջազգային հանրությանը և Ալիևն ամբողջովին ցույց տվեց, որ բանակցային գործընթացին վերադառնալու որևէ մոտիվացիա չունի, ինչպեսև նախկինում բազմիցս ասել էր ռազմական ճանապարհն իր համար ընդունելի լուծում էր և այդ առումով որևէ անակնկալ չկար։
Այնուամենայնիվ, ադրբեջանագետը գտնում է, որ Ադրբեջանի հանդեպ պետք է կիրառվեն շատ լուրջ և տնտեսության համար զգայուն սանկցիաներ։
Ադրբեջանագետի խոսքով՝ այս պահի դրությամբ Ալիևը դեռ խուսափում է ֆիքսել, որ հարձակվող կողմն ինքն է, սակայն, ի տարբերություն առաջին օրերի, միջազգային հանրության համար իրավիճակը պարզ է, թե ով է հարձակվող կողմը, ով է մեղավորն այս էսկալացիայում և ով է բանակցային գործընթացում դեստրուկտիվ կողմը, այն է՝ Ադրբեջանը։ Բացի դա՝ Ադրբեջանն արդեն իսկ դեմ է գնում նաև համանախագահող պետությունների դիմ իր հայտարարությամբ, որ կանգ առնել չի պատրաստվում։ Էլիբեգովայի կարծիքով՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը պետք է շատ հստակ՝ և դիվանագիտական. և քաղաքական ոլորտներում, պատժվի։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների շրջանում տրամադրություններին, ադրբեջանագետը նշեց, որ Ադրբեջանն այժմ գտնվում է տեղեկատվական վակուումի մեջ և օբյեկտիվ պատկերը ստանալը դժվար է, որովհետև սոցիալական ցանցերը փակ են և ընդդիմադիր կայքերը ևս դժվար հասանելի են։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանում զորակոչին ակտիվորեն ներգրավված են ազգային փոքրամասնությունները։ Վարդան Ոսկանյանը հայտնել էր, որ հատկապես երեկվանից ուժեղացել են ճնշումները թալիշների նկատմամբ՝ զորակոչից խուսափելու պատրվակով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։
Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ