ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին, թիրախավորել. հայտարարություն 10/05/2020 15:06 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում խստորեն դատապարտել և գործուն քայլեր կատարել լրագրողական խմբերի վրա թիրախավորումները բացառելու համար։
«Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև իրադրությունը լուսաբանող լրագրողներին: Թիրախավորված են տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերը:
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի կողմից 3 անգամ թիրախավորվել են հայաստանյան Banak.info կայքի լրագրողները։ Բարեբախտաբար, վնասվածներ չկան։ Իսկ մինչ այդ ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել էր հրետանու կրակի տակ:
Հոկտեմբերի 3-ին միջազգային լրատվամիջոցների խումբը, ճանապարհին առկա վտանգավոր իրավիճակի պատճառով, չէր կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: «Մենք նախօրեին դուրս ենք եկել Երևանից, սակայն հայտնի դարձավ, որ ճանապարհը հրետակոծության տակ է, ռումբը դիպել է կամրջին: Մենք ստիպված եղանք գիշերել Գորիսում»,- հայտնել էր տեղում աշխատող «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրողը: Խմբում են «BBC»-ի, «SkyNews»-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Արցախի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը, հաստատելով տեղեկությունը, հայտնել էր, որ «Նրանք (Ադրբեջանը.- խմբ.) արդեն սկսել են կրակ բացել մեծ ավտոբուսների ուղղությամբ, «Press» գրառումն այլևս չի փրկում: Դրա համար շատ վտանգավոր է: Հնարավոր կլինի կազմակերպել նրանց տեղափոխումը, դեռ պարզ չէ»:
Ըստ Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության՝ «Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակող տեսանյութերով և ուղիղ եթերներով։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ տեղում աշխատող լրագրողներն ունեն համապատասխան «PRESS» տարբերանշաններով վերնազգեստ, իսկ նրանց տեղափոխող մեքենաներին ամրացված է նույն նշանը։ Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում էին քաղաքացիական բնակավայրերում, գյուղերում, այլ ոչ թե մարտական գործողությունների թեժ կետերում։
Հատկանշական է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, թե միջազգային լրատվամիջոցի ներկայացուցիչները պետք է թույլտվություն վերցնեին Ադրբեջանից և նոր միայն Արցախ գնային։ Այս հայտարարությունը մարդու իրավունքների միջազգային բոլոր նորմերի խախտում է։
Կարևոր է ընդգծել նաև, որ այն պահից սկսած, երբ լրագրողը մտնում է զինված բախման վայր, ինքնաբերաբար հայտնվում է պաշտպանության ներքո։ Այդ պահից սկսած բոլորը պարտավոր են երաշխավորել լրագրողի անվտանգ աշխատանքը, քանի որ նա քաղաքացիական անձին հավասար պաշտպանություն ունի։ Վերոգրյալ փաստերը ապացուցում են սակայն, որ Ադրբեջանի կողմից այդ նորմերը ոչ միայն չեն պահպանվել, այլև կոպիտ կերպով ոտնահարել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրով և մարդասիրական իրավունքի նորմեր պարունակող մի շարք միջազգային այլ փաստաթղթերով լրագրողների համար սահմանված իրավունքները։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրագրողների, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների, ֆիզիկական անվտանգությունը և կյանքի իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է ապահով վայրում»: Դիմում ենք միջազգային մեր գործընկերներին, լրագրողական և մարդասիրական միջազգային կազմակերպություններին, համապատասխան կառույցներին՝ տեղեկացնելով, և միաժամանակ հորդորելով քայլեր ձեռնարկել և խստորեն դատապարտել Արցախում՝ ռազմաճակատում և քաղաքացիական բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող տեղական և միջազգային Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) խմբերին թիրախային հարվածներ հասցնելու մարտավարությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Հ.Գ. Հայաստանի ժուռնալիստների միությունը մշտական կապի մեջ է միջազգային գործընկերների հետ, ՀՀ-ում գործունեություն ծավալող դիվանագիտական և այլ կառույցների հետ, միջանկյալ զեկույցներով պարբերաբար ծանուցում է տեղի ունեցող իրադարձությունների և ԶԼՄ ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգությունների մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ