ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհասփյուռ հայությունը աներեր կանգնած է իր զույգ պետությունների ու բանակի կողքին․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը 10/05/2020 11:55 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
-Մեկ անգամ եւս Ադրբեջանը Թուրքիայի գործուն մասնակցությամբ գրոհեց մեր հայրենիքի վրա։ Արցախի սահմանի երկայնքով Ադրբեջանի հարձակումները ոչ միայն թիրախավորել են մեր բանակը, այլեւ սահմանային գոտու եւ նույնիակ Ստեփանակերտի եւ հարակից շրջանների անզեն քաղաքացիներին։ Ադրբեջանը հանդգնել է հարձակվել Հայաստանի բնակավայրերի վրա։
Թեեւ Հայոց բանակը տվել է անհրաժեշտ հակահարվածը եւ վճռել, որ անպայման հաղթելու ենք, մենք ունեցանք եւ տակավին կունենանք զոհեր, որոնց կորուստը կսգանք։ Նրանց հարազատներին ենք փոխանցում մեր խորին ցավակցությունները, հարգանքն ու երախտագիտությունը։
Մեզ համար գոտեպնդող է, որ ողջ հայությունը ի հայրենք եւ ի սփյուռս աշխարհի, բռնցքվեց որպես միասնական հարվածող ուժ՝ դիմակայելու համար հայրենիքին սպառնացող վտանգը։ Մենք աշխատելու ենք, որ ամեն գնով պահպանվի այդ միությունը եւ մեր թշնամիները տեսնեն, որ աշխարհասփյուռ հայությունը աներեր կանգնած է իր զույգ պետությունների ու բանակի կողքին։
Մենք այնպիսի պարտության պետք է մատնենք մեր թշնամիներին, որ Ադրբեջանն ու Թուրքիան այլեւս երբեք չհամարձակվեն պատերազմի միջոցով փորձենլ բռնազավթել Արցախը կամ հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա։
Սիրելի հայրենակիցներ
Այսօր թշնամին պատերազմ է սանձազերծել ողջ հայության դեմ։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը զինվորագրված է այս պատերազմին, որպեսզի իր կարողության սահմաններում սատարի մեր հաղթանակին։ Այսօր կյանքի-մահվան պայքար ենք մղում ոչ միայն Արցախի ճակատում։ Այնտեղ հայ զինվորը «Մահ կամ ազատություն» նշանաբանով մաքառում է թշնամու դեմ ու ոգին ի բուռ պաշտպանում է հայրենիքը, իսկ ողջ հայությունը շարունակում է աշխարհով մեկ պայքարել քաղաքական ու քարոզչական մարզադաշտերից ներս՝ զորաշարժի ենթարկելով համաշխարհային հանրությունը, որ նա դիրքորոշվի ի նպաստ Հայաստանի ու Արցախի։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը այս հարձակման առաջին իսկ րոպեներից լարեց իր կազմակերպական մեքենան, կազմակերպեց ճակատ մեկնող կամավորական պահեստազոր, ծրագրեց Հայ դատի գրասենյակների եւ հանձնախմբերի ճանապարհով քարոզչական եւ լոբբինգի արշավ եւ իր համակիրների ցանցը մղեց լծվելու բազմաշերտ համաշխարհային պայքարի՝ ի սպաս մեր հայրենիքի։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից չորս ուղղությամբ սկսեցինք մեր գործը։
Առաջին՝ մարտական դաշտի վրա՝ Հայաստանում ու Արցախում զորաշարժի ենթարկեցինք մեր կամավոր պահեստազորը եւ որ մաս առ մաս մեկնեց եւ շարունակում է մեկնել Արցախ, պաշտպանության բանակի հրամանատարության նեքո իր մասնակցությունը բերելու այս գոյամարտին։ Խոր հարգանք իրենց ու բոլոր կամավորներին, որոնք ընդառաջեցին զորահավաքի կոչին ու այսօր մարտնչում են հայ զինվորի կողքին։
Երկրորդ՝ միասնականության ստեղծման համար՝ մեծապես ողջունելի է այն համահայկական միասնականությունը, որը գրավականն է մեր հաջողության։ Ամեն գնով պետք է գուրգուրենք ու ամրապնդնենք այդ միասնականությունը մեր հայրենիքի ներսում եւ Սփյուռքում։ Սա լավագույն փաստն է, որ ճգնաժամի պահին, ամեն տարակարծություն մի կողմ դրած, մենք պարտավոր ենք բռնցքվելու եւ այդկերպ վարելու մեր հայրենիքի ու հայության սրբազան գործը։
Երրորդ՝ համաշխարհային գրոհի կազմակերպությամբ՝ մեր պայքարը Արցախի սահմանագծի վրա չէ միայն։ Այսօր մենք պայքարում ենք աշխարհով մեկ քաղաքական ու քարոզչական մակարդակներով, որպեսզի քողազերծվեն թշնամիների իսկական նկրտումները, հարձակողապաշտ նկարագիրը եւ հայատյաց քաղաքականությունը։ Այսօր մեր դեմ մեծ պատերազմ են ծավալել Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային ահաբեկչական վարձկանների ներգրավմամբ փորձում են շրջել պատերազմի ալիքը։ Ավելի քան երբեք անհրաժեշտ է հասցնել հատու հակահարված համահայկական բոլոր հնարավորություններով։ Արդեն սկսել ենք քաղել մեր մարմինների, Հայ դատի հանձնախմբերի եւ համակիրների կողմից տարվող քաղաքական ու քարոզչական գրոհի արդյունքները։ Պետություններ ենք շարժել միջազգայի կազմակերպությունների դեմ, միջազգային կազմակերպությունների ազդեցիկ դեմքեր անցել են գործի։ Արեւմտյան, արեւելյան, արաբական եւ նույնիսկ իսլամական աշխարհի մամլո գործակալությունները տարածում են մեր ներկայացուցիչների ելույթները տարածաշրջանային ուժերի եւ Մինսկի խմբի համանախագահող երկրներում, բազմապատկել ենք մեր երիտասարդների ցույցերն ու աշխատանքը ընկերային ցանցերի վրա։
Եւ չորրորդ՝ Մեր բանակի ու պետության նյութական կարիքների ապահովման համար՝ արդեն ձեռնարկել ենք համահայկական հանգանակություն, որպեսզի մենք էլ մեր բաժինը բերենք մեր բանակի ու հայրենիքի անմիջական կարիքներին, միաժամանակ աշխարհի տարբեր կողմերից՝ դեղորայք, սննդամթերք, հագուստեղեն եւ այլ անհրաժեշտ իրեր ու պարագաներ հասցնելու հայրենիք։
Սիրելի հոգեհարազատներ
Վտանգը տակավին առկա է, սակայն մեր վճռականությունն էլ անխախտ է։ Մեր հայրենանպաստ գործը պետք է շարունակենք վերանորոգ թափով, պետք է կռվենք աննկուն կամքով ու ողջ ուժով։ Անտարակույս հաղթելու ենք։
Կեցցե՛ մեր քաջարի բանակը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ հայ ժողովուրդը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից