Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Իրականացվում է ապացույցների հավաքագրման գործընթաց՝ Ադրբեջանին քրեաիրավական լիարժեք գնահատական տալու նպատակով 10/04/2020   12:43  |  Քրեական խրոնիկոն

Իրականացվում է ապացույցների հավաքագրման ծավալուն գործընթաց՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարվող խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին քրեաիրավական լիարժեք գնահատական տալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

2020թ. հուլիսից-հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած ԼՂՀ-ի, ԱՀ-ի և ՀՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի, 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության, 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի, 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիան, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևյան կոնվենցիային կից 1-ին Լրացուցիչ արձանագրության, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի պահանջները, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, վարել է ագրեսիվ պատերազմ:

Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը, անտեսելով, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և այդ նպատակով խաղաղության սպառնալիքները կանխելու և վերացնելու արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև ագրեսիան կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները ճնշելու, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների, վեճերի կարգավորմանը հասնելու, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա ազգերի բարեկամական հարաբերությունները զարգացնելու միջազգային-իրավական պարտավորությունը, ոտնահարելով ագրեսիայի դրսևորման, անպաշտպան բնակավայրերի վրա հարձակվելու և ռմբակոծելու արգելքն ու ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջը և հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կիրառվող բանակցային ձևաչափը, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող շուրջ մեկ տասնյակ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերի և շփման սահմանագծին հարող խիտ բնակեցված շրջաններում ապրող մանկահասակ երեխաներին, կանանց և տարեցներին, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, տները և այլ ենթակառուցվածքները: Այդ հանցավոր գործողությունների արդյունքում սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, ռազմական գործողություններին չմասնակցող անձինք, վիրավորվել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, մեծ վնասներ են հասցվել ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտներին, այդ թվում՝ բնակչության քաղաքացիական պաշտպանությունն ապահովող կառույցին, ֆիզիկական և իրավաբականական անձանց անշարժ և շարժական գույքին:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում կատարված ագրեսիվ պատերազմին բնորոշ  հետևյալ նոր հանցավոր գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից խոցվել է Գեղարքունքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 գրոհիչը, որի հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈՒ օդաչու, մայոր Վալերի Դանելինը:

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի գործողությունների արդյունքում այրվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար Համայնքի Սոթք բնակավայրում գտնվող մարդատար ավտոբուսը, վնասվել են նույն բնակավայրի մի շարք բնակելի տները: Հարվածային անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված զորամասի շինությունները, ռմբակոծվել են նույն տարածաշրջանի խաղաղ բնակչությամբ բնակեցված մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով սպանվել է խաղաղ բնակիչ:

Հակառակորդը հրետանի է կիրառել ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, երկու քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վիրավորում: Հակառակորդի կողմից հրետակոծվել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը, Վարդենիսի Կութ գյուղը:

Հակառակորդի չորս անօդաչու թռչող սարքեր, ապօրինի հատելով ՀՀ սահմանը, հայտնվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում, որոնք չեզոքացվել են ՀՀ զինված ուժերի կողմից: Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել և արկակոծել են Արցախը ՀՀ-ին կապող ավտոճանապարհի վրա գտնվող՝ Հակարի գետի վրայով անցնող կամուրջը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ սկսած 2020թ. սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերը, ձգտելով հասնել ռազմական գերազանցության, ամբողջ ծավալով օգտագործելով բոլոր տեսակի զորամիավորումները, կիրառելով ծանր հրթիռահրետանային և համազարկային կրակի ռեակտիվ ժամանակաից համակարգեր, Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, շարունակաբար, գործնականում անդադար, ռազմական լայնածավալ հարձակողական գործողություններ են իրականացնում շփման գծում տեղակայված ԱՀ ԶՈՒ հենակետերի, ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև սահմանագծից զգալիորեն հեռու, թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերի, այդ թվում մայրաքաղաքՍտեփանակերտի նկատմամբ՝ կիրառելով միջազգային հիշատակված կոնվենցիաներով խստորեն արգելված հրթիռահրետանային արկեր և այլ զինտեխնիկա:

Բացի այդ, դիտավորությամբ թիրախավորվել են առաջնագծից զգալիորեն հեռու, բնակավայրերում կամ դրանց հարակից տարածքներում իրենց մասնագիտական պարտքը կատարող, մամուլի ներկայացուցիչ լինելու տարբերանշան և համապատասխան արտահագուստ կրող լրագրողները, նրանց տեղաշարժն ապահովող տրանսպորտային միջոցները: Մարդկության և խաղաղության դեմ ուղղված այս հանցավոր գործողությունները քննության առարկա են  Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում:

Նշված բոլոր դեպքերի կապակցությամբ իրականացվում են ակտիվ դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների մանրամասն փաստագրման և ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:   

ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվորեն համագործակցում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետ՝ քննության ընթացքում ձեռք բերված՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները տրամադրելու գործընթացի շրջանակներում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:22 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ժողովուրդների ինքնորոշման անկյունաքարային սկզբունքը Դուք որոշել եք արհամարհել. ԱՊԿ գլխավոր քարտուղար
09:59 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020440-450 զոհ, 800-900 վիրավոր, 125-135 զրահատեխնիկա, 3 «Սմերչ» կայան, 3 ինքնաթիռ, 10 ԱԹՍ, 1 ուղղաթիռ. Հակառակորդի հոկտեմբերի 3-ի կորուստները
14:11 03/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ալիեւն ու Էրդողանը միջազգային տիիբունալի առաջ պետք է կանգնեն. Արման Աբովյան
01:40 02/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Բոլոր 4 խոցված անօդաչուները եղել են հետախուզական. Շուշան Ստեփանյան
01:19 02/10/2020  |  ԼՐԱՀՈՍՏարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է․ ԱՀ ԱԳՆ
01:13 02/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի վարչակազմից պահանջել են զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները
00:43 02/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Շատվանը հենց այն գյուղն է, որտեղ երեկ ՄԻՊ գլխավորած աշխատանքային խմբի գլխավերևում հայտնվել էին ԱԹՍ-ներ․ ՀՀ ՄԻՊ
00:29 02/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ոչնչացված ադրբեջանցի զինծառայողները․ 18+
19:48 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքիան և Ադրբեջանը այսուհետ նույնացվելու են տեռորիստական խմբավորումների հետ.Ստեփան Դանիելյան
23:37 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանցիները թքած ունեն Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում կատարելու վրա. Գալստյան

Արխիվ

[]