ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գանձակը Ադրբեջանը սնող և բեռները տեղափոխող կարևորագույն շրջաններից է. ի՞նչ տնտեսական հետևանք կունենա ՊԲ-ի հասցրած հարվածը. Սուրեն Պարսյան 10/04/2020 17:07 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հասցեական հարված է հասցրել Գանձակի (Գյանջա, Կիրովաբադ, Ելիզավետապոլ) ռազմական օդանավակայանին՝ նախօրոք զգուշացնելով քաղաքացիական բնակչությանը, որ ռազմական օբյեկտներ ունեցող քաղաքների բնակիչները արագ պետք է դուրս գան մարտական գործողությունների շրջաններից։ Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Գանձակը իր տարածքով երկրորդ, բնակչության թվով Արդբեջանի երրորդ խոշոր քաղաքներից է։ Գանձակի մոտ 332000 բնակիչների արագ տեղահանումը մեծ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանի իշխանությունների համար՝ հաշվի առնելով, որ մոտակայքում խոշոր բնակավայրեր չկան, որոնք ի վիճակի կլինեն այդքան բնակչության տեղավորել։ Հատկանշական է, որ Գանձակի տնտեսությունը իր կառուցվածքով բավականին մոտ է Հայաստանի տնտեսությանը, քանի որ այն հիմնված է գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, տուրիզմի և հանքարդյունաբերության վրա։
Բավականին հայտնի է Գանձակի Մետաքս գործարանի ապրանքանիշը, որի հիմնադիրները հայերն են եղել։ Այստեղ նաև արդյունահանվում են պղինձ և ալյումին։ Գանձակի շրջանը ապահովում է Ադրբեջանի գյուղմթերքի մոտ 15 տոկոսը, մասնավորապես՝ կարտոֆիլ, խաղող, տավարի միս, ձու և այլն։ Գանձակում է գտնվում Վրաստան-Ադրբեջան երկաթուղու կարևորագույն հանգույցը՝ լոգիստիկ կենտրոնը, որը ապահովում է արևելքից արևմուտք և հակառակը բեռների փոխադրումը։
Նկատի ունենալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների ահաբեկչական գործողությունները՝ օտարերկրյա կազմակերպությունները պետք է խուսափեն այս տարածքով բեռներ տեղափոխել, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել ենթակառուցվածքների անվտանգությունը։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսը մեծ վնաս է հասցրել տուրիստական ոլորտին, որը Գանձակի կարևոր եկամտի աղբյուրներից է։ Այս պատերազմի պատճառով ոչ միայն խնդիր է լինելու այդ քաղաքի հետ օդային հաղորդակցության, այլև տուրիստական հոսքերի։ Առանց այն էլ Գանձակի տարածաշրջանում ապրող մարդկանց կենսամակարդակը մի քանի անգամ զիջում է Բաքվի փափուկ բարձրերին թիկնած և հոխորտացող մարդկանց։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերված այս պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ ճաշակելու են Գանձակի բնակիչները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հոկտեմբերի 3-ի մարտերից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «ծանր մարտերից հետո ՊԲ-ն բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար: Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ:
«Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին։ Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին», - ընդգծել էր Արցախի նախագահը:
Չնայած զգուշացմանը՝ ադրբեջանաթուրքական տանդեմը շարունակել էր Արցախի խաղաղ բնակավայրերի ու ենթակառուցվածքների հրթիռակոծումը, ինչին ի պատասխան այսօր ոչնչացվել է Գանձակի ռազմական օդանավակայանը։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է. «Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ