ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրականացվում է ապացույցների հավաքագրման գործընթաց՝ Ադրբեջանին քրեաիրավական լիարժեք գնահատական տալու նպատակով 10/04/2020 12:43 | Քրեական խրոնիկոն
Իրականացվում է ապացույցների հավաքագրման ծավալուն գործընթաց՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարվող խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին քրեաիրավական լիարժեք գնահատական տալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
2020թ. հուլիսից-հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած ԼՂՀ-ի, ԱՀ-ի և ՀՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի, 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության, 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի, 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիան, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևյան կոնվենցիային կից 1-ին Լրացուցիչ արձանագրության, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի պահանջները, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, վարել է ագրեսիվ պատերազմ:
Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը, անտեսելով, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և այդ նպատակով խաղաղության սպառնալիքները կանխելու և վերացնելու արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև ագրեսիան կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները ճնշելու, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների, վեճերի կարգավորմանը հասնելու, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա ազգերի բարեկամական հարաբերությունները զարգացնելու միջազգային-իրավական պարտավորությունը, ոտնահարելով ագրեսիայի դրսևորման, անպաշտպան բնակավայրերի վրա հարձակվելու և ռմբակոծելու արգելքն ու ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջը և հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կիրառվող բանակցային ձևաչափը, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող շուրջ մեկ տասնյակ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերի և շփման սահմանագծին հարող խիտ բնակեցված շրջաններում ապրող մանկահասակ երեխաներին, կանանց և տարեցներին, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, տները և այլ ենթակառուցվածքները: Այդ հանցավոր գործողությունների արդյունքում սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, ռազմական գործողություններին չմասնակցող անձինք, վիրավորվել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, մեծ վնասներ են հասցվել ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտներին, այդ թվում՝ բնակչության քաղաքացիական պաշտպանությունն ապահովող կառույցին, ֆիզիկական և իրավաբականական անձանց անշարժ և շարժական գույքին:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում կատարված ագրեսիվ պատերազմին բնորոշ հետևյալ նոր հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից խոցվել է Գեղարքունքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 գրոհիչը, որի հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈՒ օդաչու, մայոր Վալերի Դանելինը:
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի գործողությունների արդյունքում այրվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար Համայնքի Սոթք բնակավայրում գտնվող մարդատար ավտոբուսը, վնասվել են նույն բնակավայրի մի շարք բնակելի տները: Հարվածային անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված զորամասի շինությունները, ռմբակոծվել են նույն տարածաշրջանի խաղաղ բնակչությամբ բնակեցված մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով սպանվել է խաղաղ բնակիչ:
Հակառակորդը հրետանի է կիրառել ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, երկու քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վիրավորում: Հակառակորդի կողմից հրետակոծվել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը, Վարդենիսի Կութ գյուղը:
Հակառակորդի չորս անօդաչու թռչող սարքեր, ապօրինի հատելով ՀՀ սահմանը, հայտնվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում, որոնք չեզոքացվել են ՀՀ զինված ուժերի կողմից: Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել և արկակոծել են Արցախը ՀՀ-ին կապող ավտոճանապարհի վրա գտնվող՝ Հակարի գետի վրայով անցնող կամուրջը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ սկսած 2020թ. սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերը, ձգտելով հասնել ռազմական գերազանցության, ամբողջ ծավալով օգտագործելով բոլոր տեսակի զորամիավորումները, կիրառելով ծանր հրթիռահրետանային և համազարկային կրակի ռեակտիվ ժամանակաից համակարգեր, Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, շարունակաբար, գործնականում անդադար, ռազմական լայնածավալ հարձակողական գործողություններ են իրականացնում շփման գծում տեղակայված ԱՀ ԶՈՒ հենակետերի, ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև սահմանագծից զգալիորեն հեռու, թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերի, այդ թվում մայրաքաղաքՍտեփանակերտի նկատմամբ՝ կիրառելով միջազգային հիշատակված կոնվենցիաներով խստորեն արգելված հրթիռահրետանային արկեր և այլ զինտեխնիկա:
Բացի այդ, դիտավորությամբ թիրախավորվել են առաջնագծից զգալիորեն հեռու, բնակավայրերում կամ դրանց հարակից տարածքներում իրենց մասնագիտական պարտքը կատարող, մամուլի ներկայացուցիչ լինելու տարբերանշան և համապատասխան արտահագուստ կրող լրագրողները, նրանց տեղաշարժն ապահովող տրանսպորտային միջոցները: Մարդկության և խաղաղության դեմ ուղղված այս հանցավոր գործողությունները քննության առարկա են Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում:
Նշված բոլոր դեպքերի կապակցությամբ իրականացվում են ակտիվ դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների մանրամասն փաստագրման և ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվորեն համագործակցում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետ՝ քննության ընթացքում ձեռք բերված՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները տրամադրելու գործընթացի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից