Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Թուրքիան սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը 10/03/2020   14:03  |  Միջազգային լրահոս

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը.

-Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ինչ ռազմական գործողությունները չեն դադարում։ Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանն անցել են լայնածավալ պատերազմի։

-Կարծում եմ՝ պետք է հստակեցնենք, որ այս լայնածավալ պատերազմը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Ադրբեջանն, ըստ էության, ցանկանում է այս տարածքը մաքրել հայերից։ Սա պատմական հայկական տարածք է, որտեղ հայերն ապրում են հազարավոր տարիներ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 1991 թվականին հռչակեց իր անկախությունը։ Բանակցությունները շարունակելու փոխարեն, իսկ դրա համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց դադարեցնել բանակցություններն ու պատերազմ սկսել։

Այս պատերազմը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Հայաստանից և ողջ աշխարհից հայերը գալիս են օգնելու Լեռնային Ղարաբաղին, սակայն մյուս բախումներից կամ հակամարտություններից սա տարբերվում է նրանով, որ այս անգամ միայն Ադրբեջան պետությունը չէ Լեռնային Ղարաբաղի դեմ, և նա ցանկանում է էթնիկ զտում անել։ Այս անգամ Թուրքիան ևս միացել է պատերազմին՝ իր հետ Ադրբեջան բերելով իր սպաներին, գեներալներին, սարքավորումներ, դրոններ ու անգամ F-16 կործանիչներ։ Թուրքերի օգնությամբ և մասնակցությամբ ադրբեջանցիներն օգտագործում են այս ամենն ընդդեմ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորների, այլև քաղաքացիական բնակչության։ Այսօր մինչ մենք խոսում էինք, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքացիներ, կանայք, երեխաներ, թիրախավորվեցին ադրբեջանական կողմից և հրետակոծվեցին։ Այս ամենի նպատակն էթնիկ զտումներն են, Լեռնային Ղարաբաղը հայերից մաքրելը՝ առանց հաշվի առնելու, որ այս մարդիկ հազարավոր տարիներ է՝ այստեղ են ապրում, հաշվի չառնելով, որ հնարավոր է խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, քանի որ ինչպես ասացի, Թուրքիան լիակատար ներգրավվածություն ունի։ Թուրքիան այժմ ներգրավված է ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, Միջերկրական ծովում, այլև՝ այստեղ։

-Սա հին վեճ է, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այն բռնկվեց հիմա։

-Սա հին վեճ չէ, այն 30 տարվա պատմություն ունի։ Այս բարձունքներում հպարտ հայերն ապրում են հազարավոր տարիներ։ Բռնապետներ, միապետներ, կայսրեր եկել ու գնացել են, իսկ հայերը, Լեռնային Ղարաբաղի բնակիչները մնացել են։ Մոտ հարյուր տարի առաջ խորհրդային առաջնորդ Ստալինը, ով «Բաժանիր, որ տիրես» քաղաքականության մեծ վարպետ էր, հայկական տարածքի այս հատվածը տվեց Ադրբեջանին՝ խնդիր առաջացնելով հայերի ու ադրբեջանցիների միջև։ 70 տարի շարունակ Ղարաբաղը եղել է Խորհրդային Ադրբեջանի մաս՝ որպես ինքնավար հանրապետություն, մինչդեռ բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր էին, նրանք խոսում էին հայերեն, հաճախում հայկական դպրոցներ։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որոշեց, որ իրենք ցանկանում են հանրաքվե անցկացնել։ Նրանք բոլոր օրենքներին համապատասխան հանրաքվե իրականացրեցին և 1991 թվականին հռչակեցին անկախությունը, ցանկացան իրենց հայրենիքը ստեղծել։ Սակայն Ադրբեջանը նրանց հետ խոսելու փոխարեն սկսեց կրակել։ Այս վեճը հին չէ, այն 30 տարվա վեճ է։ Վերջին տարիներին կողմերը հիմնականում պահպանում էին հրադադարի ռեժիմը և բանակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների սեղանի շուրջ։

Փոխարենը՝ հին են հայ-թուրքական հարաբերությունները։ Սա հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու հարցը բացարձակ հրամայական է դարձնում, քանի որ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, Առաջին համաշխարհային պատերազմի պատճառաբանությամբ, Թուրքիան մեկ ու կես միլիոն հայերի կոտորեց՝ իրականացնելով քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը։ Հարյուր հազարավոր մարդիկ լքեցին իրենց հայրենիքն ու հաստատվեցին Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Բրազիլիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլուր՝ ստեղծելով հայկական սփյուռքը։ Այս խնդրում Թուրքիայի ներգրավվածությունը հավելյալ լարում է առաջացնում, և հարց է ծագում, թե ինչո՞ւ պետք է Թուրքիան այստեղ ներգրավված լինի։

Թուրքական կողմը պատճառաբանություններով է հանդես գալիս, որոնք բացարձակ տրամաբանական չեն։ Նրանք ասում են, թե էթնիկ առումով մոտ են ադրբեջանցիների հետ։ Սակայն այս տեսանկյունից նրանք կարող են մոտ լինել շատ ազգերի հետ՝ սկսած Չինաստանի հյուսիսից մինչև Մոնղոլիա, Կենտրոնական Ասիա և այլն։ Երկրորդը՝ նրանք ասում են, թե իբր այստեղ կան PKK զինյալներ, սակայն սա հին հնարք է և Հայաստանի դեպքում չի աշխատում։ Եվ երրորդը, ասում են, թե իբր սպառնալիք կա միջազգային նավթամուղերի համար, որ Բաքվից Ջեյհան է ձգվում, ինչը նույնպես բացարձակ անհեթեթություն է։

-Թուրքիայի նախագահը Հայաստանն անվանել է իսկական սպառնալիք տարածաշրջանային խաղաղության համար։

-Նա կարող է Հայաստանն անվանել գերտերություն, սակայն արդյո՞ք դա որևէ բան կփոխի։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը սպառնալիք լինել։ Եթե նա կարողանա տրամաբանորեն բացատրել, թե որտեղ է սպառնալիքը տարածաշրջանին այն դեպքում, երբ Հայաստանը տարածաշրջանում որևէ մեկի հետ որևէ խնդիր չունի... Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի հարևան Վրաստանի հետ, հիանալի հարաբերություններ Ռուսաստանի հետ, Իրանի հետ։ Միակ պետությունը, որի հետ մենք հարաբերություններ չունենք, Թուրքիան է, քանի որ Թուրքիան անգամ չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ միակ խնդիրն այստեղ Լեռնային Ղարաբաղն է, որը հայերի փոքր անկլավ է։ Սակայն ադրբեջանական ու թուրքական կողմը որոշել է ազատվել դրանից։

Առաջին անգամը չէ, որ նախագահ Էրդողանը ինչ-որ բան է հայտարարում: Օրինակ Իրաքում, Լիբիայում, Սիրիայում։ Նա մշտապես պատճառ է գտնում ներգրավված լինելու համար։ Ես առհասարակ չեմ կարող համաձայնել Էրդողանի ասածների հետ։ Հայաստանը սպառնալիք չէ, այդ Թուրքիան է այժմ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:

-Դուք ասում եք, որ այս հակամարտությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև է, սակայն հայկական դրոնն է խոցվում։

-Նախ և առաջ, պատերազմն Ադրբեջանն է սկսել, այլ ոչ թե Հայաստանը։ Երեկ ադրբեջանական դրոնները մուտք են գործել Հայաստանի տարածք ։ Իհարկե, չորս դրոններն էլ ոչնչացվել են։ Երկրորդը, թուրքական F-16 կործանիչները հարվածներ են հասցնում Լեռնային Ղարաբաղի սահմաններին ու բնակիչներին։ Սակայն սա պատերազմ է, իսկ դա նշանակում է, որ հայերը պետք է պաշտպանեն իրենց, և երբ հարձակվում են քեզ վրա, պետք է ոչնչացնես և՛ դրոնները, և՛ տանկերը։ Սակայն ֆիզիկապես պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Եվ սա ծրագրված պատերազմ է, քանի որ նրանք ամիսներ շարունակ թուրքական բանակն ու Սիրիայից մոջահեդների են բերել՝ հայերի դեմ կռվելու համար։ Այսինքն, սա ծրագրված է, և այս ամենն այնքան ակնհայտ է։

-Դուք ասում եք, թե սա ծրագրված է։ Ո՞վ է ծրագրել։

-Ադրբեջանն ու Թուրքիան։

- Ինչո՞ւ համար է Թուրքիան արել։

-Մի քանի պատճառով։ Նրանք կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, թե ինչու են սկսել, սակայն իրականությունն այլ է։ Ես կհիշատակեմ տարբեր վերլուծաբանների կարծիքներ այս հարցի առնչությամբ։ Նախ և առաջ, նրանք ցանկանում են Ադրբեջանին ասել, որ այս խնդիրն առանց իրենց չեն կարող լուծել։ Երկրորդը, հայերին դաս տալու համար՝ ասելով, որ անգամ չփորձեք հիշատակել, թե ինչ է տեղի ունեցել 105 տարի առաջ, քանի որ մենք չենք ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, և եթե դուք ձեզ ճիշտ չպահեք, դուք կարող եք տեսնել, թե ինչ տեղի կունենա։ Այսինքն, նրանք իրենց ուժն են ցույց տալիս՝ վախեցնելու Հայաստանի Հանրապետությանը։ Երրորդը, նրանք այժմ Ադրբեջանում են, և ես հիմա հարց ունեմ։ Երբ պատերազմն ավարտվի, նրանք լքելո՞ւ են Ադրբեջանը, թե՞ մնալու են։ Մնալով՝ նրանք հսկայական ազդեցություն են ունենալու Ադրբեջանում։ Մնալով այդտեղ՝ հսկողության տակ են առնելու նավթամուղերն ու գազատարները, որոնք Ադրբեջանից գնում են Արևմուտք, Եվրոպա։ Եվ դա ոչ միայն ադրբեջանական գազն ու նավթն է, այլև կասպիականը, Կենտրոնական Ասիայինը։ Այսինքն, Թուրքիան, որը չունի նավթ և գնում է այն, այժմ կվերահսկի դեպի Եվրոպա գնացող նավթը։ Իսկ Եվրոպան կդառնա նրանց գերին։

Թուրքիայի համար սա նաև էներգետիկայի հարց է, Ադրբեջանը կառավարելու հնարավորություն։ Գուցե վաղը նրանք արդեն սկսեն ահաբեկել Եվրոպային։ Ըստ էության, վաղը նրանք կսկսեն Եվրոպայի դեմ հանդես գալ, որովհետև կկառավարեն էներգետիկ խողովակաշարերը և այլն։ Այդպիսով, կա հստակ աշխարհաքաղաքական խաղ, որը Թուրքիան խաղում է այս պատերազմում։

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ շարունակելու են պայքարել, մինչև հայկական զորքերն ամբողջությամբ դուրս գան Ղարաբաղից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անընդունելի է բանակցություններ սկսել այն դեպքում, երբ ինտենսիվ ռազմական գործողություններ են իրականացվում։ Այս ամենը հաշվի առնելով՝ երկու կողմերը շահագրգռվա՞ծ են արդյոք լուծում գտնել։

Այն, ինչ նախագահ Ալիևն է ասում, կոչվում է դասական էթնիկ զտում, այսինքն, ասում է՝ կանգ չենք առնի, մինչև այդ տարածքի բոլոր հայերին չսպանենք։ Դա կոչվում է էթնիկ զտում, տարածքների մաքրում մարդկանցից, որոնք ապրել են այնտեղ հազարավոր տարիներ։ Իմ երկրի վարչապետն ասում է, որ երբ այնտեղ մարդիկ են մահանում, մենք նախ և առաջ պետք է քայլեր ձեռնարկենք։ Առաջին հերթին, Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից, քանի որ դրա մասը չի կազմում։ Պատկերացրեք, որ եթե Թուրքիան ներգրավվի, ապա երրորդ, չորրորդ կողմ կլինի, ամբողջ տարածաշրջանը կմիջամտի, և արդյունքում մեծ խառնաշփոթ կունենանք։ Տասն անգամ ավելի վատ պատկեր կլինի, քան ունենք Սիրիայում։ Լուծումը լիովին պարզ է՝ Թուրքիան պետք է չմիջամտի։ Երբ հակամարտող կողմերը շարունակեն լինեն նույնը, ինչպես նախկինում էր, իսկ կողմերը՝ Արցախը, Հայաստանը և Ադրբեջանն են, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել, և ռազմական գործողությունները կդադարեցվեն, մարդիկ չեն կրակի միմյանց վրա, հնարավորություն կլինի հանդիպել միջնորդներին և աստիճանաբար կվերադառնանք բանակցություններին։ Բոլորին հորդորում եմ վերադառնալ բանակցությունների սեղան։ Սակայն Թուրքիայի ներկայությունը դա շատ դժվար է դարձնում, քանի որ այն նոր գործոն է և հակամարտության մեջ չի եղել։

-Լեռնային Ղարաբաղի ղեկավարը ևս ասել է, որ այստեղ ամենամեծ թշնամին Թուրքիան է, և պետք է պատրաստ լինել երկարաժամկետ պատերազմի։ Այնպես է ստացվում, որ բոլոր կողմերը ներգրավված են, և թվում է, թե ռազմական գործողությունները սրվում են, և լուծում դեռևս չկա։

-Հայկական կողմը լարում չի ցանկանում, մենք ուղիներ ենք փնտրում այս ամենն ավարտել ինչքան հնարավոր է շուտ։ Լեռնային Ղարաբաղի նախագահը լիովին ճիշտ է, որովհետև նա տեղում է վերահսկում իրավիճակը և տեսնում է, որ իր երկրի մարդիկ, զինվորները կռվում են ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև թուրքական ուժերի դեմ։ Այդպիսով՝ կա ընդամենը մեկ եզրակացություն, որ այս սենյակի «մեծ փիղը» Թուրքիան է, որը խաղաղություն չի ուզում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր երկրորդական է դարձել՝ Թուրքիայի ներգրավմամբ։ Թուրքիան այս խնդրում հայտնվել է , որովհետև անձնական շահագրգռվածություն ունի, Լեռնային Ղարաբաղի հարցը նրան չի անհանգստացնում։ Թուրքիան ցանկանում է իր ներկայությունն ունենալ այնտեղ, լինել այն ուժը, որը տարածաշրջանում ամենակարևորն է, որ փաստացի Ադրբեջանի վրա մեծ ներգործություն ունենա։ Ամենամեծ խնդիրը Թուրքիան է։

-Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնեց, որ աջակցում է Հայաստանին, Ռուսաստանը խոսել է երկու երկրների հետ։ Ի՞նչ եք կարծում՝ այս ջանքերը կօգնեն լուծել խնդիրը։

Միշտ պետք է հույս ունենալ: Մենք բոլորս ջանքեր ենք ներդրում հրադադարի հաստատման համար, խոսում ենք բոլորի հետ։ Նախագահ Մակրոնն աջակցում է ճշմարտությանը, ըստ որի՝ Թուրքիան չի ցանկանում այս խնդրի լուծման համար որևէ բան անել։ Հարգում ենք Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջարկը։ Հայկական կողմը մշտապես պատրաստ է քննարկել հետագա քայլերը, և եթե ադրբեջանական կողմն ասի, որ պատրաստ է բանակցությունների, ապա պետք է նշեմ, որ մենք երբևէ դեմ չենք եղել բանակցություններին։

Այս բարդ խնդրի շուրջ բանակցությունները մշտապես խրթին են եղել։ Կողմերի միջև համաձայնություն ձևավորելու համար ժամանակ է հարկավոր: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է անկեղծորեն հավատալ, որ լուծումը հնարավոր է գտնել երկխոսության միջոցով։ Բանակցություններ հնարավոր է անցկացնել վստահության կառուցման միջոցով։ Սակայն այն պահին, երբ դու պատերազմ սկսելով այդ վստահությունը կոտրում ես, այն 30 տարով հետ է գնում։ Այսօր արդեն մի քանի տարի կպահանջվի կրկին վստահության մթնոլորտ ձևավորելու համար։ Ես խաղաղության, խաղաղ լուծման կողմնակից եմ։

-Դուք նաև նշել եք, որ միջազգային հանրությունը պետք է միջամտի, և հնարավոր է ավելի վատ լինի, քան Սիրիայում է։ Ի՞նչ է աշխարհն անում այս հարցում։ Այսօր ԱՄՆ զբաղված է ընտրություններով, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները...

-Թուրքիան է այս խնդիրը առաջացրել և պետք է դուրս գա։ Այո, ճիշտ եք, Միացյալ Նահանգները պատրաստվում է նախագահական ընտրությունների, և շատ դժվար կլինի նրանց ուշադրությունն ունենալ։ Այո, Ռուսաստանն իր սեփական խնդիրներն ունի։ Այո, Եվրոպան շատ զբաղված է։ Այս ամենին գումարեք կորոնավիուսը և տնտեսական դժվարությունները։ Ահա այս պատճառով են Թուրքիան և Ադրբեջանը ընտրել հենց այս պահը հարձակվելու համար։ Նրանք գիտեն, որ միջազգային հանրությունը շատ զբաղված է, և կարող են անել այն, ինչ ցանկանում են, կարող են ահաբեկիչներ, ջիհաիդիստներ բերել։ Սակայն, քանի որ բոլորը զբաղված են, ապա անհրաժեշտ ճնշումը բավարար չի լինի։ Սրանք են նրանց հաշվարկները։ Սակայն նրանք չեն հաշվարկել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հազարավոր տարիներ կռվել է իր գոյության համար և նա չի հանձնվելու։

-Հավատո՞ւմ եք, որ համաշխարհային ինստիտուտները պետք է հստակ ուղերձ հղեն նման դեպքում, հակառակ դեպքում նման խնդիրներն ավելի շատ կլինեն։

-Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Թուրքիան F-16 կործանիչներ է օգտագործում այստեղ և օգտագործում է խաղաղ բնակիչների դեմ։ Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն ասում է, որ կարող ես օգտագործել, միջամտել այլ մարդկանց կյանքին կամ ներգրավվել հակամարտության մեջ, որի մասը չես կազմում։ Աշխարհը փոխվել է։ Այն շատ ավելի անկայուն, անկանխատեսելի է դարձել։Միջազգային կառույցները պետք է սկսեն մտածել, թե ինչպես պետք է փոխվեն, ժամանակակից դառնան՝ 21-րդ դարի նոր աշխարհի մարտահրավերները դիմագրավելու համար։

-Էներգետիկ շուկաների հարցը ևս թեմայի մեջ է, մտավախություններ կան գազի և նավթի մատակարարումների մասով։

-Այստեղ ոչ ոք վտանգ չի ներկայացնում նավթի մատակարարումների համար։ Եթե նրանք մտավախություններ ունեն այլ աղբյուրների մասով, թող ունենան։ Կրկնեմ՝ եթե Լեռնային Ղարաբաղի հայերը ցանկանային կրակել գազատարների վրա, դա 20 տարի առաջ կանեին, երբ դրանք կառուցվում էին։ Եթե այն ժամանակ դա անեին, Ադրբեջանին թույլ չէին տա միլիարդավոր դոլարներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերի վրա կրակել։ Նրանք այն ժամանակ չեն արել և այսօր էլ չեն պատրաստվում։ Կարծում եմ, որ միջազգային էներգետիկ շուկաները չպետք է մտահոգվեն այս հարցով։ Նրանք պետք է մտածեն Թուրիքիայի մասին, որը վերահսկողություն է իրականացնում գազատարների մասով։

-Կավարտեմ հարցազրույցը այն հարցով, որով սկսել եմ։ Լուծում տեսնո՞ւմ եք առաջիկա օրերին, թե՞ ավելի մեծ պատերազմ կլինի։

-Հույս եմ հայտնում, որ լուծում կլինի։ Ես մեծ ջանքեր եմ ներդնում այդ լուծմանը հասնելու համար, որովհետև չեմ ընդունում մարդկային կյանքների կորուստները, չեմ ընդունում էթնիկ զտումները և ցեղասպանությունները։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:37 02/10/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
01:05 02/10/2020Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. ՀՀ նախագահն՝ «Ալ Ջազիրա»-ին
22:58 29/09/2020Թուրքական ֆիզիկական միջամտության դեպքում մեզ ոչինչ չի մնա, քան դեմ առ դեմ պայքարել թշնամու դեմ. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC Newshour-ին
19:16 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ
13:49 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել
22:25 15/09/2020  |  ԼՐԱՀՈՍՄինչ Թուրքիան ասում է, որ ցանկանում է զրո խնդիր հարևանների հետ, իրականում իր բոլոր հարևանների համար հանդիսանում է անկայունության և ագրեսիվության աղբյուր. Զոհրաբ Մնացականյան
23:39 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱշխարհի ամենալավ արձակուրդը. նախագահ Սարգսյանը լուսանկար է հրապարակել
19:40 04/09/2020  |  ՀարցազրույցԱպօրինություն իրականացնող խմբավորման ոգեւորությունը մեր պահնորդական ծառայության հետ կապված առնվազն ծիծաղելի է. Խորեն Նասիբյան
20:41 01/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Սա երկար ժամանակ և լավ մշակված ծրագիր է, որի միակ նպատակը մեր երկրի կրթական համակարգն անվերադարձ ջարդուփշուր անելն է». Կարինե Նալչաջյան
20:36 01/09/2020  |  ՀարցազրույցՍԴ-ում ճգնաժամ սարքեցին, մինչ այդ ՍԴ ճգնաժամ չի եղել. Վալերիյ Պողոսյան

Արխիվ

[]