ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հակառակորդի իրական նպատակը ներկայումս ոչ թե ռազմական առավելություն ստանալն է, այլ՝ քաղաքացիներին ահաբեկելը, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ անհատական գանգատներ կներկայացվեն ՄԻԵԴ. Ղազարյան 10/03/2020 16:30 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը պատերազմական հանցագործություն է։ Դա արգելված է մարդասիրական իրավունքով։ Հակառակորդի ագրեսիվ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձանց իրավունքների խախտման վերաբերյալ առաջիկայում անհատական գանգատներ կներկայացվեն ՄԻԵԴ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան՝ վարձկանների հետ միասին։ Հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական բնակչությունը Արցախում և Վարդենիսում։ Ագրեսիայի հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում, առկա է գույքային մեծ վնաս։ Ավելին՝ Ադրբեջանը հեռահար հրթիռներով հրթիռակոծում է քաղաքացիական այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են՝ ԱԻՆ-ի շենքը, նաեւ լրագրողական խմբերին։
«Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել»,- հոկտեմբերի 3-ին հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Արա Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց, որ քաղաքացիական օբյեկտը չի կարելի թիրախավորել, առավել ևս այն օբյեկտը, որը կարող է բնապահպանական խնդիրներ առաջացնել։ Այդ ամենը հստակորեն արգելված է մարդասիրական իրավունքով։ Իսկ մարդասիրական իրավունքի նպատակն այն է, որ նվազեցվի հենց քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը։ Ինչ վերաբերում է զսպող մեխանիզմներին, ապա նախ և առաջ պետք է ֆիքսել փաստերը և ներկայացնել միջազգային կառույցներին, ինչն արդեն արվում է։ Մնացած մեխանիզմներն արդեն քաղաքական են, ուստի՝ պետք է աշխատի դիվանագիտական կորպուսը։ Արա Ղազարյանը միջազգային կառույցներից առանձնացրեց ԵԽ-ն՝ հաշվի առնելով, որ խախտվել են մարդու իրավունքները, որն առայժմ բավարարվում է հայտարարություններ անելով՝ հանձնակատարի և ԵԽ մակարդակով։ Ղազարյանը գտնում է, որ առաջին հերթին կանխողը քաղաքական մեխանիզմն է՝ տարբեր երկրներ կոչ են անում դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները։ Ավելին՝ Ղազարյանը վստահեցնում է, որ որքան ադրբեջանական կողմը շարունակի երկար թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, այնքան իր վրա ճնշումը կմեծանա և կսպառվեն ռեսուրսները՝ ճնշմանը դիմակայելու։
«Չի կարող պարբերաբար թիրախավորել քաղաքացիական բնակչությանը։ Այստեղ նա ռիսկի է գնում, ըստ էության»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ մինչև արձագանքը որոշակի ժամանակ կա, որից փորձում են հնարավորինս օգուտ քաղել։
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառման պահանջները խախտելուն, ապա այդտեղ առկա է ոչ միայն Կոնվենցիայի 34-րդ հոդվածի, այլև՝ 1-ին հոդվածի խախտում, որը սահմանում է մարդու իրավունքները հարգելու պարտականությունը, եւ 17-րդ հոդվածի խախտում, որն արգելում է իրավունքների չարաշահումը։
«Իրականում նպատակը ոչ թե ռազմական առավելություն ստանալն է, այլ՝ քաղաքացիների ահաբեկումը»,- ասաց Ղազարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանաթուրքական տանդեմի ռազմական ագրեսիային ակտիվորեն ներգրավված են նաեւ վարձկան գրոհայինները։
ՀՀ-ն դիմել էր ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,.պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:
ՄԻԵԴ-ը ՀՀ դիմումի հիման վրա սեպտեմբերի 30-ին որոշել է միջանկյալ միջոց կիրառել՝ կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումից հետո էլ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել։ Ավելին՝ շարունակել է ակտիվ թիրախավորել խաղաղ բնակչությանը՝ հրթիռակոծելով Մարտունին, Հադրութը, Ստեփանակերտը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել