ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհում խնդիրները կարգավորելու միայն մեկ ուղի կա՝ երկխոսությունը. նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Հորասիս» հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպմանը 10/02/2020 16:08 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպման՝ ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված «Բազմակողմանիությունը COVID-ի ժամանակ» առցանց քննարկմանը, որը վարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆաբրիցիո Հոխշիլդը:
«Հորասիսն» անկախ միջազգային «թինք-թանք» հարթակ է, որն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: Այս տարվա հանդիպումն ունի ավելի քան 1000 մասնակից, որոնց թվում են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, հեղինակավոր փորձագետներ:
Քննարկման հիմնական թեմայի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև Լեռնային ՂարաբաղՖում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին՝ ժամանակակից աշխարհում խնդիրների լուծման հարցում առանցքային համարելով երկխոսության դերը:
Նախ շնորհավորելով ՄԱԿ-ի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ Հայաստանի նախագահը կազմակերպությունը համարել է ոչ միայն ամենախոշոր միջազգային կառույցը, այլև՝ մարդկության կարևոր մտահղացումներից մեկը, որը միավորում է բոլոր ժողովուրդներին և հանդես գալիս որպես երկխոսության հարթակ բոլոր ազգերի համար:
«Իհարկե, միշտ հարց է առաջանում, թե 75 տարվա փորձառությունից հետո ո՞ւր ենք մենք գնում հիմա: Ո՞րն է հաջորդ քայլը, ուղղությունը: Երբ մտածում եմ այսօրվա և ապագայի ՄԱԿ-ի մասին, երկու բառ է միտքս գալիս: Առաջինը դասական է՝ «երկխոսություն»: Սա եղել է ՄԱԿ-ի հիմքը՝ միավորելով տարբեր պետությունների հանուն երկխոսության: Եվ հենց այդ երկխոսության միջոցով լուծվել են խնդիրներ, որոնց առերեսվել են տարբեր ժողովուրդներ և տարածաշրջաններ: Առաջիկա 75 տարվա ընթացքում չեմ կարծում, որ պետք է փոխենք սա: Չկա երկխոսությունից ավելի լավ բան, որ կարող ենք ստեղծել նոր աշխարհում,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Երկրորդը, «նոր աշխարհն» է: Որպեսզի ՄԱԿ-ը լինի նույնքան արդյունավետ, որքան նախկին 75 տարիների ընթացքում, պետք է հասկանանք, որ գալիք 75 տարիների ընթացքում աշխարհը տարբեր է լինելու: ՄԱԿ-ը պետք է շարունակի երկխոսության կիրառումն ամբողջովին այլ աշխարհում: Երբեմն ես այդ աշխարհն անվանում եմ քվանտային, քանի որ այն տարբերվում է դասականից»:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ լինելով Հայաստանի նախագահը, հենց Լեռնային Ղարաբաղի օրինակով է տեսնում, թե ժամանակակից աշխարհին, այնուամենայնիվ, որքան է պակասում երկխոսությունը: «Լեռնային Ղարաբաղը որոշեց ազատ կյանքով ապրել հանրաքվեի միջոցով՝ ինչպես բոլորը 20-րդ դարում, սակայն 1990-ականների սկզբին հարևան Ադրբեջանի կողմից պատասխանը պատերազմն էր: Խորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրն իրեն անկախ հռչակեց: Լեռնային Ղարաբաղը միայն 70 տարի է գտնվել Ադրբեջանի կազմում՝ որպես կայսրության մաս: Հազարավոր տարիներ այն մշտապես բնակեցված է եղել հայերով: ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը որոշեց լինել անկախ, սակայն արձագանքը միջնադարյան էր,-նշել է Հայաստանի նախագահն՝ ավելացնելով, որ հրադադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով բանակցություններ էին տարվում: -Կար երկխոսություն, և ես հուսով էի, որ երկխոսությունն ի վերջո կհանգեցնի խնդրի վերջնական կարգավորման: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց փորձել լուծել խնդիրը ոչ թե երկխոսության, այլ զենքի միջոցով: Ցավոք, Թուրքիան մեծապես ներգրավվեց ադրբեջանական կողմի գործողություններում՝ օգտագործելով սեփական միջոցները՝ հրետակոծելու ոչ միայն Լեռնային Ղարաբաղի սահմանները, զինված ուժերին, այլև՝ քաղաքացիական բնակչությանը: Դա ինձ հիշեցրեց էթնիկ զտումները: Որպես հայ՝ ամեն անգամ երբ տեսնում եմ Թուրքիային ներգրավված կռվում, դա ինձ հիշեցնում է 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Այո, այս աշխարհը նոր է, այո՝ մենք չունենք ավելի լավ բան, քան ՄԱԿ-ն է, այո՝ կա մեր բոլոր խնդիրները կարգավորելու միայն մեկ ուղի, և դա երկխոսությունն է: Մենք պետք է շարունակենք երկխոսությունն այս նոր աշխարհում նոր ձևերով»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆաբրիցիո Հոխշիլդը համակարծիք է եղել նախագահ Սարգսյանի հետ՝ նշելով, որ երկխոսությունը շարունակում է գերակա մնալ միջազգային հարթակում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ