ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այն, որ Ադրբեջանը չի կարող հաղթել, պարզ է դեռևս սեպտեմբերի 28-ից. Ռազմական փորձագետ 10/02/2020 19:06 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Փաստ է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ընկան իրենց, իսկ սարքած ծուղակը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Փորձագետն ուշադրություն հրավիրեց ՄԱԿ-ի ԱԽ նիստում ընդունված բանաձևի վրա, որով կողմերին հորդորել են դադարեցնել կրակը, այլ կերպ ասած՝ Արցախն անուղղակիորեն ճանաչվել է որպես կողմ, քանի որ պատերազմն ընթանում է Արցախում, ինչն էլ նշանակում է, որ ստեղծված նոր ռազմական իրավիճակում, եթե նոր բանակցային ձևաչափ չի փոխվում և ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներն են, ապա սեղանին այսօր իրողությունների դեպքում պետք է դրվի նոր մոտեցումներ և հաղթող կողմի խիստ պահանջներ։
Այն, որ Ադրբեջանն այլևս չի կարող հաղթել, ըստ փորձագետի, պարզ էր դեռևս սեպտեմբերի 28-ին, քանի որ մեկ օրվա ընթացքում հակառակորդի ԶՈՒ-երի առջև դրված մարտական խնդիրը չեն կարողացել կատարել, որովհետև չկարողացան խորանալ այնքան, որքան պետք է խորանային, ավելին՝ մեր կորցրած դիրքերը հիմնականում վերականգնվել է և նույնիսկ կան առաջխաղացումներ, ինչի մասին հայտնել է ԱՀ նախագահը։
Նահապետյանն ընդգծեց, որ հաղթող կողմի հետ բոլորն են հաշվի նստում և խնդիրն այն է, թե որքանով հաղթանակը ռազմի դաշտում կարող է վերածվել առարկայական հաղթանակի դիվանագիտական դաշտում և այլևս ստորագրվելիք փաստաթղթերի համատեքստում։
«Փորձելով լայնածավալ ռազմական գործողություններ՝ պատերազմ իրականացնել, օգտագործելով հիմնականում Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝՝ զորակոչած թալիշներին, լեզգիններին, Ալիևը մի կրակոցով փորձել է մի քանի թիրախի խփել։ Մարտի դաշտում կզոհվեին հիմնականում այն բնակավայրերից զորակոչվածները, որոնք բնիկ են և որոնց մոտ միշտ էլ անջատողական կամ Ռուսաստանին, Իրանին միանալու ձգտում է եղել, որն իրենք չեն էլ թաքցրել»,- նշեց Նահապետյանը։
Բացի դա՝ միջազգային ահաբեկչական կառույցներին, որի հիմնական ղեկավարումն ու ֆինանսավորումն անում է Թուրքիան՝ Արևմտյանի իր «բոսերի» թույլտվությամբ, Թուրքիան փորձեց Արցախյան նոր պատերազմում օգտագործել, որոնք մի կողմից կթիրախավորեին Իրանը, մյուս կողմից՝ Ռուսաստանը և ստացվում է՝ իրենք հայտնվել են իրենց իսկ կողմից ստեղծված ծուղակում, քանի որ փորձագետի խոսքով, միջազգային մի շարք կառույցներ կեցվածք են դրսևորում, որ Ադրբեջանում և Թուրքիայում ահաբեկչական կառույցներ են։ Այսինքն՝ այդ պետությունները դիտվում են որպես հովանավորներ և համագործակցող միավորներ՝ ահաբեկչական կառույցներին, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ առաջին հերթին Ադրբեջանի համար։
«Եթե Թուրքիան ձեռքերը լվանա և հեռանա այս գործընթացից, ապա թիրախավորվում է առաջին հերթին Ադրբեջանը, քանի որ մեծ հաշվով ահաբեկիչները գտնվում են Ադրբեջանում։ Այնպես որ՝ ռազմական հաղթանակի սկիզբը դրվեց սեպտեմբերի 28-ին, երբ ձախողվեց իրենց հարձակումը երեք ուղղություններով, ապա դիվանագիտական առումով, կարծում եմ, ճիշտ քաղաքականություն է ընտրված և այդ քաղաքականության մեջ պետք չէ խառնել այն, որ Հայաստանը ժամ առաջ պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը և կնքի ռազմաքաղաքական պայմանագիր, քանի որ այդ քայլով մենք իրապես իրավունք ենք վերապահում և Ադրբեջանին, և Թուրքիային կնքել այլ երկրների հետ ռազմաքաղաքական պայմանագրեր և այս տարածաշրջանը մեծ վառոդի տակ կհայտնվի, ինչը ձեռնտու չէ ո՛չ հարևան Իրանին, ո՛չ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ առաջնային խնդիրն է ամրագրել հաղթանակը՝ ազատագրելով նաև այն տարածքները, որն Արցախի մի մասն էին և ԼՂԻՄ-ի տարածքները, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, որից հետո միայն բանակցել։ Ընդ որում՝ բանակցության կողմն առարկայական լինելու է նաև Արցախը, սկզբունքորեն՝ առաջնային Արցախի ներկայացուցիչը, ապա՝ Հայաստանը։
Նրա խոսքով՝ ռազմի դաշտում ունեցած հաջողությունները պետք է բազմապատկվի, ինչը երաշխիք է, որ հաղթած Արցախը շատ արագ կարող է դիվանագիտական առումով ճանաչվել և, եթե Արցախի ներկայացուցիչը՝ Արցախի նախագահը մասնակցի պատրաստվելիք փաստաթղթի ստորագրմանը, ապա դա ինքին ճանաչում է։
Նշենք, որ, թեև միջազգային կառույցները հանդես են գալիս կոշտ քննադատությամբ և կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները, այդուհանդերձ, Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում այն, այլև՝ հրետակոծության է ենթարկում ՀՀ տարածքը՝ Վարդենիսը, իսկ երեկ երեկոյան հակառակորդի ԱԹՍ-ներ ոչնչացվել են ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև՝ Կոտայքում։ Ստացվում է, որ հակառակորդը ոչ միայն ուշադրություն չի դարձնում միջազգային կառույցների դիրքորոշումներին, չի կատարում ՄԻԵԴ-ի կողմից կիրառված միջանկյալ միջոցի պահանջները, այլև՝ ոտնձգություններ է իրականացնում ՀՀ սահմաններին։ Ընդ որում՝ Կոտայքի մարզ Աբովյան քաղաքը, որտեղ երեկ հնչել է հայկական ՀՕՊ-ի ձայնը, գտնվում է Երևանից ընդամենը 10 կմ հեռավորության վրա։ Ստացվում է՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքերը կարող էին ուղղված լինել Երևանին։
Ռազմական փորձագետը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն ավելի կոշտ բանաձև ընդունի՝ ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ, Ադրբեջանը ով կարող է լինել, որ թքած ունենա այդ բանաձևի վրա։ Այդ իսկ պատճառով էլ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարբեր մեսիջներ է ուղարկվում և՛ հայկական, և՛ ռուսական կողմին, ինչու ոչ՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ բանակցության սեղանի շուրջ հավաքվելու, քանի որ, ըստ փորձագետի, հակառակորդը հասկանում է, որ հայերը դեռևս ֆրոնտային լայնածավալ հակահարձակման չեն անցել, իսկ նման հակահարձակման անցնելու դեպքում արդեն պարզ կլինի, թե հայկական ԶՈՒ որտեղ կարող է հայտնվել։
«Այդ տեսլականը Թուրքիան և Ադրբեջանը շատ լավ հասկանում են»,- նշեց փորձագետը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքան։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվում է ոչ միայն թուրքական արտադրության զինտեխնիկա, այլ նաեւ թուրքական զորամիավորումներն են մասնակցում գրոհներին։Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ