Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

ՀԺՄ-ն կոչ է անում աշխարհի լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ համարժեք գնահատական տալ լրագրողներին թիրախավորելու Ադրբեջանի գործողություններին 10/01/2020   21:33  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Հայաստանի ժուռնալիստների միության կոչը՝ աշխարհում գործող բոլոր լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Արցախում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողների։

Այսպիսով՝

1․ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժը հրետակոծել է Le Monde պարբերականի լրագրողներին ու նրանց ուղեկցող անձնակազմին, ինչի արդյունքում ծանր վիրավորում են ստացել Ֆրանսիայի քաղաքացիներ՝ ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, իսկ խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է: Տեղի ունեցածին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը։

2․ Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև հայաստանյան «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել օպերատորը:

3․ Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև հայկական 24News․am առցանց հեռուստաընկերության լրագրողը։

4․ Նույն օրը հրետակոծության տակ է հայտնվել նաև ռուսաստանյան Дождь հեռուստաընկերության փոխխմբագիրը։

5․ Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել հայաստանյան «ՍիվիլՆեթ» հանդեսի հինգ հոգանոց նկարահանող խումբը։

6․ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան:

Ադրբեջանի հարձակումից տուժած լրագրողներին ցուցաբերվում է բժշկական օգնություն, ընդհուպ՝ մինչև բարդ վիրահատական միջամտություններ։

Հոկտեմբերի 1-ի հարձակումները նախորդ օրերին տեղի ունեցած հարձակումների շարունակությունն են, օրինակ՝

1․ Սեպտեմբերի 28-ին անօդաչու թռչող սարքը թիրախավորել էր հայկական «Շանթ» հ/ը և Tert.am լրատվական կայքերի նկարահանող խմբերը՝ լրագրողներ ու օպերատորներ:

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են ոչ միայն Արցախի խաղաղ բնակիչներին, այլ նաև պատերազմական գոտում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին։ Ընդ որում, դա կատարվում է նպատակուղղված․ բոլոր լրագրողները գործում են PRESS տարբերանշաններով, ինչը, սակայն, չի խանգարում հրետակոծել նրանց։ Դա հիմնավոր կասկած է առաջացնում, որ Ադրբեջանը լրագրողներին թիրախավորում է կանխամտածված՝ թերևս, այդ կերպ նպատակ ունենալով կանխել պատերազմի մասին իրական տեղեկատվության հաղորդումը միջազգային հանրությանը։ Իր այս քայլով Ադրբեջանը խախտում է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ ու համաձայնագրեր, ինչը պետք է արժանանա համապատասխան կառույցների համարժեք գնահատականին։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում աշխարհում գործող բոլոր լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ համարժեք գնահատական ներկայացնել լրագրողներին թիրախավորելու Ադրբեջանի դատապարտելի գործողությունների առնչությամբ՝ պահանջելով ապահովել պատերազմական գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ չեզոքություն պահպանելու միջազգային նորմը։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը երախտագիտություն է հայտնում իրենց կյանքը վտանգի ենթարկող բոլոր լրագրողներին, նրանց աջակցող տեխնիկական անձնակազմերի ներկայացուցիչներին՝ մեզ համար այս ճակատագրական պահին իրենց մասնագիտական պարտքը կատարելու ու աշխարհին մեզ պարտադրված պատերազմի մասին հավաստի ու անաչառ տեղեկություններ հաղորդելու համար։ Ցավակցում ենք Le Monde պարբերականի լրագրողների խմբին ուղեցող երիտասարդի ընտանիքին և բոլոր հարազատներին:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորված ու տուժած մեր բոլոր գործընկերներին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:23 01/10/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների ոլորտի կառույցները, չարձագանքելով Հայաստանով կատարվող ռազմական իրադարձություններին, ոտանահարում եմ մարդու իրավունքների կոնցեպցիան. Թաթոյան
19:14 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան
18:52 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։
18:50 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ռոումինգի սակագինն Արցախում կկազմի 5 դրամ
18:44 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Միջազգային մամուլից Ադրբեջանը թույլատրում է միայն թուրք լրագրողների աշխատանքը».փաստաբան
18:33 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Արտակ Բեգլարյան
18:24 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Գրոհային–իսլամիստները Սիրիայից տեղափոխվել են թուրքական Գազիանթեպ, որտեղից էլ նրանց տեղափոխվել են Ադրբեջան. Մակրոն
18:20 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հաղթելու ենք․ Երևանի նոր գովազդային վահանակները
18:14 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է.ՊՆ
18:08 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցի պահանջները. Կիրակոսյան

Արխիվ

[]