ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
BBC-ին հաստատում է Ադրբեջանի կողմից Արցախի հակամարտության գոտի ուղարկված վարձկանները մեծ վնասներ են կրել. Ուզում են վերադառնալ, բայց Ադրբեջանը չի թողնում 10/01/2020 14:18 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Բի-բի-սի-ի և եվրոպական մի շարք այլ ԶԼՄ-ների աղբյուրները եւս փաստում են, որ Լեռնային Ղարաբաղ են բերվել Իդլիբի և Թուրքիայի հովանու տակ գտնվող՝ Սիրիայի հյուսիսային շրջանների կռվող-վարձկաններ:
Լուսանկարում՝ 2016-ին Իդլիբում ձևավորված ահաբեկչական խմբավորումներից մեկն է: Բի-բի-սի-ի արաբական ծառայությանն այդ վարձկաններից մեկը մեսինջերով զրուցելիս հայտնել է , որ պատերազմական գործողությունների հենց սկզբում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սիրիական շրջանների մի քանի հարյուր կռվող-վարձկանների իրենց խումբը, որ Թուրքիայից Ադրբեջան էր բերվել, արդեն իսկ մարտական լուրջ կորուստներ է կրել: Մասնավորաբար, սիրիացի Աբդուլան /անունը պայմանական է / «Բի-բի-սի»-ի ներկայացուցչին պատմել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ուժերի վերահսկողության տակ գտնվող սիրիական հյուսիսի բնակիչներից կազմված մի քանի հարյուր՝ 17-30 տարեկան տղամարդիկ պատերազմից 4 օր առաջ ինքնաթիռով բերվել են Ադրբեջան և տեղակայվել ԼՂՀ սահմանին շատ մոտ, անմիջապես առաջնագծում:
«Բի-բի-սի»-ի լրագրողի հետ մեսինջերով չաթ ունեցած սիրիացին հայտնել է, որ դեռ անցյալ շաբաթ իրենց ամսական 2000 դոլար է առաջարկվել Ադրբեջանի սահմանային մարտական պոստերի պաշտպանության համար՝ միաժամանակ նշելով, թե ինքը չի պատկերացրել, թե գնում է պայքարելու: Մինչդեռ հենց սեպտեմբերի 27-ին ինքն ու իր ընկերները ստիպված են եղել կռվել՝ կրակի տակ՝ տալով տասնյակ զոհեր և 7 տասնյակից ավելի վիրավորներ: Ի դեպ «Բի-բի-սի»-ի զրուցակիցը հաստատել է այն տեղեկատվությունը, որ առաջին բախումից հետո իր նման հավաքագրվածների զգալի մասը ցանկացել է հետ վերադառնալ, սակայն իրենց արգելում են՝ սպառնալով ազատազրկմամբ: Նույնպիսի տեղեկատվություն է տրամադրել «Բի-բի-սի» գործակալության թուրքական ծառայությունն՝ ըստ որի շուրջ 1000 հոգի ինքնաթիռներով ուղարկվել են Ադրբեջան:
Որքան էլ ադրբեջանական կողմը փորձում է հերքել այս տեղեկատվությունը, այն համարելով հայկական քարոզչության արդյունք, Ադրբեջանի կողմից սիրիական վարձկանների մասնակցության փաստը ձնագնդի էֆեկտով մեծանում և ահագնանում է՝ հայտնվելով բազմաթիվ եվրոպական լրատվամիջոցների առաջին էջերում: Մասնավորաբար, այդ համատեքստում է ֆրանսիական քաղաքական-լրատվական «L'Express» ամսագիրը, որի էջերում լրագրող Գիյոմ Պերյեն ըստ էության, հաստատում է «Բի-բի-սի»-ի տեղեկատվությունը՝ հաղորդելով ադրբեջանական կողմից ԼՂՀ առաջնագիծ նետված սիրիական վարձկանների մասին:
Այս տեղեկատվությունը հաստատում է նաև բրիտանական «Guardian»-ը՝ զրուցելով սիրիական «բոյեվիկների» հետ, որոնք հավաստում են, որ հավաքագրվել են Ադրբեջան ուղարկվելու համար: «Guardian»-ի զրուցակիցները /երկու եղբայր, որ խնդրել են չհրապարակել անունները/ հայտնել են, որ իրենց խոստացվել է 1300 դոլարանոց աշխատանք՝ Ադրբեջանի նավթագազային օբյեկտներում, սակայն, հետո պարզվել է, որ պիտի կռիվ տան ադրբեջանական սահմանին:
Բրիտանական «Times»-ը նույնպես իր հետաքննությունն է անցկացրել՝ զրուցելով սիրիական ազգային բանակի իդլիբյան մի վարձկանի հետ, որն իր անունը չի էլ փորձել թաքցնել: Մուհամմեդ Մահմուդ ալ Սուրանի խոսքով՝ ինքն ու իր 200 ընկերները հավաքագրվել և ուղարկվել են Ադրբեջան՝ կռվելու Լեռնային Ղարաբաղի դեմ: Եվրոպական ԶԼՄ-ների շարքն ամբողջացնում է ֆրանսիական «Ռոյթրս» գործակալությունը, որը զրուցելով սիրիական երկու տարբեր ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների հետ՝ հաստատում է՝ թուրքերը սիրիական ազգային բանակի միջոցով վարձկաններ են ուղարկել Ադրբեջան՝ թիկունքում գտնվող օբյեկտների պահպանության դիմաց՝ խոստանալով 1500 դոլար ամսավճար: Այսինքն, նրանք նույնպես չեն իմացել, որ գնում են կռվելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ