ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԺՄ-ն կոչ է անում աշխարհի լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ համարժեք գնահատական տալ լրագրողներին թիրախավորելու Ադրբեջանի գործողություններին 10/01/2020 21:33 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Հայաստանի ժուռնալիստների միության կոչը՝ աշխարհում գործող բոլոր լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Արցախում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողների։
Այսպիսով՝
1․ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժը հրետակոծել է Le Monde պարբերականի լրագրողներին ու նրանց ուղեկցող անձնակազմին, ինչի արդյունքում ծանր վիրավորում են ստացել Ֆրանսիայի քաղաքացիներ՝ ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, իսկ խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է: Տեղի ունեցածին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը։
2․ Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև հայաստանյան «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել օպերատորը:
3․ Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև հայկական 24News․am առցանց հեռուստաընկերության լրագրողը։
4․ Նույն օրը հրետակոծության տակ է հայտնվել նաև ռուսաստանյան Дождь հեռուստաընկերության փոխխմբագիրը։
5․ Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել հայաստանյան «ՍիվիլՆեթ» հանդեսի հինգ հոգանոց նկարահանող խումբը։
6․ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան:
Ադրբեջանի հարձակումից տուժած լրագրողներին ցուցաբերվում է բժշկական օգնություն, ընդհուպ՝ մինչև բարդ վիրահատական միջամտություններ։
Հոկտեմբերի 1-ի հարձակումները նախորդ օրերին տեղի ունեցած հարձակումների շարունակությունն են, օրինակ՝
1․ Սեպտեմբերի 28-ին անօդաչու թռչող սարքը թիրախավորել էր հայկական «Շանթ» հ/ը և Tert.am լրատվական կայքերի նկարահանող խմբերը՝ լրագրողներ ու օպերատորներ:
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են ոչ միայն Արցախի խաղաղ բնակիչներին, այլ նաև պատերազմական գոտում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին։ Ընդ որում, դա կատարվում է նպատակուղղված․ բոլոր լրագրողները գործում են PRESS տարբերանշաններով, ինչը, սակայն, չի խանգարում հրետակոծել նրանց։ Դա հիմնավոր կասկած է առաջացնում, որ Ադրբեջանը լրագրողներին թիրախավորում է կանխամտածված՝ թերևս, այդ կերպ նպատակ ունենալով կանխել պատերազմի մասին իրական տեղեկատվության հաղորդումը միջազգային հանրությանը։ Իր այս քայլով Ադրբեջանը խախտում է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ ու համաձայնագրեր, ինչը պետք է արժանանա համապատասխան կառույցների համարժեք գնահատականին։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում աշխարհում գործող բոլոր լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ համարժեք գնահատական ներկայացնել լրագրողներին թիրախավորելու Ադրբեջանի դատապարտելի գործողությունների առնչությամբ՝ պահանջելով ապահովել պատերազմական գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ չեզոքություն պահպանելու միջազգային նորմը։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը երախտագիտություն է հայտնում իրենց կյանքը վտանգի ենթարկող բոլոր լրագրողներին, նրանց աջակցող տեխնիկական անձնակազմերի ներկայացուցիչներին՝ մեզ համար այս ճակատագրական պահին իրենց մասնագիտական պարտքը կատարելու ու աշխարհին մեզ պարտադրված պատերազմի մասին հավաստի ու անաչառ տեղեկություններ հաղորդելու համար։ Ցավակցում ենք Le Monde պարբերականի լրագրողների խմբին ուղեցող երիտասարդի ընտանիքին և բոլոր հարազատներին:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորված ու տուժած մեր բոլոր գործընկերներին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան