ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայողների դիակները վտանգի մեջ են․ԱՀ ՄԻՊ 10/01/2020 21:47 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Ենթակառուցվածքները լայնամասշտաբ կերպով վնասվել են՝ ճանապարհներ, էլեկտրացանցեր, գազատարեր։ Հրետակոծությունների ժամանակ առանձնակի հարվածի տակ են եղել ճանապարհները։ Եվ ճանապարհներին ևս մարդիկ վիրավորվել են, որովհետև ոմանք վիրավորվել են, երբ տեղափոխվում էին ավելի անվտանգ վայր։ Սա ևս լավ նյութ է՝ վերլուծելու Ադրբեջանի հասցրած հարվածների մոտիվացիան»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց նկատմամբ վայրագությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։
Նշեց, որ երբեմն արգելված զինատեսակներ և մեթադաբանություն է կիրառվել.
«Մեր փաստահավաք աշխատանքի արդյունքում մեր արձանագրել ենք կասետային ռումբերի կիրառման դեպքեր, որոնք միջազգային նորմերով արգելված են հատկապես քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների կիրառելու համատեքստում։ Որոշ դեպքերում վիրավորումները արձանագրվել են հենց կասետային զենքերից, որոշ դեպքերում առկա են չպայթած կասետային զենքեր։ Նաև Ստեփանակերտի հարակից բնակավայրերի ուղղությամբ օգտագործել են Սմերչ հրթիռներ՝ ներառյալ կասետային տիպի»։
ՄԻՊ-ը հիշեցրեց, որ չպայթածներն առավել վտանգավոր են։ Ինքը ևս երբ վեց տարեկան է եղել, կորցրել է տեսողությունը հենց չպայթած զենքերի պատճառով։ Բեգլարյանը տեղեկացրեց, որ հայազգի որոշ զինվորների դիակները ըստ տեղեկությունների՝ գտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հիշեց Ապրլյանի ժամանակ խոշտանգումներն ու կարծում է, որ այս կողմից միջազգային համայնքը մեծ անելիք ունի, քանի որ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայողների դիակները վտանգի մեջ են։
«Ադրբեջանն ինտենսիվ կերպով կիրառում է արգելված զինատեսակներ և պատերազմի վարման արգելված մեթոդներ։ Արդեն ՀՀ և ԱՀ պաշտոնական տարբեր աղբյուրներով և միջազգային լրատվամիջոցների օգնությամբ ունենք որոշակի փաստեր, որ Ադրբեջանում մեր դեմ կռվում են սիրիացի վարձկաններ։ Ըստ այսմ տարածաշրջանում առկա է հումանիտար ճգնաժամի վտանգ»։,- ասաց Բեգլարյանը։
Եզրահանգումներն են, որ Ադրբեջանական ԶՈՒ մինչև այս պահն իրականացնում է քաղաքացիական բնակչության և օբյեկտների միտումնավո՛ր թիրախավորում, խախտվում է ԱՀ բնակչության կյանքի իրավունքը։ Տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են ներքին տարհանվածներ՝ փախստականներ։
«Կարևոր է նշել, որ ոչ մի փաստարկ, ոչ մի հիմնավորում միջազգային կազմակերպությունների կողմից՝ Արցախ չգալու մասով ինձ համար ընդունելի չէ, քանի որ դրանք բոլորը բացառապես քաղաքական բնույթի են։
Եվ մարդու իրավունքները բոլորը նշում են, որ համընդհանուր են։ Բայց երբ հարցը հասնում է չճանաչված պետություններին, սկսում են քաղաքական փաստարկներ բերել։ Ես միայն մարդու իրավունքների պաշտպանության առումով մտահոգություն եմ հայտնում, որ չճանաչված պետությունների բնակիչները շատ ավելի խտրական վերաբերմունքի են արժանանում և՛ կոնֆլիկտի համատեքստում և՛ միջազգային հանրության կողմից»,- ասաց Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ