ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցի պահանջները. Կիրակոսյան 10/01/2020 18:08 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի կողմից սահմանված միջանկյալ միջոցի պահանջները,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,.պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:
ՄԻԵԴ-ը ՀՀ դիմումի հիման վրա սեպտեմբերի 30-ին որոշել է միջանկյալ միջոց կիրառել՝ կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումից հետո էլ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել։ Հակառակորդը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակիչներին, իսկ այսօր՝ նաեւ լրագրողների խմբերին, որի հետեւանքով վնասվածքներ են ստացել ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի լրագրողները։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցի պահանջները։ Հայկական կողմն այս պահին բոլոր խախտումներն արձանագրում է, հավաքում խախտումների վերաբերյալ ապացույցները և ներկայացնում են ՄԻԵԴ։ Կիրակոսյանը նշեց, որ և՛ երեկվա դեպքերի վերաբերյալ, և՛ այսօրվա կատարվող դեպքերի վերաբերյալ խախտումներն ամբողջությամբ ներկայացվում են ՄԻԵԴ։
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից սահմանված միջանկյալ միջոցի պահանջների խախտման դեպքում կիրառվող զսպող մեխանիզմներին, ապա Կիրակոսյանը նշեց, որ հնարավոր են տարբեր իրավական և քաղաքական պատասխանատվության միջոցներ, մասնավորապես՝ սկզբնական շրջանում կարող է օգտագործվել Դատարանի մեխանիզմները, իսկ անհրաժեշտության դեպքում խնդիրը կարող է բարձրացվել նաև Նախարարների կոմիտեում։
Նշենք, որ խոսքը գնում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման մասին։ Եթե ՄԻԵԴ-ն արձանագրեց Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում, ապա Ադրբեջանի համար նախարարների կոմիտեում այս գործերով վճիռների կատարումը «ցավոտ» է լինելու։
Նշենք, որ միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացնելը ենթադրում է միջպետական գանգատ ներկայացնելու հեռանկար կամ նպատակ։ Եւ բացառված չէ, որ Հայաստանը ներկայացնի միջպետական գանգատ, ինչի հիմքերի առկայության մասին «Փաստինֆո»-ին ավելի վաղ հայտնել էր միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքան։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվում է ոչ միայն թուրքական արտադրության զինտեխնիկա, այլ նաեւ թուրքական զորամիավորումներն են մասնակցում գրոհներին։Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Վարձկանների օգտագործումը փաստել են նաեւ միջազգային լրատվամիջոցները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ