ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Միջազգային մամուլից Ադրբեջանը թույլատրում է միայն թուրք լրագրողների աշխատանքը».փաստաբան 10/01/2020 18:44 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Ադրբեջանի գործելաոճը նույնն է, այն տարիներով չի փոխվում։ Այդպես էր նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը փակել էր լրատվամիջոցների մուտքը՝ լուսաբանելու ռազմական գործողությունները,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ինչպես արդեն նշել ենք՝ ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումից հետո Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը, իսկ այսօր նաեւ լրագրողներին, որոնք առաջնագծում տիրող իրավիճակը լուսաբանելու համար գնացել էին Մարտունի։
Ռ.Մելիքյանի դիտարկմամբ՝ միակ տարբերությունն այն է, որ 2016 թվականին Ադրբեջանը արգելափակել էր նաև թուրքական մամուլի մուտքը, իսկ այսօր, կարծես, Թուրքիայի և Ադրբեջանի միջև որևէ տարբերություն չկա։ Այսինքն, այսօր մենք խոսում ենք ռազմական գործողություններին Թուրքիայի մեծ ներգրավվածության մասին և սրա դրսևորումներից մեկն էլ հենց այն է, որ միջազգային մամուլից Ադրբեջանը թույլատրում է միայն թուրք լրագրողների աշխատանքը»։
Անդրադառնալով այսօր Արցախում հայ և միջազգային լրագրողների վիրավորում ստանալու թեմային՝ փաստաբանը նկատում է՝ այստեղ ակնհայտորեն գործ ունենք թիրախային հարվածի հետ.
«Համաձայն միջազգային հումանիտար իրավունքի, նմանօրինակ իրավիճակներում լրագրողներն առանձին պաշտպանությունից օգտվող քաղաքացիական անձինք են։ Այստեղ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ տեղի է ունեցել հեռահար ռմբակոծություն, որի արդյունքում տարբեր տեսակի մարմնական վիրավորումներ են ստացել նաև տեղական և միջազգային լրագրողները։ Հատուկ տերմինաբանությամբ սա կոչվում է ոչ ընտրողական հարվածներ։ Սակայն այստեղ կա մի առանձնահատկություն՝ մի բան է, երբ մեր աղբյուրներն են խոսում այն մասին, որ մենք ունենք ադրբեջանական կողմից իրականացված ռազմական հանցագործության դեպքեր, մեկ այլ բան է, երբ այդ մասին խոսում է միջազգային հանրությունը։ Արցախի ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած միջազգային լրագրողների մասին, կարծում եմ, ամենամոտ ապագայում կբարձրաձայնեն միջազգային տարբեր հարթակներում, որպես քաղաքացիական անձանց նկատմամբ կիրառված ոչ ընտրողական ռմբակոծություններ, ինչն ակնհայտորեն խոսում է Ժնևյան 4-կոնվենցիայի կոպտագույն խախտման մասին, ինչն էլ՝ իր հերթին ռազմական հանցագործություն է»,- ասում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով այսօր առավոտ վաղ վերսկսել են թեժ մարտերը։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է քաղաքացիական ծառայողներ հանդիսացող և տեղում լրագրողական առաքելություն իրականացնող անձանց։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Հայտնի է, որ այսօր ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։ Նույն օրը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում վիրավորվում են ստացել նաև Le Mond-ի երկու ֆրանսիացի լրագրող, որից մեկի վիճակը ծանր է։ Նրան այս պահին վիրահատում են, որից հետո նա կտեղափոխվի Ֆրանսիայի Հանրապետություն։ Լրագրողի տեղափոխության հարցով հրահանգել է անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Մարտունու քաղաքում ռազմական գործողությունները լուսաբանելիս վիրավորում են ստացել նաև 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը և Արմենիա ՀԸ «Ժամը» լրատվականի օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես նաեւ ռուսական «Дождь» լրատվականի խմբագրի տեղակալը։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից