ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 09/30/2020 18:47 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Իսկ արցախցուն ի՞նչ է եղել, որ ոնց լինեն կամ ոնց չլինեն...Հերոսական Արցախում մարդիկ միշտ լավ են եղել, հիմա էլ լավ են, իսկ հետո ավելի լավ են լինելու,- «Փաստինֆո»-ի հարցին՝ ինչպես են արցախցիներն, ասում է Արցախի թեմի՝ Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը և հավելում,- 90-ականներից սկսած Արցախում ապրող մարդիկ սովոր են այս վիճակին։ Եթե մի օր պայթյուն չի լինում զարմանում ենք՝ էս ինչո՞ւ ոչինչ չի պայթում։ Ես արդեն ասել եմ՝ սա վերջին կռիվն է, ու սրանից հետո Քուռ – Արաքսով պետք է գծվի մեր պետական նոր սահմանը։
Դրանով էլ մենք կփակենք մեր հարցերը, թե չէ Ադրբեջանի ամենամեծ ոչխարը հայտարարություններ է տարածում, թե Հայաստանն է հարձակվել մեզ վրա։
Այդքան սո՞ւտ կլինի, որ դրանք են խոսում, այն էլ ամբողջ աշխարհով մեկ։ Ու սա դեռ բավական չի, աշխարհին խաբում են, թե իբր յոթը գյուղ են վերցրել։ Մի հատ Բաքու են սարքել, մնացած Ադրբեջանը սոված կոտորվում է, է՞դ չեք դուք»։
Անդրադառնալով Արցախում ապրող մեր հայրենակիցների՝ վերջին օրերի հոգեբանական վիճակին, տեր հայրը նկատում է՝ Արցախի ժողովուրդը միշտ է լավատես եղել, հակառակ դեպքում հարյուրամյակներ ի վեր չէր արարի, չէր ստեղծագործի և չէր մնա այստեղ.
«Նույնիսկ արցախցի կանայք, վերջին դեպքերով պայմանավորված, դուրս չեն եկել Արցախից, զենքը վերցրել են ձեռքներին և պատրաստ են պաշտպանել իրենց հողը, եթե իրենց պաշտպանության կարիքը լինի։ Այս իրավիճակում մեզ միայն մի բան է մնում՝ պինդ պահենք մեր թիկունքը և տեսնում ենք, որ դա էլ արվում է։
Կամավորականների հերթեր են գոյացել Արցախում, ովքեր իրենց հերթին զինվորի թիկունքն են պահում։ Ստացվում է, որ առաջին շարքում մեր անպարտելի բանակի քաջարի զինվորներն են, նրանց թիկունքում կամավորականների ստվար խմբերն են, իսկ կամավորների թիկունքն էլ մենք ենք պահում՝ մեր համախմբվածությամբ, մեր նվիրված և կազմակերպված աշխատանքով՝ ամեն մեկին՝ իր անելիքի հետ»։
Խոսելով իր մասին, Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը նկատում է.«Ես իմ եկեղեցում զօր ու գիշեր աղոթքս եմ բարձրացնում, ինչով կարողանում եմ օգտակար եմ լինում իմ ժողովրդին։ Եթե հովիվը հոտի կողքին չլինի, հոտը կցրվի։ Ես իմ տեղում եմ, իմ հոտն էլ պաշտպանված է։ Ինչպես Ավետարանում է ասվում՝ քաջ հովիվը իր անձն է դնում հոտի համար։ Ես դրան էլ պատրաստ եմ՝ առաջին հերթին հոգևոր իմաստով, իսկ այսպիսի պայմաններում՝ նաև բառի բուն իմաստով։ Ես կատարում եմ Աստվածաշնչյան այդ պատգամը»։
Մեր հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս ստեղծվեց Տեր Հոր վերջին օրերին մեծ հայտնիություն ձեռք բերած և ոգևորություն առաջացրած լուսանկարը, Տեր Հովհաննեսը պատասխանում է.«Լուսանկարը մեր տղաներից մեկն է արել, որից թուրքերը գժվել են՝ թե այս ինչե՞ր է անում ձեր հոգևորականը։ Ստիպված եմ նրանց ասել, որ այդ հոգևորականը նոր չէ այդպես անում...Ես մի ձեռքում սուր եմ վերցրել դեռևս 90- ականներին, երբ պաշտպանում էի Գանձասարն ու իմ ժողովրդին, այդ թվում՝ զավակներիս, հիմա էլ թոռներիս ու նոր սերնդին կպաշտպանեմ, եթե դրա կարիքը լինի։ Թե՛ 90- ականներին, թե՛ հիմա հենց իրենք՝ թուրքերն են ինձ ստիպել այդպես վարվելու, այնպես որ, խնդիրը (եթե թուրքերը խնդիր են տեսնում), թող իրենց մեջ փնտրեն։ Մեր պայքարն արդար է, մեր գենը, մեր կամքն ու հավատն ուրիշ է։ Մենք անպարտելի ենք եղել կանք ու կմնանք։ Աստված օրհնի բոլորիս»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ