ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները թքած ունեն Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում կատարելու վրա. Գալստյան 09/30/2020 23:37 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Մեծ հաշվով՝ ադրբեջանցիները թքած ունեն Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների մեկ հոդվածի ավել կամ պակաս խախտում կատարելու վրա։ Մարդու իրավունքների տոտալ անարգանքի մասին է խոսք գնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքան։ Հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական բնակչությունը Արցախում և Վարդենիսում։ Ագրեսիայի հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում, առկա է գույքային մեծ վնաս։ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,.պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:
ՄԻԵԴ-ը ՀՀ դիմումի հիման վրա նախօրեին որոշել է միջանկյալ միջոց կիրառել՝ կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ Սակայն այսօր արձանագրվեց հերթական պատերազմական հանցագործությունը. Ռմբակոծել են Մարտակերտ քաղաքը, որի հետեւանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ։
Միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը բավականին մեծ ձեռքբերում է, սակայն տվյալ իրավիճակում՝ էսկալացիայի այս մակարդակում և այն ապացույցների լույսի ներքո, որ քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը սպառնալիքի տակ է, որոշման ձևակերպումներն ընդհանրական են։ Խնդիրն այն է, որ միջանկյալ միջոցը չի ենթադրում անմիջական գործողություն ՄԻԵԴ-ի կամ ԵԽ-ի կողմից և երկու կողմերն էլ պետք է տրամադրեն իրենց ձեռնարկած միջոցների վերաբերյալ քայլեր՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար։ Բացի դա՝ նախորդող օրերին մենք շարունակաբար ներկայացրել ենք լրացուցիչ ապացույցներ՝ հակառակորդի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ և հակառակորդ կողմը, կարծես թե թույլ է տալիս, որ ՄԻԵԴ ներկայացվող ապացույցներն ավելանան, մասնավորապես, այսօր էլ ՄԻԵԴ-ի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումից հետո էլ հակառակորդը շարունակել է թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, օրինակ՝ Մարտակերտում։ Գալստյանը գտնում է, որ դա համապատասխան ապացույցների ներքո կարող է համարվել միջանկյալ միջոցի կիրառմամբ սահմանված կանոնների խախտում, որն էլ իր հերթին հանգեցնում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում։ Ինչ վերաբերում է նախադեպերին, ապա Գալստյանը մատնանշեց, որ ՄԻԵԴ-ն արդեն նախադեպեր ունի՝ անհատական գործերով կիրառված միջանկյալ միջոցների դեպքում պետության կողմից այդ միջանկյալ միջոցի պայմանները չկատարելուց հետո 34-րդ հոդվածի խախտում ճանաչելու վերաբերյալ, ինչը պետության համար «ոչ ցանկալի» հոդվածի խախտում է։
«Պետությունները խուսափում են նրանից, որովհետև այդ հարցը հետո քննարկվում է նախարարների կոմիտեում և դրանցով ավելի շատ միջոցներ են ձեռնարկվում պետություններում նմանատիպ հարցերը լուծելու, այդ խախտումները հետագայում թույլ չտալու համար։ Այսինքն՝ եթե դատարանը 34-րդ հոդվածի խախտում գտավ, Ադրբեջանի համար նախարարների կոմիտեում այս գործերով վճիռների կատարումը շատ ցավոտ է լինելու»,- ասաց Գալստյանը՝ նշելով, որ միջանկյալ միջոցի կարևորությունը դրանում է։
Նշենք, որ հայկական կողմի վրա դա ևս տարածվում է, այլ կերպ ասած՝ Հայաստանը ևս պետք է զգույշ և նրբանկատ լինի՝ նման իրավիճակներից, խնդիրներից խուսափելու համար, թեև՝ Գալստյանի պնդմամբ՝ հայկական կողմը նման խնդիր՝ հակառակորդի խաղաղ բնակավայրերը կամ առանց անհրաժեշտության ռմբակոծելու խնդիր չունի։ Ըստ էության՝ միջանկյալ միջոցն ուղղակիորեն իրավիճակ չի փոխելու, առավել կարևոր են դրան հետևող գործողությունները, մասնավորապես, հետագայում հնարավոր է ներկայացվի միջպետական գանգատ, որի շրջանակներում կներկայացվեն համապատասխան ապացույցները կամ խախտումների վերաբերյալ գանգատ կներկայացվի։
«Սա հետագայում ևս մեկ խախտում արձանագրելու հնարավորություն է ստեղծում, որը պետք է զսպօղակ կամ զսպաշապիկ լիներ Ադրբեջանի համար»,- ասաց Գալստյանը։
Նշենք, որ, թեև հայկական կողմն ագրեսոր պետության խաղաղ բնակիչներին թիրախավորելու խնդիր չունի, Ադրբեջանն ինքն է իր բնակիչներին որպես «կենդանի վահան» օգտագործում՝ ռազմական օբյեկտները տեղադրելով բնակելի ենթակառուցվածքներում, ապա կրակ արձակում հենց իրենց բնակելի վայրերից։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն իր իսկ քաղաքացիներին օգտագործում է որպես «կենդանի վահան»։ Գալստյանն ընդգծեց, որ դա պատերազմական հանցագործություն է հենց նման գործողություններ իրականացնող պետության կողմից և, թեև ՄԻԵԴ-ի պրակտիկայում այս պահին չի կարող մատնանշել վճիռ, որը կվերաբերեր այդ հարցին, բայց գտնում է, որ Ադրբեջանի քաղաքացիներն իրենք իրենց պետության դեմ կարող են դիմում- գանգատ ներկայացնել այն մասին, որ իրենց պետությունն այնպիսի գործողություններ է իրականացրել, որ հայկական կողմի գործողություններից՝ իրենց տուժելու պատճառը հենց ադրբեջանական կողմի գործողություններն են կամ ադրբեջանական կողմի զենքերի տեղակայման վայրերն են։
«Նման իրավիճակ կարող է լինել, բայց միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից բնակչությանը կենդանի վահան օգտագործելը նույնպես հանցագործություն է, արգելված գործողություն է»,- ասաց Գալստյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքան։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվում է ոչ միայն թուրքական արտադրության զինտեխնիկա, այլ նաեւ թուրքական զորամիավորումներն են մասնակցում գրոհներին։Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ