ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ հասկանում են՝ կա կյանք ու այս կյանքը պետք է պաշտպանել. Ռուբեն Բաբայան 09/30/2020 19:53 | ԼՐԱՀՈՍ
Այս տեսակ էքստրեմալ վիճակները նաև բացահայտում են ժողովրդին իր իրական դեմքով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։
«Ինքս ոգևորվում եմ, երբ տեսնում եմ մարդկանց և հիմնականում երիտասարդների վերաբերմունքը։ Օգնություն են հավաքում ով ինչով կարող է, ընդ որում այս ամենին մասնակցում է ամբողջ հասարակությունն անկախ հայացքներից, կրթվածության մակարդակից։ Կապի մեջ եմ իմ բազմաթիվ օտարերկրյա ընկերների հետ, համոզված եղեք՝ իրենք էլ են հիացած մեր վերաբերմունքով»,-ասաց Ռուբեն Բաբայանը՝ նկատելով, որ այն ոգևորությունը, որը կա, գիտակցված է։ Գիտեն՝ հանուն ինչի են գնում, և սա ցույց է տալիս, որ իսկապես նոր սերունդ է եկել։ Սերունդ, որի համար սա հայրենիք է, ով ծնվել է անկախ Հայաստանում, որը հոյակապ ձևի գիտի՝ ինչ է նշանակում հայրենիք պաշտպանելը։
Ռուբեն Բաբայանը վստահ է՝ միասնականությունն ուժ է տալիս առաջնագծում կանգնած զինվորներին. «Մարդիկ հասկանում են, որ կա կյանք ու այս կյանքը պետք է պաշտպանել։ Սա շատ կարևոր է։ Ինչ-որ ձևով փոխվել է ժողովրդի մտածողությունը, կյանքը դարձել է ավելի կարևոր։ Մահը ևս հանուն կյանքի է, ոչ թե հանուն մահի։ Սա շատ կարևոր է, գիտակցված մոտեցում է, որ մենք ուզում ենք՝ այստեղ կյանք լինի։ Սա մեր հայրենիքն է, ուրիշ տեղ չունենք գնալու։ Սա քաղաքակրթական պատերազմ է։ Մենք մեր քաղաքակրթությունը, արժեքային համակարգը պետք է առաջ տանենք։ Ինչու՞ են Թուրքիան ու Ադրբեջանը միացել։ Նրանք նույն քաղաքակրթական մակարդակի մեջ են. Բռնատիրական, մարդու իրավունքները ոտնահարող, սեփական ժողովրդին բանի տեղ չդնող, սեփական ժողովրդին որպես թնդանոթի միս ընկալող, սա շատ կարևոր է։ Երևի սա մեր ամենակարևոր, ամենաուժեղ զենքն է։ Ես իմ այս տարիքում հիացած եմ։ Հիշում եմ 90-ականների պատերազմը, որտեղ էլի կար մեծ ոգևորություն, հայրենասիրություն, բայց այս տեսակ բան չկար, որ մարդիկ գնային ու զինկոմիսարյատների մոտ հերթ կանգնեն։ Սա մեր նոր ձեռքբերումն է»,-նշեց Ռուբեն Բաբայանը։
Վերջինս նկատեց՝ ոգին շատ կարևոր է, բայց նաև կարևոր է, որ կարողանաս ավելի խելոք լինել, ավելի իմաստուն, ավելի իմաստուն, ավելի կրթված, ավելի լավ տիրապետել այդ ամբողջ տեխնիկային. «21-րդ դարում միայն ոգով չես հաղթի։ Դու պետք է ամեն ինչում լինես մի գլուխ բարձր քո թշնամուց։ Ոգին շատ կարևոր է, բայց ոգին առանց գիտելիքների անպաշտպան է։ Կարծում եմ՝ այս ամեն ինչն իրար հետ միասին շատ հզոր ուժ է։ Գիտեմ, որ այն տղաները, որոնք հիմա գնում են ռազմաճակատ ոչ միայն իրենց ոգին են առաջ բերում, այլև իրենց գիտելիքները։ Մեր թատրոնում տղաները, որոնք ծառայել էին, երկու օր առաջ նստած հաշվարկներ էին անում այն ամենի ինչի, որ սովորել են բանակում,վերհիշում էին իրենց զինվորական գիտելիքները։ Սա շատ կարևոր է. մարդիկ ոչ թե գնում են հենց այնպես, մարդիկ գնում են պատրաստված, գիտակցված և զինված գիտելիքներով»,-ասաց Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ այս պահին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի երկու դերասանները որպես կամավոր մեկնել են Արցախ։ Նրա ուսանողներից երեքը ևս որպես կամավոր գնացել են։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ