Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ 09/30/2020   14:55  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Սեպտեմբերի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Ալբանական նախագահության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նիստի ընթացքում հայտարարություններով և ելույթներով հանդես եկան Ալբանիայի նախագահությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ, ՌԴ մշտական ներկայացուցիչները, ԵԱՀԿ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Կիպրոսի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Նորվեգիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի դեսպանները, ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը։

ԵԱՀԿ Գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մասնակից պետությունների դեսպաններին տեղեկացրեց հակամարտության գոտում իրավիճակի և վերջին զարգացումների մասին։

Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մանրամասն ներկայացրեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով նախաձեռնած լայնածավալ հարձակումների մասին։ Տեղեկացրեց Արցախի բնակավայրերի, ներառյալ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։

Դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանի ագրեսիան նախապես ծրագրված էր՝ ներկայացնելով բազմաթիվ փաստեր, որոնք անտարակույս ապացուցում են, որ Ադրբեջանը պատրաստվում էր ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։

Դեսպան Պապիկյանը նաև տեղեկացրեց ԵԱՀԿ մասնակից երկրներին սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ հրետանու և ռազմական ավիացիայի ներգրավմամբ հարձակումների, Վարդենիսի գյուղերի և բնակավայրերի, ինչպես նաև հենց Վարդենիս քաղաքի հրետակոծության և ռմբակոծության մասին, ինչի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի։

Այնուհետև, Հայաստանի մշտական ներկայացուցիչն անդրադարձավ Թուրքիայի դերակատարությանը՝ նշելով, որ հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել իր մտահոգությունները Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակառուցողական քաղաքականության և ռազմատենչ մոտեցումների կապակցությամբ։ Այդ համատեքստում դեսպանը հիշատակեց, որ Հայաստանի պատվիրակությունը նույնիսկ նախաձեռնել էր այս հարցի շուրջ քննարկում հուլիսի 30-ին կայացած Մշտական խորհրդի նիստի ընթացքում։ Հայաստանը ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունն էր հրավիրել նաև հուլիսյան մարտերից անմիջապես հետո անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ հազարավոր զինվորների, հարյուրավոր զրահատեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի, ներառյալ՝ ԱԹՍ-ների, ներգրավմամբ։ Ավելին՝ հայկական կողմը նաև մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ զորավարժությունների ավարտից հետո թուրքական զինծառայողները և ռազմական տեխնիկան մնացին Ադրբեջանում։

Դեսպան Պապիկյանը նաև նշել է Թուրքիայի կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների անվերապահ և միակողմանի աջակցության փաստի մասին։ Արդեն սեպտեմբերի 27-ին թուրքական ռազմա-քաղաքական ամենաբարձր ղեկավարության կողմից հնչեցին հայտարարություններ, որոնք Հայաստանին ուղղված ուղիղ սպառնալիք էին։ Ավելին՝ Թուրքիան իր ռազմատենչ հայտարարություններով հրահրել է ներկայիս ագրեսիան։

Դեսպան Պապիկյանն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցության հանգամանքին, ինչպես նաև Սիրիայից՝ Ադրբեջանում կռվելու նպատակով վարձկաններ վարձելու և Ադրբեջան տեղափոխելու մասին։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Թուրքիայի այս վարքագիծը թերևս զարմանալի չէ, քանի որ թուրքական կառավարությունը ցանկանում է օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր բացառիկ քաղաքական և ռազմական ազդեցությունը տարածելու նպատակով։

Դեսպան Պապիկյանը նաև տեղեկացրել է թուրքական ռազմական F-16 կործանիչի կողմից Հայաստանի ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 ռազմական օդանավը Հայաստանի տարածքում թիրախավորելու մասին՝ արդյունքում լարվածությունն էլ ավելի բարձր գալարի հասցնելով։

Դեսպան Պապիկյանի խոսքով՝ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զինվորականներին Ադրբեջանից, այնուհետև կոչ է արել միջազգային հանրությանը վերանայել Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թուրքիային՝ իր ապակառուցողական քաղաքականությունից ետ մնալու ուղղությամբ։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ դեսպան Պապիկյանը նախ վերահաստատել է Հայաստանի՝ անվերապահ աջակցությունը համանախագահների մանդատին ու գործունեությանը և կարևորել այս փուլում համանախագահների տարածաշրջան այցելությունը։ Նա ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունն աջակցել համանախագահների տարածաշրջան այցի կազմակերպման հարցում։

Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը շեշտել է, որ ուժի կիրառմամբ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու փորձերը տապալվել են 1990-ականներին, 2016թ. ապրիլին, 2020թ․ հուլիսին և տապալվելու են այսօր։ Հայաստանը համակարծիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և բազում այլ երկրների ներկայացուցիչների հետ, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հետևաբար, թե՛ Մինսկի խմբի համանախագահները և թե՛ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է կոչ անեն այն երկրներին, որոնք սանձազերծել են այս հակամարտությունը, անհապաղ վերականգնել հրադադարը և քաղաքական կամք դրսևորել՝ վերադառնալով խնդրի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։ «Տարածաշրջանի ժողովուրդները շատ թանկ են վճարում Ադրբեջանի ավտորիտար առաջնորդի այս ռազմական արկածախնդրության համար»։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]