ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամերիկահայությունը չի հանդարտվում. «միասնական կկանգնենք մեր հողի վրա ու կպայքարենք նրա համար, ինչ մերն է» 09/30/2020 13:55 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Հայաստանը խաղաղություն է ուզում»․ ԱՄՆ-ում հայ համայնքը արդեն մի քանի օր է՝ իր բողոքն է արտահայտում՝ ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի։ Կազմակերպվել էր հերթական ցույցը հայաշատ մյուս քաղաքում՝ Բրբանկում։ Ներկաները խաղաղ հավաք են արել, որի ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, խաղաղության կոչեր։ Մեր հայրենակիցները պատրաստակամություն են հայտնել կանգնել հայրենիքի կողքին։
«Լոս Անջելեսում՝Հայաստանից դուրս բնակվում է ամենամեծ Սփյուռքը։ Ադրբեջանը ագրեսիայով սկսեց պատերազմը, նրանք ուզում են մեզնից այն՝ ինչ մերն է, մեր պատմությունն է, մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե դա այն է , ինչ իրենք ուզում են, մենք կգնանք, միասնական կկանգնենք մեր հողի վրա ու կպայքարենք նրա համար, ինչ մերն է»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը։ Տեղեկացրել են, որ չորեքշաբթի օրը պատրաստվում են շրջափակել Ադրբեջանի և Թուրքիայի հյուպատոսարանների շենքերը։
Նախորդ օրն էլ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով Գլենդեյլում հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ միահամուռ կերպով հավաքվել էին՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանում և Արցախում բնակվող հայերին, զինծառայողներին։ Նրանք դատապարտել են Ադրբեջանի ռազմական գործողությունները Արցախի սահմանին և խաղաղության կոչ արել։
Տեղում ցուցակագրվել են մարդիկ, որոնք պատրաստակամություն են հայտնել վերադառնալ Հայաստան և մեկնել առաջնագիծ։Մասնակիցները հայտարարել են, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիաները ԱՄՆ-ում։
«Մենք այստեղ ենք՝ կանգնելու մեր ազգի, մեր հողի համար։ Ուզում ենք, որ միջազգային հանրությունը վերջապես խոսի։ Աշխարհը լուռ էր 15 թվականին, հիմա էլ։ Այս ագրեսիան պետք է դադարի, Ալիևը ագրեսիան պետք է դադարեցնի։ Անմեղ մարդիկ՝ հղի կին, ծերեր և երեխաներ են տուժել»,- ասում էին ներկաները։
Ներկաները հայկական եռագույնն ուսերին, հայրենասիրական երգերով էին հղում իրենց կոչը միջազգային հանրությանը։ Ապա տերունական աղոթք կարդացին։
Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ ամերիկահայերը նախաձեռնել են դրամահավաք՝ ի աջակցություն Արցախի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ