Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ադրբեջանցիները թքած ունեն Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում կատարելու վրա. Գալստյան 09/30/2020   23:37  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Մեծ հաշվով՝ ադրբեջանցիները թքած ունեն Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների մեկ հոդվածի ավել կամ պակաս խախտում կատարելու վրա։ Մարդու իրավունքների տոտալ անարգանքի մասին է խոսք գնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքան։ Հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական բնակչությունը Արցախում և Վարդենիսում։ Ագրեսիայի հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում, առկա է գույքային մեծ վնաս։ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,.պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

ՄԻԵԴ-ը ՀՀ դիմումի հիման վրա նախօրեին որոշել է միջանկյալ միջոց կիրառել՝ կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ Սակայն այսօր արձանագրվեց հերթական պատերազմական հանցագործությունը. Ռմբակոծել են Մարտակերտ քաղաքը, որի հետեւանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ։

Միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը բավականին մեծ ձեռքբերում է, սակայն տվյալ իրավիճակում՝ էսկալացիայի այս մակարդակում և այն ապացույցների լույսի ներքո, որ քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը սպառնալիքի տակ է, որոշման ձևակերպումներն ընդհանրական են։ Խնդիրն այն է, որ միջանկյալ միջոցը չի ենթադրում անմիջական գործողություն ՄԻԵԴ-ի կամ ԵԽ-ի կողմից և երկու կողմերն էլ պետք է տրամադրեն իրենց ձեռնարկած միջոցների վերաբերյալ քայլեր՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար։ Բացի դա՝ նախորդող օրերին մենք շարունակաբար ներկայացրել ենք լրացուցիչ ապացույցներ՝ հակառակորդի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ և հակառակորդ կողմը, կարծես թե թույլ է տալիս, որ ՄԻԵԴ ներկայացվող ապացույցներն ավելանան, մասնավորապես, այսօր էլ ՄԻԵԴ-ի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումից հետո էլ հակառակորդը շարունակել է թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, օրինակ՝ Մարտակերտում։ Գալստյանը գտնում է, որ դա համապատասխան ապացույցների ներքո կարող է համարվել միջանկյալ միջոցի կիրառմամբ սահմանված կանոնների խախտում, որն էլ իր հերթին հանգեցնում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում։ Ինչ վերաբերում է նախադեպերին, ապա Գալստյանը մատնանշեց, որ ՄԻԵԴ-ն արդեն նախադեպեր ունի՝ անհատական գործերով կիրառված միջանկյալ միջոցների դեպքում պետության կողմից այդ միջանկյալ միջոցի պայմանները չկատարելուց հետո 34-րդ հոդվածի խախտում ճանաչելու վերաբերյալ, ինչը պետության համար «ոչ ցանկալի» հոդվածի խախտում է։

«Պետությունները խուսափում են նրանից, որովհետև այդ հարցը հետո քննարկվում է նախարարների կոմիտեում և դրանցով ավելի շատ միջոցներ են ձեռնարկվում պետություններում նմանատիպ հարցերը լուծելու, այդ խախտումները հետագայում թույլ չտալու համար։ Այսինքն՝ եթե դատարանը 34-րդ հոդվածի խախտում գտավ, Ադրբեջանի համար նախարարների կոմիտեում այս գործերով վճիռների կատարումը շատ ցավոտ է լինելու»,- ասաց Գալստյանը՝ նշելով, որ միջանկյալ միջոցի կարևորությունը դրանում է։

Նշենք, որ հայկական կողմի վրա դա ևս տարածվում է, այլ կերպ ասած՝ Հայաստանը ևս պետք է զգույշ և նրբանկատ լինի՝ նման իրավիճակներից, խնդիրներից խուսափելու համար, թեև՝ Գալստյանի պնդմամբ՝ հայկական կողմը նման խնդիր՝ հակառակորդի խաղաղ բնակավայրերը կամ առանց անհրաժեշտության ռմբակոծելու խնդիր չունի։ Ըստ էության՝ միջանկյալ միջոցն ուղղակիորեն իրավիճակ չի փոխելու, առավել կարևոր են դրան հետևող գործողությունները, մասնավորապես, հետագայում հնարավոր է ներկայացվի միջպետական գանգատ, որի շրջանակներում կներկայացվեն համապատասխան ապացույցները կամ խախտումների վերաբերյալ գանգատ կներկայացվի։

«Սա հետագայում ևս մեկ խախտում արձանագրելու հնարավորություն է ստեղծում, որը պետք է զսպօղակ կամ զսպաշապիկ լիներ Ադրբեջանի համար»,- ասաց Գալստյանը։

Նշենք, որ, թեև հայկական կողմն ագրեսոր պետության խաղաղ բնակիչներին թիրախավորելու խնդիր չունի, Ադրբեջանն ինքն է իր բնակիչներին որպես «կենդանի վահան» օգտագործում՝ ռազմական օբյեկտները տեղադրելով բնակելի ենթակառուցվածքներում, ապա կրակ արձակում հենց իրենց բնակելի վայրերից։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն իր իսկ քաղաքացիներին օգտագործում է որպես «կենդանի վահան»։ Գալստյանն ընդգծեց, որ դա պատերազմական հանցագործություն է հենց նման գործողություններ իրականացնող պետության կողմից և, թեև ՄԻԵԴ-ի պրակտիկայում այս պահին չի կարող մատնանշել վճիռ, որը կվերաբերեր այդ հարցին, բայց գտնում է, որ Ադրբեջանի քաղաքացիներն իրենք իրենց պետության դեմ կարող են դիմում- գանգատ ներկայացնել այն մասին, որ իրենց պետությունն այնպիսի գործողություններ է իրականացրել, որ հայկական կողմի գործողություններից՝ իրենց տուժելու պատճառը հենց ադրբեջանական կողմի գործողություններն են կամ ադրբեջանական կողմի զենքերի տեղակայման վայրերն են։

«Նման իրավիճակ կարող է լինել, բայց միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից բնակչությանը կենդանի վահան օգտագործելը նույնպես հանցագործություն է, արգելված գործողություն է»,- ասաց Գալստյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքան։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվում է ոչ միայն թուրքական արտադրության զինտեխնիկա, այլ նաեւ թուրքական զորամիավորումներն են մասնակցում գրոհներին։Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:22 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ռազմական գործողությունների ժամանակ Արցախի ռազմաքաղաքական դաշինք կնքելը կարող է ավելի բարդացնել իրավիճակը. քաղաքագետ
23:09 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի․ Արայիկ Հարությունյան
22:52 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պատերազմը ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ․ Արայիկ Հարությունյան
22:44 30/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը
22:43 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Չգիտեմ ինչքանով է Ռուսաստանը պատրաստ խոսելու Էրդողանի հետ․ Արայիկ Հարությունյան
22:34 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ունենք հայրենակից, որը վերցնելով նռնակները, պայթեցրել է իրեն՝ թշնամիների հետ միասին․ Արայիկ Հարությունյան
22:30 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին. հայտնի են նրանց անունները
22:20 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով․ Արայիկ Հարությունյան
22:05 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մենք պարտավոր ենք հաղթել, այլ ելք չունենք․ Թևան Պողոսյան
21:33 30/09/2020«Հայաստան» համահայկական հիմնադրամ-ի դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն

Արխիվ

[]