ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմնահարցի կարգավորման ճանապարհը մեկն է՝ ճանաչել ԱՀ անկախությունը. ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ի Հայաստանյան ներկայացուցչին 09/29/2020 15:39 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
ՄԱԿ-ը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պարտավոր են դրսևորել անաչառություն և հստակ դիրքորոշում արտահայտել՝ կանխելու աշխարհում բռնությունների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների նոր դրսևորումները։ ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները «Ադրբեջան՝ ագրեսոր» վանկարկումներով այսօր քայլերթ են իրականացրել դեպի ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ՝ դիմում-նամակ ներկայացնելու։
Երիտասարդները բարձրաձայնել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները՝ փորձելով միջազգային կառույցի ուշադրությունը սևեռել ստեղծված իրավիճակին, մասնավորապես, նրանց ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստին քննարկման առարկա դարձնելու համար։ Նրանք նշել են, որ, հաշվի չառնելով հրադադարը և կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ-ի քարտուղարության կոչը, Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել ինչպես Արցախի և Արցախի քաղաքացիական բնակիչների թիրախավորել, ինչպես նաև՝ թիրախավորել են Վարդենիսի խաղաղ բնակչությանը։ Բացի դա՝ ՀՅԴ երիտասարդներն արձանագրել են նաև Թուրքիայի ներգրավվածության աննախադեպ աստիճանը, որը, իրենց պնդմամբ, լկտիաբար հայտարարել է Ադրբեջանին իր լայնամասշտաբ օգնության մասին։
«Թուրքիան ունենալով մարդու իրավունքների խախտումների երկար պատմության փորձ, ինչպես օրինակ՝ Հայոց ցեղասպանությունը, բռնությունները քրդերի դեմ, ռազմական ներխուժումները Սիրիա և Լիբիա, Հունաստանի և Կիպրոսի դեմ եղած սադրանքները, շարունակում է վարել ռազմատենչ քաղաքականություն։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Արցախի վրա հերթական հարձակումից և քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուց առաջ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվում են բանակցությունից»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հրապարակելով կառույցին ուղղված նամակի բովանդակությունը։ Բացի դա՝ երիտասարդները կոչ են արել ՄԱԿ-ին և ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներին՝ վերջ տալ ռազմատենչ Ադրբեջանի և Արցախում ապրողների կյանքի իրավունքները պաշտպանող հայկական կողմի միջև հավասարության նշան դնելուն և իրերն իրենց անունով կոչելը և միանշանակ գնահատականներ հնչեցնելը ռազմատենչ բռնատիրական ռեժիմի ներկայացուցիչներին ¨ նրա տարածաշրջանը ապակայունացնող գործընկերոջ՝ Թուրքիային զսպող մեխանիզմներից մեկն է, ինչը սակայն իրականություն չի դառնում՝ այդպիսով ամեն անգամ հետ չի պահում Ադրբեջանին կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը։
Երիտասարդները կոչ արեցին՝ խստորեն դատապարտել Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը և իր շարունակական անխոհեմ քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը։ Պահանջում են ԱԽ արտահերթ նիստում հստակ գնահատական տալ և դատապարտել Ադրբեջանի կողմից՝ մարդու իրավունքների և եռակողմ զինադադարի կոպտագույն խախտման հերթական այս դեպքին, որը հանգեցրել է տարածաշրջանում լարվածության աճին և կողմերի միջև ռազմական բախումների վերսկսմանը։
«Խաղաղ կարգավորման բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելը և պատերազմական գործողությունների նախաձեռնելը թողնում են հիմնահարցի կարգավորման մեկ ճանապարհ՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստերը և ԱՀ անկախությունը»,- հայտարարեց ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից