ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանն այսօր պատերազմ է մղում երեք ճակատի դեմ՝ Ադրբեջան, Թուրքիա և ահաբեկիչներ». Ռուբեն Մելքոնյան 09/29/2020 14:46 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Թուրքական կողմի վերջին օրերի վարքագիծը՝ վերջին շաբաթների, ամիսներ ու տարիների վարքագծի պրակտիկ կիրառությունն է։ Սա երկար մշակված քաղաքականության կոնկրետ դրսևորում է։ Սա այն վտանգն է, որ վաղուց արդեն տեսանելի էր՝ ուղղված հայության դեմ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով՝ վաղուց ակնհայտ է, որ Թուրքիան որպես ագրեսոր բացահայտ կերպով ներխուժել է արցախյան հակամարտության մեջ և իրականացնում է ագրեսորին բնորոշ քայլեր։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքան։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվում է ոչ միայն թուրքական արտադրության զինտեխնիկա, այլ նաեւ թուրքական զորամիավորումներն են մասնակցում գրոհներին։Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։
Պաշտոնական Անկարան եւս չի թաքցնում իր զինված միջամտությունը. Սեպտեմբերի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե «ժամանակն է վերջ դնել «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զավթմանը»»:
Թուրքագետը «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստեց՝ Թուրքիայում օրեցօր՝ և՛ երեկ, և՛ այսօր ավելի բացահայտ են հնչում Հայաստանի հանդեպ ուղղակի ռազմական ագրեսիա կիրառելու կոչերը և դրա համար տարբեր հիմքեր են փնտրվում՝ կլինի իբր Հայաստանում տեղակայված քրդական ճամբարների հարցը, և այն։
Ռուբեն Մելքոնյանն ընդգծում է՝ թուրքական կողմի կոշտ և ագրեսիվ միջամտության քաղաքականության կոնկրետ հիմնավորումներից է հենց այս պահին Վարդենիսի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ռմբակոծումը.«Ողջ թուրքական վերնախավն, ըստ էության, հենց այդ գիծն է առաջ տանում, որ անմիջապես պետք է հարվածել նաև Հայաստանին։ Պետք է պատրաստ լինենեք նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան կարող է հանդես գալ հարվածողի դիրքերից։ Սա լայնամասշտաբ պատերազմ է՝ Հայաստանի դեմ, այլ կերպ ասած, Հայաստանն այսօր պատերազմ է մղում երեք ճակատի դեմ՝ Ադրբեջան, Թուրքիա և ահաբեկիչներ»։
Թուրքիայի այս պահվածքն, ըստ թուրքագետի, խոսում է այն մասին, որ այդ երկիրը ոչ թե միջազգային չափորոշիչներին համապատասխանող պետություն է, այլ ըստ էության, մի պետական միավոր, որը ահաբեկչական խմբերին հատուկ ոճով է գործում։
Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ Թուրքիային զսպող միակ ռեալ օղակն այս պահին ոչ թե տարբեր պետությունների կողմից հնչող հայտարարություններն են, այլ մեր ռազմավարական դաշնակցի անհապաղ և ակտիվ ներգրավումը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ հրահրված ռազմական ագրեսիային.«Իհարկե առաջնային զսպող օղակը մեր բանակն է՝ իր մարտունակ և պրոֆեսիոնալ գործունեությամբ։ Այնուամենայնիվ, առաջնորդվելով իրատեսությամբ պետք է հասկանանք, որ եռագլուխ թշնամու դեմ պատերազմելու հարցում, բացի մեր բանակից մեզ պետք են դաշնակիցներ, աջակիցներ, իսկ մեր միակ, բնական ու հուսալի աջակիցն ու դաշնակիցն այս պահին Ռուսաստանի Դաշնությունն է և ՀԱՊԿ-ը։ Կարծում եմ, որ արդեն այսօրվա վերջին ռազմական զարգացումները՝ Հայաստանի Հանրապետության պետական սահման տեղափոխված ադրբեջանական ռազմական ագրեսիան շատ լավ ապացուցեցին, որ Թուրքիայի նկրտումներն ու ագրեսիան զսպող միակ պետությունը դեռևս Ռուսաստանի Դաշնությունն է, որովհետև, ինչպես տեսնում ենք, Թուրքիայի ագրեսիան գնալով ավելի ու ավելի է աճում։ Այլ կերպ ասած, եթե Հայաստանի Հանրապետության վրա ուղիղ սպառնալիք լինի, ինչը մենք արդեն այսօր առավոտվանից տեսնում ենք, ապա Ռուսաստանի Դաշնությունն ու ՀԱՊԿ-ն անհապաղ պետք է արձագանքեն»։
Կուշանա՞ արդյոք ՀԱՊԿ-ի արձագանքը հարցին, Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ այդպիսի կառույցների արձագանքը հատուկ ընթացակարգ է ենթադրում, այնպես որ մեզ մնում սպասել և հետևել դեպքերի զարգացմանը։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ