ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կա վեճերի միայն մեկ լուծում, դա երկխոսությունն է. ՀՀ նախագահ 09/29/2020 19:49 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Ես հասկանում եմ, որ պետք է խոսենք արհեստական բանականությունից, և թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու արհեստական բանականությունը կարող են փոխել մեր կյանքը, այդ թվում և՝ ֆինանսական և տնտեսական կյանքը: Սակայն նախքան արհեստական բանականության մասին խոսելը կուզեի անդրադառնալ բնական բանականությանը կամ դրա բացակայությանը,- այսօր մեկնարկած՝ իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովում հանդես գալով բացման խոսքով՝ հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Դուք նախաբանում նշեցիք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին: Ես չեմ կարող այսօր շրջանցել այս թեման, քանի որ ինչպես գուցե արդեն լսել եք, կիրակի առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծել և լայնամասշտաբ պատերազմ, ռազմական ակտիվություն ու հարձակումներ է սկսել Արցախի Հանրապետության սահմանին: Այսօր ադրբեջանական կողմը հրետակոծել է անգամ մի շարք գյուղեր Հայաստանի տարածքում: Այստեղ ես ցանկանում եմ դիմել մարդկային, այլ ոչ թե արհեստական բանականությանը: Վստահ եմ՝ արհեստական բանականությունը չէր անի այն, ինչ անում է մարդկային բանականությունը: Կարծում եմ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան, որն Ադրբեջանի թիկունքում է, տուժել են կորոնավիրուսից և ապագայում դրա պատճառով շատ ավելի են տուժելու: Եվ մինչ մենք բոլորս պայքարում ենք համավարակի դեմ, նրանք նոր պատերազմ են հրահրում: Արհեստական բանականությունը կհաշվարկեր և գուցե ապագայում ունենար հոգու և մարդկության տարրեր՝ չանելու սա: Սակայն մարդիկ դիմում են նման քայլերի:
Սա հին վեճ է, որը 30 + 70 տարվա պատմություն ունի: 30-ը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ժամանակահատվածն է: Իսկ 70-ն այն ժամանակն է, երբ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն այդ պատմական հայկական տարածքը տվեց Ադրբեջանին, և այն դարձավ Ադրբեջանական ԽՍՀ մաս: Մինչդեռ մշտական բնակչության բացարձակ մեծամասնությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հայեր են: Սա պատմական հայկական տարածք է՝ իր թագավորներով լինելով հազարամյակների հայկական պատմության մի մասը:
Մարդկային բանականությունը մեզ կասի, իսկ արհեստական բանականությունը կհաստատի, որ կա վեճերի միայն մեկ լուծում: Դա երկխոսությունն է: Լեռնային Ղարաբաղի պարագայում կա երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահներով, որոնք են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Երկխոսությունը մի կողմ դնելը և փորձելը՝ ցույց տալ, թե հարցը կարելի է լուծել ուժի միջոցով, որևէ հեռանկար չունի: Հայերը երբեք չեն հանձնվի:
Այս հակամարտությունն այսօր տարբերվում է նրանից, ինչ ունեինք նախկինում, տարբերվում է նախորդ միջադեպերից, քանի որ Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում: Նա ոչ միայն ռազմական տեխնիկա է մատակարարում, այլև խորհրդատուներ, վարձկաններ, էլեկտրոնային սարքավորումներ, ընդհուպ դրոններ և հրթիռներ, ու անգամ F-16 կործանիչներ: Սա ապշեցնող է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի սա:
Հայերի համար սա բացարձակ անընդունելի է: Աներկբա է, որ հայերը երբեք չեն հանձնվի, Լեռնային Ղարաբաղը պաշտպանվելու է Արցախի Հանրապետության բնակչության և համայն հայության կողմից մի պարզ պատճառով. Թուրքիայի գործոնի ավելացումն այս հակամարտությանը, հաշվի առնելով, որ այդ երկիրը բացեիբաց է իր աջակցությունը տրամադրում, մեզ տանում է 100 տարի ետ, երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակ Օսմանյան կայսրությունը փորձեց արդարացում գտնել՝ ասելով, թե համաշխարհային պատերազմ էր, հայերը, հույները քրիստոնյաներ էին, անհնազանդ էին, այդ իսկ պատճառով եկեք ոչնչացնենք նրանց: Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է: Հայերը Օսմանյան կայսրության լավ քաղաքացիներ էին, ապրում էին շատ վայրերում, այդ թվում և՝ Ստամբուլում: Նրանք խորհրդարանի անդամ էին: Մինչդեռ անգամ հայ պատգամավորները սպանվեցին: Այն ժամանակ արդարացումն Առաջին համաշխարհային պատերազմն էր կամ այն, որ նրանք քրիստոնյաներ են: Այժմ արդարացումն այն է, թե՝ «Ադրբեջանը մեր եղբայրն է, մենք էթնիկ նույն ազգն ենք» և այլն: Սա միջնադարյան մոտեցում է: Ինչպե՞ս կարելի է աշխարհում պատերազմ սկսել՝ մտածելով, թե էթնիկ առումով կապված եք:
Ինչպե՞ս կարելի է աշխարհում արտաքին և ռազմական քաղաքականությունը վարել՝ հիմնվելով էթնիկ պատկանելության վրա»:
Հայաստանի նախագահն ընդգծել է, որ խնդրի կարգավորումը ոչ բանական ճանապարհից՝ պատերազմից անհրաժեշտ է բերել ավելի բանական տարբերակի, որը երկխոսությունն է:
Դիմելով համաժողովի մասնակիցներին և վերադառնալով քննարկվող թեմային՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Դուք պետք է ըմբռնումով մոտենաք, քանի որ ես չէի կարող չխոսել այս մասին, քանի որ այսօր մարդիկ են մահանում: Ադրբեջանցիները թիրախավորում են կարմիր խաչով մեքենաները, որտեղ վիրավորներն են կամ քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ: Սա անմարդկային արարք է: Հուսով եմ, որ 50 տարի անց գուցե արհեստական բանականությունը կսովորեցնի մարդկանց լինել ավելի մարդկային»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից