ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները չեն կարողանում օգտագործել զինտեխնիկան. Այս հարցում թուրք հրահանգիչներն են նրանց օգնում. թուրքագետ 09/29/2020 16:36 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Վերջին մի քանի տարվա ընթացում Թուրքիան փոխել է քաղաքականությունը տարածաշրջանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Բանախոսը նկատեց՝ Թուրքիան մշտապես Ադրբեջանին աջակցել է զենքով, վարձկաններով, կամավորներով, և սա նոր չէ։ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով նոր է այն, որ երկար ժամանակ չէր եղել այն, ինչ հիմա է տեղի ունենում. «Թուրք-ադրբեջանական այս լայնածավալ զորավարժություններից հետո որոշ տեխնիկաներ ուղղակի դուրս չբերվեցին Ադրբեջանից։ Բացի այդ՝ առանց գրանցման բավականին շատ զինտեխնիկա է Ադրբեջան ներմուծվել Թուրքիայից, տարբեր ճանապարհով Ադրբեջան հասել։ Նաև այդ զինտեխնիկան է օգտագործվում։ Կա թուրքական զինտեխնիկա, թուրքական անձնակազմ, նկատի ունեմ հենց Թուրքիայի քաղաքացիներ։ Նրանք հիմնականում հրահանգիչներ են, ովքեր ադրբեջանցիներին օգնում են ճիշտ շահագործել զինտեխնիկան։ Բոլորը գիտեն՝ ադրբեջանցիները չեն կարողանում լավ օգտագործել իրենց ձեռքի տակ եղած բավականին շատ և արդյունավետ զենքեր։ Թուրքիայից ժամանած հրահանգիչները, սպաները փորձում են Ադրբեջանին օգնել նաև ճիշտ շահագործել այդ զինտեխնիկան»,-ասաց թուրքագետը՝ ընդգծելով, որ այժմ մեր մաշկի վրա ենք զգում Թուրքիայի քաղաքականության փոփոխությունը։ Դա ապացուցվեց հենց հուլիսին Տավուշի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների ժամանակ Թուրքիայի հայտարարություններով. «Թուրքիան արեց այնպիսի հայտարարություններ, որոնք աննախադեպ էին, և դրանք շարունակվում են մինչև հիմա։ Հուլիսյան դեպքերի ժամանակ Թուրքիայի իշխանությունների արձագանքը ոչ թե դատապարտումներ էին, այլ ուղիղ ձևով սպառնալիքներ՝ ուղղված Հայաստանի անվտանգությանը։ Իրենք անցել էին էթիկայի բոլոր նորմերը, դիվանագիտական լեզվի բոլոր կանոններն անցել էին ու վիրավորանքների էին անցել»,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը։
Վերջինս ընդգծեց, որ այս կոնֆլիկտին Թուրքիայի միջամտությունը միջազգային հանրության կողմից չի ստանում համարժեք արձագանք. «Տավուշյան դեպքերը, Թուրքիայի հայտարարությունները, զորավարժությունները ցույց տվեցին, որ սա ուղղված է Հայաստանի դեմ, և դրա համարժեք արձագանքների բացակայությունը Ադրբեջանին ու Թուրքիային ստիպեցին գնալ այս քայլին»,-նշեց Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետը գտնում է՝ այս քայլով Թուրքիան մի քանի հարց է լուծում։ Նախևառաջ փորձում է թուլացնել Հայաստանին, բացի այդ Ադրբեջանին հանել Ռուսաստանի ազդեցությունից. «Թուրքիան շատ լավ է հասկանում, որ արցախյան հարցում Ադրբեջանը կախվածություն ունի Ռուսաստանից և փորձում է ցույց տալ, որ ինքը կարող է փոխարինել Ռուսաստանին։ Դա երկու շահ է հետապնդում՝ քաղաքական և տնտեսական, քանի որ Թուրքիան փորձում է Ադրբեջանին ուղղորդել իրենց ռազմարդյունաբերություն։ Երկար ժամանակ ուղղակի դիտորդի դերում էր, թե ինչպես էր Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ ուղղում իսրայելական, ուկրաինական ռազմարդյունաբերություն և փորձում է ինքն էլ անմասն չմնալ փոքրիկ եղբոր նավթադոլարներից»,-նշեց Անդրանիկ Իսպիրյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից