ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր եկել եմ ասելու՝ պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի․ Նիկոլ Փաշինյան 09/27/2020 18:09 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
ՀՀ Ազգային ժողովում գումարվել է հատուկ նիստ, որի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արձանագրեց՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք, կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
«Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահի դրությամբ իրականացվում է առաջին շարակարգի՝ մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք, հենց այդպիսի որոշում ընդունենք, որպեսզի այդ իրավիճակին օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենանք ըստ անհրաժեշտության։ Արցախի ՊԲ-ն շփման գծի ողջ երկայնքով ՝ հատկապես հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում մղում է մարտեր, իրադրությունը լարված է։ Հասկանում եմ, որ բոլորիս հետաքրքրում է մանրամասներ, ցավոք սրտի ունենք զոհեր ընդ որում, քանի որ ի սկզբանե թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց շրջանում։ Հարված է հասցվել մայրաքաղաքին, այլ բնակավայրերին և ՊԲ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելու հարձակումը և ագրեսիան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրեց, որ այս պահին մենք ֆիքսված իրավիճակ չունենք, իրավիճակը գտնվում է զարգացման մեջ։
«Մեր զինվորականներն ասում են, որ գնահատականը հետևյալն է՝ լարված է, բայց առայժմ ամբողջական գնահատական տալու համար վաղ է։ Տեղի ունեցածի մեջ ռազմավարական առումով անսպասելի որևէ բան չկա, որովհետև ըստ էության, կոնտեքստը այս պատմության հետևյալն է՝ մեր ժողովրդի առաջ խնդիր է դրվել և կդրվի՝ ըստ էության հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից, կամ ստանալ պատերազմ։ Այս ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ էության եղել է այսպիսին և բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ զարգացրել է այս գիծը՝ կամ հրաժարվում ենք ինքնորոշման իրավունքից, կամ ստանում ենք պատերազմ։ Այս կոնտեքստն է, որ մեզ այսօր բերում է այսպիսի կոնֆլիկտի։ Մեզ չպետք է ընկճեն, մենք պետք է ամուր կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք, այս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը։
Այսօր ես չեմ եկել ասելու, որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները, այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։ Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի, հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա, և երբ որ ասում ենք մենք բոլորս զինվորներ ենք, ասում ենք մի բան ՝ ծեր թե երիտասարդ, կին, թե տղամարդ, պաշտոնյա թե գործազուրկ, այսօր մենք մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի մմ չենք զիջի, մենք պիտի հաղթենք, որովհետև պարտվելու տարբերակ չունենք, ՀՀ-ն ու Արցախը պետք է գոյություն ունենան հավիտյան, Արցախը պետք է լինի հզոր, ինքնուրույն՝ ինչպես եղել է»։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այսօրվա նիստը միասնության, վճռականության մասին է ասաց, որ պատրաստենք մեզ նվիրումի, հաղթանակի, զոհողության։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից