ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացիական բնակչության թիրախավորումը հանգեցնում է մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործությունների. Սիրանուշ Սահակյան 09/27/2020 18:01 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ադրբեջանական զինուժի թիրախում կրկին քաղաքացիական անձինք են, քաղաքացիական բնակավայրերը, մինչդեռ՝ զինված ընդհարումների պայմաններում գործում է «Միջազգային մարդասիրական իրավունքը», որի պաշտպանության ներքո է գտնվում քաղաքացիական բնակչությանը։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ, եթե որպես հարձակման օբյեկտ դիտարկվում է քաղաքացիական բնակչությունը կամ քաղաքացիական օբյեկտները, դրանք հանգեցնում են մարդկության դեմ ուղղված կամ պատերազմական հանցագործությունների։ Դրանք ոչ միայն դատապարտելի են միջազգային իրավունքով , այլ նաեւ պետք է որպես կանոն հանգեցնեն նաև անհատների միջազգային քրեական պատասխանատվության՝ լինի դա ներպետական օրենսդրության, թե էսկալացիայի բնույթից ելնելով անգամ միջազգային քրեական դատարանի կողմից։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությունը և հրետակոծելով մեծ տրամաչափի զենքերով։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ, զոհեր։ Հակառակորդը նաև թիրախավորել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։
Այս տեսանկյունից արդեն իսկ նկատելի է, որ թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ, կան զոհեր և վիրավորներ, Ադրբեջանն ագրեսիա է դրսևորում ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ, նաև Միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ է թույլ տալիս։
Սահակյանը գտնում է, որ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունները կան, սակայն գործընթացն ունի որոշակի առանձնահատկություններ և այն ոչ թե կանխում է, այլ՝ իրավական արձագանք է տալիս, որը կարող է տարիներ տևել։ Բացի այդ՝ միջազգային փորձն ուսումնասիրելու դեպքում տեսնում ենք, որ մի շարք կոնֆլիկտներով, օրինակ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտով, միջպետական գանգատներ են ներկայացվել և այդ միջպետական գանգատի շրջանակներում Ուկրաինան պահանջել է, որ ԵԴ-ն հայցի ապահովման միջոց կիրառի և պահանջի ռուսական կողմից՝ դադարեցնել որոշակի տեսակի ռազմական գործողություններ։ Սահակյանը հետաքրքրական համարեց այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ն հայցի ապահովման միջոց է ձեռնարկել՝ երկու կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ ռազմական լուծումներից, ուստի՝ տեսական և գործնական առումով նման հնարավորություններ կան, թեև ուկրաինական միջադեպը համադրելի չէ և միջազգային շատ դերակատարների ակնհայտ շահագրգռվածություն է եղել և դրա կիրառումը որպես բացառիկ դրվագ կարող է պայմանավորված լինել մեծ քաղաքականությամբ, սակայն, ըստ փորձագետի, միջպետական գանգատների ներկայացման պայմաններում նման հնարավորություն տեսականորեն գործում է։
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ դիմելուն, ապա 2016թ դեպքերի վերաբերյալ ՄԻԵԴ-ում արդեն իսկ քննվում են գործեր, որն առնչվում են կյանքի իրավունքի խախտումներին, խոշտանգումներին, անձնական կյանքի միջամտությանը և քաղաքացիական բնակչության գույքային իրավունքների պաշտպանությանը։
Սահակյանը պարզաբանեց, որ պատերազմական իրավիճակներում թեև գործում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, սակայն գործածվում են նաև հատուկ նորմեր, մասնավորապես՝ Մարդու հումանիտար իրավունքը և ՄԻԵԴ-ն այդ երկու իրավունքները է միաժամանակ է կիրառում։ Սահակյանն ընդգծեց, որ հավասարապես գործում է քաղաքացիական բնակչության շրջանակներում կյանքի իրավունքը, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, սեփականության պաշտպանության իրավունքը և այդ հարցերով ՄԻԵԴ-ից պաշտպանություն կարելի է ակնկալել, սակայն որոշակի առանձնահատկություններ կան զինվորականների համար, մասնավորապես, այն ԶՈՒ-երի ներկայացուցիչների, որոնք անմիջականորեն ներգրավված են կոնֆլիկտում, ապա նրանց կյանքից զրկելն ինքնուրույն չի պաշտպանվում Մարդու իրավունքների ներքո, քանի որ Հումանիտար իրավունքի տեսանկյունից հակամարտող կողմերի պայքարում հակառակորդին սպանելն արգելված չէ և այլ հարց է, որ որոշակի գործողություններ չեն կարող կատարվել դիակների, ռազմագերիների առնչությամբ և այդ դեպքում կիրառելի է լինում ՄԻԵԿ-ն, սակայն փոփոխված կանոններով։
Նշենք, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրկին թիրախավորվել էր խաղաղ բնակչություն, թեև, մասշտաբների տեսանկյունից այս երկու դեպքերը համեմատելի չեն։ Հուլիսի 12-ից 16-ն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են արձակել։ Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների հետևանքով վնասվել է բնակելի տներ, գործարաններ, մանկապարտեզ, գերեզմանատուն, վիրավորել քաղաքացիներ։
Ստացվում է՝ բնակելի ենթակառուցվածքների թիրախավորումը դարձել է ադրբեջանական ձեռագրի մաս։ Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ կա նաև քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու տարր, որը պատերազմի վարման տեսանկյունից կարող է նաև քարոզարշավի մաս լինել և այդ ձեռագիրն ուրվագծվել է թե՛ 2016թ, թե՛ առանձին սահմանային միջադեպերում և տենդենց է նկատվում, որ, քաղաքացիական բնակչությանը հարձակման օբյեկտ դարձնելով, նպատակ են հետապնդում կոտրել ոգին, սակայն փորձագետն առանձնացրեց մեկ այլ հանգամանք ևս, երբ նույն ադրբեջանական զինուժը հարձակվողական տեխնիկան տեղադրում է իր իսկ քաղաքացիական բնակչության շրջանակում և հարձակվում բնակավայրերի վրա, իսկ պատասխան հրետանակոծության դեպքում վնասվածքներ է ստանում նաև սեփական բնակչությունը։ Այլ կերպ ասած՝ հակառակորդը հաճախ սեփական քաղաքացիներին օգտագործում է որպես կենդանի վահան, ինչն անթույլատրելի է Միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից