ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխող ուժը քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ․ Չալաբյան 09/26/2020 10:15 | Մեկնաբանություն
«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ դատարանի որոշմանը։
Նա մասնավորապես, գրել է. «Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում ընդունեց։ Արտաքուստ կարող է թվալ, որ հարցը իրավական դաշտում է, եղել է ընտրակաշառքի բաժանում կոնկրետ պատգամավորության թեկնածուի կողմից, նա էլ այդ միջոցները ստացել է Գագիկ Ծառուկյանից, ուստի օրենքը պետք է երկրում գերիշխի, և ոչ ոք այդ օրենքից բարձր չի։
Իրականությունը սակայն շատ ավելի բարդ է, և կա առնվազն մի քանի պատճառ, որոնք խոսում են նրա մասին, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից օրենքը կարող է առնաձնապես չշահել, իսկ Հայաստանը՝ որպես երկիր, էապես տուժել։
ա) Նախ, հենց օրենքի դաշտում, կալանավորումը օգտագործվում է որպես խափանման միջոց, եթե կա տվյալ անձի կողմից քննությանը խոչընդոտելու իրական վտանգ։ Այստեղ հիշեցնեմ, որ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ հայտնի նիստի ժամանակ պնդում էր, որ քննությունը արդեն մի քանի ամիս ընթացքի մեջ է, բավարար փաստեր են հավաքված, որոնք հիմք են տվել մտնել հայցադիմումով ԱԺ, ուստի տարօրինակ է հիմա այն պնդումը, որ Գագիկ Ծառուկյանը այս փուլում կարող է խանգարել քննության ընթացքին։ Ակնհայտ է նաև, որ լինելով ազդեցիկ քաղաքական ուժի ղեկավար, նա չի փորձելու երկրից հեռանալ և դրանով խուսափել պատասխանատվությունից, ուստի ընտրված խափանման միջոցը դժվար թե ծառայում է բուն քննության շահերին, այլ ունի իր մեջ ընդգծված քաղաքական պատվերի տարրեր։
բ) բուն քննվող գործը, իմ տեսակետից, ևս խիստ խնդրահարույց է, եթե նույնիսկ ընտրակաշառք բաժանվել է։ Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանյան ընտրություններին ընտրակաշառք բաժանվել է համատարած, տարբեր ուժերի կողմից, տարբեր ձևերով, և ստացվել է տասնյակ և գուցե հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից։ Զուտ օրենքի տեսանկյունից, սա քաղաքական կոռուպցիա է և պետք է պատժվի, բայց սառը տրամաբանության տեսակետից, եթե մի բան համատարած է եղել, ապա օրենքի տառացի կիրառումը կբերի նրան, որ երկրի բնակչության զգալի մասը հանցագործ կդառնա։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այսպիսի իրավիճակներում պետք է համաներում և հաշտեցում տեղի ունենա, խաղի նոր կանոններ սահմանվեն, անցյալում տեղի ունեցած գործերը փակվեն, և օրենքի խիստ կիրառումը տարածվի միայն ապագայի վրա, երբ այդ խաղի կանոնները այլևս բոլորի համար հստակ են։ Այլապես, եթե փորձենք յուրաքանչյուրին պատժել վերջին երեսուն տարվա ընթացքում կատարած յուրաքանչյուր զանցանքի համար, երկրի բնակչության մեծ մասը կամ պետք է հանցագործ դառնա, կամ երկրից փախչի պատժից խուսափելու համար։
գ) Եվ վերրջապես, ակնհայտ է այս ամենի քաղաքական կողմը։ Գագիկ Ծառուկյանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց չի կարելի մերժել, որ մեր երկրի բնակչության որոշակի հատվածի համար այս մարդը քաղաքական առաջնորդ է, այլապես նա անցած ընտրույթուններին երկրորդ տեղը չէր գրավի։ Երբ որ իշխող քաղաքական ուժը, օգտվելով իր փաստացի մենաշնորհային իշխանությունից, իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ, դա բերելու է միայն փոխադարձ ատելության և թշնամանքի խորացման։ Մենք արդեն երկու և կես տարի ապրում ենք այդ ատելության մթնոլորտում, հուլիսյան իրադարձություններիվց հետո սկսում էր թվալ, որ մենք արտաքին վտանգին հանդիման, կարող ենք սկսել վերջապես վերականգնել այրված կամուրջները ու ներազգային համաձայնության գալ, բայց հիմա այս անհեթեթ կալանավորումը մեզ նորից շպրտելու է ատելության և ինքնաոչնչացման դաշտ։
Այս ամենին գումարվում է հակառակորդ երկու երկրներից հնչող հայատյաց հոխորտանքը, պատերազմական գործողություններ սկսելու այս անգամ արդեն անթաքույց սպառնալիքները, արտաքին աշխարհի անտարբեր կեցվածքը, որն արդեն հոգնել է "Նոր Հայաստանի" արկածախնդիր և անկանխատեսելի իշխանություններից։ Արտաքին վտանգին ընդառաջ, երկիրը և ժողովրդին համախմբելու փոխարեն, նրանք հերթական անգամ տանում են այն պառակտելու, թշնամանք սերմանելու, մարդկանց իրար դեմ հանելու ճանապարհով։ Այս ամենը չի կարող երկար շարունակվել՝ կամ մենք պետք է հաշտության եզրեր գտնենք մեր երկրի ներսում, ու վերջ տանք այս երկպառակությանը, կամ բոլորս թանկ գին են վճարելու, ինչպես հարյուր տարի առաջ, երբ շատ նման վիճակում հանձնվեց Կարսի անառիկ ամրոցը, և մինչ այդ հաղթական մեր հանրապետությունը ծնկի իջավ անողոք թշնամու առաջ։ Այսօր, եթե մենք չենք ցանկանում պատմության այս դառը կրկնությունը, պետք է մեր վճռական ձայնը բարձրացնենք և թույլ չտանք գործող իշխանությանը նորից պառակտել մեր հերոսական և մարտնչող ազգը, և ազգովի պատրաստվենք հակահարված տալու իրական հակառակորդին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից