ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, թեև նրա դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 09/26/2020 12:19 | Քրեական խրոնիկոն
Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով պաշտպանական կողմը դատական նիստերին չի մասնակցի այնքան ժամանակ մինչև դատավոր Վահե Խալաթյանն ինքնաբացարկ չհայտնի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ մեղադրյալի պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ նախագահող դատավոր Վահե Խալաթյանի գործողությունների դեմ։ Պաշտպանը գտնում է, որ դատավոր Խալաթյանն առերևույթ կատարել է հանրորեն վտանգավոր արարքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։ Ներկայացված հաղորդումը վերահասցեագրվել է ՀՔԾ ։Դեռևս որոշում չի կայացվել՝ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախօրեին կայացած դատական նիստին այդ հիմքով ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Նրա խոսքով՝ հիմքում դրված էր այն հանգամանքը, որ դատավորը չի կարող դատաքննություն իրականացնել այն գործով, որով կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներով իր դեմ հաղորդում է ներկայացված։ Պաշտպանական կողմը միացել էր միջնորդությանը, սակայն դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։ Հովհաննիսյանը նշեց, որ դատարանի որոշումից հետո լքել են դատական նիստերի դահլիճը և այլևս հավանաբար չեն մասնակցելու դատական նիստերին այնքան ժամանակ, մինչև դատավորն ինքնաբացարկ չհայտնի։
Նշենք, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։ Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է ինքնաբացարկի հիմքերը, որի 1-ին կետով ամրագրված է, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Այս դեպքում՝ դատավորի գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացված, ինչն օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է որոշակի կասկածներ առաջացնել առ այն, որ այս դատարանը չի կարող լինել օբյեկտիվ։
Ավելին՝ պաշտպանական կողմը համոզված է, որ դատավորի նման գործողությունների անմիջական պատճառը գործով տուժողի՝ Դոն Պիպոյի և վերջինիս ընտանիքի անդամների հետ ունեցած մտերիմ հարաբերություններն են։ Ըստ նրա կան ներքին պայմանավորվածություններ, որ հնարավորինս երկար ամբաստանյալները պահվեն արգելանքի տակ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ