ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անտարակույս, Նիկոլ Փաշինյանից՝ հաքքին.ազ-ի հայտնած հայադավ գործողությունները սպասելի են. Մադաթյան 09/26/2020 13:04 | Մեկնաբանություն
Արդեն երկու տարի է ասում եմ, որ 2018 թվականի իշխանափոխության սեփականատերը ոչ թե ժողովուրդն է այլ Ալիևը և պանթուրքիստական ուժերը, քայլ առ քայլ ապացուցվում է անհերքելի փաստերով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
«ԱՆՏԱՐԱԿՈւՅՍ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ՝ ՀԱՔՔԻՆ.ԱԶ-Ի ՀԱՅՏՆԱԾ ՀԱՅԱԴԱՎ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՍՊԱՍԵԼԻ ԵՆ
Ամեն ինչ նորմալ կլիներ և հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան այսքան ուշադրության արժանի չէր լինի, եթե հենց իրենք՝ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Խառատյանը չհաստատեին դա։ Իրական խնդիրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝
1. Արսեն Խառատյանը չհերքեց հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան ասելով՝ «ՀՀ վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որեւէ հարց չեմ քննարկել», նուրբ շրջանցելով այն փաստը, որ հաքքին.ազ-ը գրել էր, որ այդ ազգադավ հանդիպումներն եղել են նրա աշխատանքից ազատվելուց հետո... այսինքն՝ ոչ միայն ստեց, այլև ժողովրդին, մեղմ ասած, «ավանակի տեղ դրեց»։
2. Նիկոլ Փաշինյանը ավելի ազնիվ գտնվեց։ Նա ոչ միայն չհերքեց, այլև հաստատեց հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան, կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասելով՝ «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով», որով հաստատեց, որ ինֆորմացիան հավաստի է, սակայն կոնֆիդենցիալ։
3. ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված «բարձր մակարդակի առցանց նիստում» Ալիևի արած ռազմատենչ ճառին Նիկոլ Փաշինյանը նույն ՄԱԿ-ի «առցանց ամբիոնից» հերթական ոչինչ չասող հայտարարություն արեց՝ ինքնորոշման իրավունքի ոչ թե ճանաչման, այլ ընդամենը «չմերժելու» կարևորության մասի՝ «Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների:
Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին և միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային», և խաղաղություն մուրաց՝ «ՄԱԿ-ի համակարգի համար մեկ այլ հիմնարար արժեք է միջազգային հարաբերություններում սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման հենասյունն է և կայուն զարգացման գլխավոր նախապայմանը», «Այսօր, ինչպես և 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն և խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների»... Մի խոսքով բացահայտ ու հստակ, «ՊԱՏՎԱԽՆԴԻՐ ՀԱՅԻ» պատասխան թուրքին կրկին չեղավ։
Ընդհանրացնելով այս ամենը, կարելի է ամրագրել հետևյալ անհերքելի փաստերը՝
1. հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը և Արսեն Խառատյանի հանդիպումները տեղի են ունեցել այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Հենց դա է պատճառը, որ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարություն է անում՝ Փաշինյանը չի արձագանքում, բայց ինչ որ մի «ադրբեջանական հայկական ժամանակ» հանդիսացող հաքքին.ազ-ին պատասխանում է:
2. Նիկոլ Փաշինյանը կարող է կոնֆիդենցիալ ինֆորմացիայով պայթեցնել, կազմաքանդել Ադրբեջանը, բայց անհասկանալի պատճառներով դա չի անում։ Այստեղ դժվարությամբ կարելի է մտածել, որ դա գալիս է Փաշինյանի բարությունից։ Միգուցե նա վախենում է, որ ադրբեջանցիների կոնֆիդենցիալ ինֆորմացիայի նոր խմբաքանակը իրեն կկազմաքանդի...
3. Եվ ամենակարևորը՝ հանրության արձագանքներից հստակ կարելի է արձանագրել, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ, ՀԱՔՔԻՆ.ԱԶ-Ի ՀԱՅՏՆԱԾ ՀԱՅԱԴԱՎ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՍՊԱՍԵԼԻ ԵՆ ։
Կարծում եմ պատկերը հստակ ուրվագծված է և այն, որ արդեն երկու տարի է ասում եմ, որ 2018 թվականի իշխանափոխության սեփականատերը ոչ թե ժողովուրդն է այլ Ալիևը և պանթուրքիստական ուժերը, քայլ առ քայլ ապացուցվում է անհերքելի փաստերով։
Ու ամենակարևորը՝ ոչ մի գործողություն և հետևանք։ ՀՀ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով։ Ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս ձեռբակալված չի։ Ու դա էլ բավարար չէ՝ շարունակում է պաշտոնավարել։
Ես ուղղակի չեմ հասկանում՝ պետական դավաճանության մասին ի՞մ պատկերացումներն են սխալ, թե՞ պատկան մարմինների աշխատակիցների»:
#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից