ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջին աշխատավարձն ավելացել է ընդամենը 4.711 դրամով, իսկ Փաշինյանն ասում է՝ այն աճել է 7.14 տոկոսով 09/25/2020 19:03 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում նախորդ տարվա համեմատ միջին ամսական աշխատավարձի թիվն աճել է 4.711 դրամով։ Այս մասին են վկայում պաշտոնական վիճակագրական տվյալները։
Հայաստանում նախորդ տարվա համեմատ միջին ամսական աշխատավարձի թիվն աճել է 4.711 դրամով։ 2019-ին միջին ամսական անվանական աշխատավարձը 187.280 դրամ էր, այս տարի այն ավելացել է՝ հասնելով 191.991 դրամի։ Սրանք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն են։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով միջին աշխատավարձերի աճին, հայտարարել էր, թե դրանք աճել են ավելի քան 7 տոկոսով։
«Մեկ մարդու միջին աշխատավարձն ավել է 13,841 դրամով կամ 7․14 տոկոսով»,- ասել էր Փաշինյանը։ Այսպիսով` փաստենք, որ Փաշինյանի հրապարակած տվյալները չեն համապատասխանում ԱՎԾ հրապարակած տվյալներին։
2020թ. հուլիսի դրությամբ, ըստ ԱՎԾ-ի, եղել է 632.410 աշխատատեղ, որից 200.671-ը պետական, 431.739-ը՝ ոչ պետական։
Մասնավոր ոլորտում ամենամեծ թվով աշխատատեղն ապահովել է ՝ մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգման ոլորտը՝ 110.183, որտեղ միջին աշխատավարձը կազմել է ընդամենը 137.950 ՀՀ դրամ։
Ընդհանրապես աշխատաշուկայում աշխատավարձերի պատկերը խիստ տատանվող է՝ ամենաբարձր վարձատրվող ոլորտը տեղեկատվության և կապի, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն են՝ 616. 704 դրամ, իսկ ամենացածրը՝ կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 86. 856 դրամ։
Եթե այս ոլորտներում աշխատավարձի տատանումն ակնհայտ է, ապա ներկայացնենք նաև գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն ոլորտը, որտեղ ամսական միջին անվանական աշխատավարձը 2020-ի հուլիսին 121.995 դրամ է։ Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործման ոլորտում՝ 449.673 դրամ։
Մշակող արդյունաբերության ոլորտի աշխատակցի միջին աշխատավարձը 162.745 դրամ է, իսկ շինարարության ոլորտում՝ 205.534 դրամ։ Սպասարկման այլ ծառայություններ իրականացնողներինը՝ 118.180 դրամ։
Այսպիսով՝ ամենաբարձր աշխատավարձն ստանում են ՏՏ, հանքարդյունաբերության, ֆինանսական ու ապահովագրության ոլորտում, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանաբար ունի՝14.817, 10.864 եւ 21. 667 աշխատատեղ։ Ընդհանուր առմամբ 47.347 աշխատատեղ համեմատաբար ավելի բարձր աշխատավարձ է ստանում, որն աշխատաշուկայի անգամ 10 տոկոսը չի կազմում։
Համեմատության համար արձանագրենք, որ ամենացածր միջին աշխատավարձով ՝ կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում աշխատում է 25.325 մարդ։
Մշակող արդյունաբերությամբ՝ 78.098, իսկ շինարարությամբ՝ 24.348 մարդ է զբաղվում։ Մեծածախ և մանրածախ առևտրի և ավտոմեքենաների նորոգման ոլորտում՝ 110.183, սպասարկման այլ ծառայությունների ոլորտում՝ 20.869։ Այս ոլորտներում աշխատավարձը տատանվում է 86-205 հազար դրամի շրջանակներում։
632.410 հազար աշխատատեղից 405. 558-ը Երեւանում է, իսկ մնացածը՝ մարզերում։ Ամենաքիչ աշխատատեղը կա Վայոց Ձորում՝ 5. 919, որտեղ նախորդ տարի աշխատել է 6.166-ը։
Նշենք, որ հունվարի մեկի դրությամբ մարզում հաշվառվել է 60.594 մարդ։ 2020-ի աշխատողների թվաքանակի մասին երկրորդ եռամսյակի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզում 2020-ին 11.828 մարդ է աշխատում։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում 253 անձ ավելի էր աշխատում այս մարզում։ Լոռիում 26. 408 մարդ է աշխատում հիմա, նախկինում՝ 404-ով ավելի, իսկ Կոտայքում 35 092 մարդ է աշխատում՝ 444-ով պակաս նախորդ տարվանից։
Ըստ ԱՎԾ-ի՝ 2020թ. ապրիլից սկսած՝ COVID-19 համավարակի տնտեսական ազդեցությունը հնարավորինս գնահատելու նպատակով, հաշվարկներում ներառվել են նաև աշխատողներին ամբողջությամբ կամ նրանց մի մասին չվճարվող հարկադիր պարապուրդ ուղարկած կազմակերպությունների տվյալները: Այդ աշխատողների աշխատանքային գործունեությունը չի դադարեցվել, սակայն չեն վարձատրվել: ՀՀ ՊԵԿ տվյալների բազայում հարկադիր պարապուրդի վերաբերյալ փաստական տվյալներ առկա չեն: Այնուհանդերձ, դրանք մոտարկվել են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից