ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դրա հետ կապված վերջնական որոշում չունեմ. Լուսինե Բադալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 09/25/2020 17:02 | Քաղաքական
Ցավում եմ՝ Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դրեց, բայց կարծում եմ՝ յուրաքանչյուրն իրավունք ունի ինքը որոշելու՝ ինչպես և ինչ տարբերակով է ուզում հետագայում ծառայել իր երկրին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց՝ մանդատից հրաժարվելու մասին։
Հարցին՝ արդյոք անակնկալ էր Գայանե Աբրահամյանի այս քայլը, պատգամավորն ասաց. «Ինձ համար անակնկալ չէր։ Չգիտեմ՝ խմբակցությունում ընդհանուր առմամբ խոսակցություններ եղել են, թե ոչ, բայց ոչ մի բան անակնալ չէ։ Ամեն դեպքում ես ընդունում եմ մարդկանց այնպիսին, ինչպիսին կան, հարգում եմ իրենց որոշումները, ինչ որոշումներ էլ դրանք լինեն, հետևաբար անակնկալի գալ որևիցե դեպքում պետք չէ»,-ասաց Լուսինե Բադալյանը։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ ինքը ևս պատրաստվում է մանդատը վայր դնել, Լուսինե Բադալյանն ասաց. «Չգիտեմ՝ մամուլում ինչից սկսեց շրջանառվել, որ ես պատրաստվում եմ մանդատ դնել։ Ամեն դեպքում ինչ-որ լուրջ, վերջնական որոշում դրա հետ կապված չունեմ, չգիտեմ՝ որտեղից է այդ միտքը շրջանառվել»,-ասաց պատգամավորը։
Հարցին՝ այնուամենայնիվ պատրաստվու՞մ է մանդատը վայր դնել, Լուսինե Բադալյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել։ Նախկինում էլ չեմ ասել, որ այդպիսի մտադրություն ունեմ։ Դրա համար ասում եմ՝ չեմ հասկանում, թե որտեղից այդ տրամադրությունները թե՛ դրսում, թե՛ փաստորեն խմբակցությունում էլ այդպես են մտածել, որ ես նման հայտարարություն եմ արել։ Ես նման հայտարարություն չեմ արել, իսկ թե ինչ կլինի, հետո կերևա։ Ոչինչ չեմ կարող ասել»,-նշեց Լուսինե Բադալյանը։
Ինչ վերաբերում է տարբեր հարցերի շուրջ խմբակցության ներսում եղած անհամաձայնություններին, Լուսինե Բադալյանը նկատեց՝ բազմիցս խոսել է այդ մասին ու խնդրել, որ մարդիկ դրան նայեն որպես բնականոն գործընթաց, քանի որ չեն կարող բոլորը միևնույն հարցի վերաբերյալ նույն կարծիքն ունենալ. «Բնականաբար պետք է թեժ քննարկումներ լինեն, տարբեր տեսակետներ, բայց այդ ամենն ամփոփվում է վերջնական արդյունքի մեջ, հետևաբար այդ անհամաձայնություններն ապոկալիպտիկ նշանակություն բացարձակ չունեն։ Ոչ մի սարսափելի բան չի կատարվում, եթե օրինակ չափորոշիչների կամ որևէ այլ դեպքում պատգամավորները տարբեր կարծիքներ են ունենում և բանավիճում են իրար հետ»,-նշեց պատգամավորը։
Դիտարկմանը՝ կարող են այդ անհամաձայնությունները պատճառ հանդիսանալ, որ որևէ մեկը, այդ թվում նաև ինքը մանդատը վայր դնի, Լուսինե Բադալյանն ասաց. «Ամեն ինչ հնարավոր է։ Այսպես չեմ կարող ասել՝ հենց այս ամենն ինչ-որ պատճառ կհանդիսանա, թե ոչ, բայց եթե գալիս է ընդհանուր մի կետ, որտեղ ինչ-որ մեկը սկզբունքային անհամաձայնություններ է ունենում որոշումների հետ՝ անկախ նրանից ինքը ճիշտ է, թե սխալ, բայց այնուամենայնիվ հաշտ չի իր ներսում, ապա հնարավոր է՝ այդպիսի հետևանքներ լինեն»,-հավելեց Լուսինե Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից