ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական ուժերը փորձում են ազդել, որոշել ՍԴ-ի փոխարեն. Հրայր Թովմասյան 09/25/2020 13:10 | ԼՐԱՀՈՍ
Ես իմ պորտալարը քաղաքական գործունեությունից կտրել եմ և քաղաքական պրոցեսները չեմ մեկնաբանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Դիտարկմանը, որ հիմա քաղաքական պրոցեսներով է պատճառաբանում իր չմասնակցելը՝Հրայր Թովմասյանն ասաց. «Երբ ընտրում է խորհրդարանը, խորհրդարանական մեծամասնությունը որոշել է, սա բնականաբար քաղաքական պրոցես է և կարող էր լինել քաղաքական որոշում։ Սա մի այլ բան է և իրենց իրավասությունն է հենց այդպես որոշելու։ Երբ որոշում է ՍԴ-ն, բայց դրսից ցանկացած քաղաքականը, ոչ քաղաքականը փորձում է ազդել, սա արդեն այլ պրոցես է։ Ուզում եք ասել, որ ինձ ընտրելը եղել է քաղաքական որոշում, միգուցե։ Ես ոչ կարող եմ հաստատել, ոչ ժխտել, թե իմ քաղաքական գործունեությունն են հաշվի առել, թե մասնագիտական, բայց քաղաքական մեծամասնությունը որոշել է և դա բնական է։ Բոլոր նրանք, ովքեր վերջերս են ընտրվել, դրանից առաջ են ընտրվել խորհրդարանի կողմից, քաղաքական որոշումներ են և դրա մասին ոչ ոք չի թաքցրել։ Այսօրվա քաղաքական մեծամասնությունն է հայտարարել, որ երբ նախորդ անգամ չընտրեց Վաղարշյանին, Հովհաննիսյանին, ասաց՝ քաղաքական որոշում է։ Դա նորմալ է, ես դրա մասին որևէ խոսք չունեմ։ Խոսքն այստեղի մասին է, երբ փոխանցված է արդեն այստեղ և քաղաքական ուժերը փորձում են ազդել, որոշել ՍԴ-ի փոխարեն, սրա մասին է խնդիրը»,-ասաց Հրայր Թովմասյանը։
Հարցին՝ իր պայքարը, ՍԴ-ում որպես նախագահ մնալը և «խրամատ չթողնելը» քաղաքական որոշում չէ՞ր և քաղաքական շրջանակների կողմից ուղղորդված չէ՞ր, Հրայր Թովմասյանն ասաց. «Բացարձակ։ ՍԴ նախագահ ընտրվել էի, որևէ մեկն այդ ընտրությունը չի վիճարկել, կասկածի տակ չի դրել, չկա այլ ակտ և ես շարունակում եմ որպես ՍԴ նախագահ։ Ո՛չ մեր սահմանադրությունը, ո՛չ օրենքը չի նախատեսում ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու որևէ ընթացակարգ, բայց հաշվի առնելով, որ ՍԴ նախագահն ի վերջո այս հաստատության դիրեկտորը չէ, ինքն ընդամենը մեկն է բոլորից և չի կարող որոշի՝ ինքն է և վերջ։
Եթե հանենք այդ ներկայացուցչական ազդեցությունը, որ ՍԴ նախագահն ամառանոցում մնալու իրավունք ունի։ Պարոն Թովմասյանը երբեք չի օգտվել դրանից, թիկնազոր երբեք չի ունեցել, իր ծառայողական մեքենայից վերջին անգամ օգտվել է երևի 8 ամիս առաջ։ Այդ ամբողջն իմ դեպքում չի եղել, որ ասեմ ես սրանից եմ կառչած եղել։ Այդ դեպքում, երբ հրաժարական ես տալիս, նշանակում է՝ քաղաքական ազդեցության տակ հրաժարական տվեցիր։ Մի բան, որ չէր կարող լինել։ Ես բոլոր դատավորների ներկայությամբ արդեն մի քանի անգամ ասել եմ, որ երբ կորոշեք՝ ես չեմ, եկեք և ինձ ասեք»,-ասաց Հրայր Թովմասյանը։
Հարցին՝ առաջադրելու՞ է այլ թեկնածու, Հրայր Թովմասյանը նշեց՝ իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ այս փուլում չի կարող ասել, թե ինչ կլինի։
Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ ՍԴ-ի կողմից ինքնուրույն, առանց արտաքին որևէ ներգործության, ամենավատ թեկնածուի ընտրությունը շատ ավելի լավ է, որովհետև այդ դեպքում խոսվում է, արձանագրվում է ՍԴ-ի ինքնուրույնությունն ու անկախությունը, քան ի սկզբանե նոր կազմով նման էլեմենտների առկայությունը, որը Հրայր Թովմասյանի խոսքով բացասական հետևանքներ կարող է ունենալ, եթե անգամ այդ ճանապարհով ընտրվում է լավագույնը. «Երվանդ Խունդկարյանն իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի։ Եթե իմ նախընտրելինն էլ լինի և դրսից ուղղորդված լինի, միևնույն է իմ վարքագիծը սա է լինելու»,-ասաց Հրայր Թովմասյանը։
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/19/2024 08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:17 Ինչ է ասում Բագրատ սրբազանը նեղ շրջապատում․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:13 Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվից․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:09 Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:08 Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:03 Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/19/2024 17:42 Մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր Թովմասյան
- 09/19/2024 16:24 ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
- 09/19/2024 13:20 Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան
- 09/18/2024 18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/19/2024 21:21 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջ
- 09/19/2024 18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար
- 09/18/2024 22:51 Բացահայտվել են մինչև 27 տարեկան մարդկանց գլխավոր սեռական խնդիրները
- 09/17/2024 22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը
Հետաքրքիր է իմանալ
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում